Նոր պաշտոնը ստանձնելուց հետո առաջին գործը, որին ձեռնամուխ եղավ արդեն Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը մայրաքաղաքի Հանրապետության հրապարակի ճարտարապետական տեսքի ամբողջացումն է: Նա որոշեց ուղղել տասնամյակների սխալը և չգիտես ինչո՞ւ ընտրեց հենց այս տարին.տնտեսական ճգնաժամի տակ կքած երկրում 10 միլիոն դոլար տրամադրելով Թամանյանի նախագծով ՀՀ կառավարության շենքի կառուցվելիք թմբուկին:
Ինչպես նոր պաշտոնում իր անդրանիկ ասուլիսում նշեց Սարգսյանը, շենքի կառուցման միջոցները չեն տրամադրվի պետբյուջեից. նախահաշվով պահանջվող գումարը կներդրվի գույքային փոխանակման արդյունքում:
Նրա ներկայացմամբ 13 հազար քմ, 50 մետր բարձրությամբ 13 հարկանի շինությունը կունենա նաև սրահներ, ցուցասրահներ, ընդունելությունների դահլիճներ, վարչական, գրասենյակային տարածքներ: Կառույցում կտեղակայվի կառավարության աշխատակազմը, իսկ կառավարության շենքի համալիրում` ՀՀ սփյուռքի և արդարադատության նախարարությունները:
«Հայկական Վարկածն» արդեն անդրադարձել է թմբուկի կառուցմանն ու դրա ընդդիմախոսների տեսակետին. Նարեկ Սարգսյանը պնդում է, որ թմբուկի կառուցումը նախատեսված է մայրաքաղաքի թամանյանական նախագծով: Ըստ նրա Հանրապետության հրապարակի ներկա տեսքը մասնագետներին չի բավարարում, և թմբուկի կառուցման հարցը ձայների ճնշող մեծամասնությամբ հավանության է արժանացել Երևանի քաղաքաշինական խորհրդում. «Խոսակցությունները, որ սա Թամանյանի նախագծով նախատեսված չէ, բացարձակ ապատեղեկատվություն են, որոնք ունեն իրենց պատճառները: Խնդիրն արծարծվել է 2008թ.-ից, և որևէ մեկի մոտ դրա վերաբերյալ հարց չի առաջացել: Կառավարության շենքի կառույցն առանց այս տարրի` թմբուկի ամբողջական չէ: Բացի այդ, թմբուկի կառուցումից հետո հանրապետության դրոշը կլինի ավելի բարձր կետում»:
Նա քար նետեց Ճարտարապետների միության ուղղությամբ` թե այստեղից հնչող դժգոհությունները անձնական շահերի արդյունք են, որոնք ավելի բարձր դասվեցին, քան մասնագիտականը:
Երևանի գլխավոր ճարտարապետի համոզմամբ և այս, նաև Սրբ. Աննա եկեղեցու կառուցման նախագծերի հետ կապված ապատեղեկատվություն տարածեցին միությունից, հասարակության մոտ բացասական տրամադրություններ ձևավորելու նպատակով:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.