Պատմաբան — հասարակագետ , արցախյան ազատամարտի մասնակից, գնդապետ, ՀՀ Սյունիքի մարզպետի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանը «Հայկական Վարկած»-ին է ուղարկել հոդված, որը հրապարակում ենք առանց կրճատումների, համաձայն չլինելով դրանցում արծարծված մի շարք դիտարկումների:
Սուրիկ Խաչատրյանի ՀՀ Սյունիքի մարզպետ նշանակելուց հետո <<Բարգավաճ Հայաստան կուսակցության>> գրասենյակը և Ծառուկյան Գագոյի ֆինանսավորմամբ գործող հեռուստատեսությունն ամբողջովին հակախաչատրյանական քարոզչությամբ է զբաղված: Ստահոդ ու շինծու, անհիմն ու անբարո հայտարարություններով փորձ է արվում բացասական երանգներով ներկայացնել մի մարդու, որի ծառայություններն այս երկրին հարյուրապատիկ ավելին են, քան իրենց <<թագավորինը>>՝ Ծառուկյան Գագիկինը:
<<Բարգավաճ Հայաստան կուսակցության>> քարտուղար Կարինե Վարդանյանի <<տիկնիկային թատրոնը>> դիտելուց հետո մեզ համար հասկանալի դարձավ օբյեկտիվ աշխարհի Ձեր ըմբռնման աստիճանը, որը գերազանցում է մարդկային ցինիզմի ողջ զինանոցը: Ակնհայտ երևում է, որ սպասարկվում է մի կուսակցության շահեր, որը կերտվել է, որպեսզի ծառայի այնժամ գործող իշխանությանը: Սակայն դավաճան զավակը դարձավ վախվորած այլընտրանք, որպեսզի մի օր էլ պայքարի քաղաքական իշխանության համար: Հանրությունը նորաթուխ այդ կուսակցության լիդերին ճանաչում է՝ որպես Ծառուկյան Գագիկ: Ձեր կուսակցության անդամները սեփական հեռուստաալիքով <<տիկնիկային թատրոնի>> ներկայացումների և որոշ ծախու գրչակների միջոցով Սյունիքի մարզպետին կոչում են մակդիրով, սակայն մենք չենք օգտվի Ձեր օրինակից և չենք հետևի բանավեճային Ձեր մեթոդներին ու Ձեր կուսակցության սեփականատիրոջը չենք անվանի համայն հայությանը հայտնի ու իրեն այդքան սազացող անունով:
Ձեր փոքրությունը և ողբերգությունն այն է, որ փորձում եք պիտակավորել և քննադատել ազգային արժեք ներկայացնող անհատների,որպեսզի Ձեզ շրջապատող և կուսակցությունը ներկայացնող նորաթուխ գործիչները հեռու մնան հանրության ուշադրությունից, որպեսզի չբացահայտվի նրանց դատարկ կենսագրությունները: Կարինե Վարդանյանը խոսում է բռնաբարությունների և սպանությունների մասին: Խորհուրդ եմ տալիս լավ ուսումնասիրել Ձեր կուսակցության լիդեր՝ Գագոյի ռուսաստանյան անցյալը, որտեղ Դուք կստանաք հանրությանը հայտնի փաստերի պատասխանը: Դուք փորձել եք ծաղրել և քննադատել նախ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, հետո՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին՝ մոռանալով Ձեր <<թագավորիկ>> Ծառուկյանի և Ձեր կուսակցության ոչ վաղ անցյալը:
Երբ Սերժ Սարգսյանը կյանքի ու մահվան գուպարի մեջ կազմակերպում և ղեկավարում էր արցախահայության և համայն հայության գոյապայքարը, Գագիկ Ծառուկյանը վախկոտ ազգադավի նման գնացել էր Ռուսաստան փող աշխատելու՝ մոռանալով, որ հայ է ծնվել և ունի պարտականություններ սեփական ժողովրդի և հայրենիքի առաջ: Երբ Սուրիկ Խաչատրյանը 1992թվականին արցախյան պատերազմի ամենավճռական պահին ստեղծեց 500 քաջերից կազմված Գորիսի փառապանծ երկրապահ գումարտակը և անառիկ պահեց Սյունիքի սահմանները, Գագիկ Ծառուկյանը թաքնվել էր անհայտության մեջ: Լինենք արդարացի պատմության առաջ և փաստենք, որ այնուամենայնիվ Գագիկ Ծառուկյանը զինվորական համազգեստ կրել է, սակայն, ոչ թե հայրենիքի սահմանների կամ օրնականության պաշտպանության համար, այլ՝ անարգել բալոններով գազ վաճառելու համար:ՀՀ ԶՈՒ ներքին զորքերի ենթասպան իր անձնական շահերի համար պղծել է անգամ համազգեստը: Եվ այդ քաղաքական պատահականության կուսակիցները, որոնք գոյատևում են ոչ թե հանուն վեհ գաղափարների ու ազգային շահերի, այլ իրենց ղեկավարի ցուցումով ու թողտվությամբ, փորձում են քննադատել հայոց բանակի, ազգային անվտանգության և ոստիկանության կայացման գործում հիմնաքարային ներդրում ունեցած Սերժ Սարգսյանին: Ազգային հիշողություն չունեցող պատահականությունները չեն խորշում անհիմն մեղադրանքներ հասցեագրել երկրի ու պետականության կայացման խոշոր գործիչ Սերժ Սարգսյանի և արցախյան պատերազմի հրամանատարներից մեկի՝ Սուրիկ Խաչատրյանի հասցեին:
