Երբ ոչ իշխանական եռյակի ներկայացուցիչները երկար ժամանակ հստակ չէին պատասխանում հարցին, թե արդյոք երեք կուսակցությունների լիդերները մասնակցելո՞ւ են հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, դա ինչ-որ տեղ կարող էր հասկանալի լինել, որովհետև ցանկացած քաղաքական ուժ հանրահավաք հրավիրելիս փորձում է ինտրիգներ ձևավորել դրա շուրջ: Բայց դժվար թե որևէ մեկը լրջորեն մտածեր, թե Եռյակի լիդերները իրոք կարող են չմասնակցել հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, որովհետև դա կհակասեր հենց կազմակերպիչների կողմից հանրությանն առաջարկվող տրամաբանությանը: Նրանք պնդում էին և շարունակում են պնդել, թե հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում տեղի է ունենալու կարևորագույն, շրջադարձային իրադարձություն: Ինչպե՞ս կարող են, ուրեմն, լիդերները բաց թողնել կարևորագույն իրադարձությունը: Եթե լիդեները կարող են և չմասնակցել, գուցե իրադարձությունն այնքա՞ն էլ կարևոր չէ, եթե կարևոր է, ապա ինչո՞ւ պիտի չմասնակցեն կամ ինչպե՞ս կարող են չմասնակցել: Կամ, Եռյակը պնդում է, որ հանրահավաքի բազմամարդությունն է լինելու հետագա իրադարձությունների ընթացքը որոշող վճռական գործոնը: Բազմաթիվ մարդիկ հենց լիդերներին տեսնելու են լսելու համար են գալիս հրապարակ: Եթե լիդերները չեն մասնակցելու հանրահավաքին, ստացվում է` նրանք գիտակցաբար նվազեցնո՞ւմ են հանրահավաքի պոտենցիալ մասնակիցների թիվը: Կամ ուրիշներին կոչ են անում հանրահավաքի գալ, իսկ իրենք չե՞ն գալիս, ինչպե՞ս կարող է նման բան պատահել:
…Բայց ժողովրդի հույսը լիդերների վրա է, նրանք ի՞նչ է, տանը նստա՞ծ են սպասելու իշխանափոխության լուրին։ Հիմա ակտիվիստները փողոցներում մարդկանց համոզում են գնալ հանրահավաքի, իսկ գուցե նախ իրենց ղեկավարների՞ն փորձեն համոզել»։
Հայկական ժամանակ
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.