Իհարկե հասկանում ենք, որ Կարինե Վարդանյանը և հաղորդավար Պետրոսը կուսակցական գործիչներ են, սակայն հեռուն նայելուց, ինչպես նաև այս կամ այն թեմային անդրադառնալուց առաջ, անհրաժեշտ է քննարկման նյութ դարձնել Գագիկ Ծառուկյանի անփառունակ գործունեության և ազգային արժեք ներկայացնող տնտեսական միավորների յուրացման տասնյակ օրինակները, որոնցից մի քանիսը հարկ ենք համարոմ ներկայացնել:
Հայ հասարակական ու տնտեսական մտքին անհայտ ու անհասկանալի են, թե ինչպես Երևան-Սևան մայրուղու վրա գազ վաճառող ենթասպան դիմացի բլուրների վրա կառուցեց երկու դղյակատիպ հսկաներ, որոնք ուժգին ապտակներ էին ծանր տնտեսական վիճակում գտնվող հայ հասարակությանը: Անբարոյականության ամենաստոր դրսևորմամբ Արարատի ցեմենտի գործարանը սպարապետ Վազգեն Սարգսյանի ընտանիքից խլվեց և ինքնարժեքից մի քանի անգամ ցածր գնով տրվեց Գագիկ Ծառուկյանին ու ինչպես օրինաչափություն՝ ցեմենտի մեկ տոննայի արժեքը 22 հազար դրամից բարձրացավ մինչև 60 հազարի: Նույն եռապատիկ թանկացումները տեղի ունեցան կոնյակի, շինանյութի, գյուղմթերքների հետ: Նա կործանարար հարված հասցրեց նաև հայ գյուղացուն՝ կարտոֆիլի բանակային մթերումը կենտրոնացնելով իր ձեռքում, իսկ շուկայից զրկված գյուղացին հազարավոր տոննա կարտոֆիլը թափեց աղբանոց: Գիտակից ու մտածող յուրաքանչյուր հայի քաջ հայտնի է, որ եթե <<Բարգավաճ Հայաստան կուսակցության>> գրասենյակից և <<Կենտրոն>> հեռուստաընկերությունից առանձնացնենք Գագիկ Ծառուկյանի հովանավորությունը, կմնա միայն տհաս պոպուլիզմը, իսկ եթե Գագիկ Ծառուկյանի վրայից հեռացնենք Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ու տնտեսական թիկնոցը՝ տակը կմնա միայն հաստաբազուկ ու ժպտադեմ չկայացած քաղաքական գործիչը:
Դուք օգտագործում եք Ձեր դաստիարակությանն ու գործունեությանը հարիր բառապաշար, որն ավելի դիպուկ կերպարանավորում է հենց Ձեր առաջնորդին: Մենք պատրաստ ենք վիճաբանության ու կարծիքների բախման, հարցադրումների ու պատասխանների, սակայն վստահ չենք, որ առանց վերևի թույլտվության ու հրահանգի իրավունք և քաջություն կունենաք ճշմարտությանը նայելու անկախ ու անկողմնակալ՝ խախտելով զանգվածային լրատվության միջոցների մասին օրենքով սահմանված լրագրողի վարքականոնը, ինչպես նաև կուսակցական գործունեության ձևերն ու մեթոդները: Գագիկ Ծառուկյանը, իրեն սպասարկող լրատվամիջոցները և <<Բարգավաճ Հայաստան կուսակցության>> գրասենյակը չար նպատակայնությամբ ու թշնամական մոլեռանդությամբ գործում են ընդդեմ Սյունիքի:
- 15:10Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել. հայտարարություն
- 14:10Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույթի նշաձողը՝ խթանելով ներքին պառակտվածությունը, բևեռացվածությունն ու ատելության մթնոլորտը
- 13:10Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները
- 12:10ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
- 11:10ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 14:10Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան
- 13:10Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
- 12:10ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.