Ս. Բարաղամը (250-304) ապրել է Անտիոքի շրջանում և նահատակվել Դիոկղետիանոս կայսեր օրոք: Իր հավատքի համար ձերբակալվում է և ատյանի առաջ տարվում: Մերժում է կուռքերին զոհ մատուցել, որն էլ զայրացնում է դատավորին: Վերջինս հրամայում է նրա բաց ափի մեջ եռացող խնկաման դնել, այն հույսով, որ ծերունին չի դիմանա և խունկը կթափի զոհասեղանին: Սակայն առաքինի և աստվածապաշտ ծերունին, անտեսելով ցավը, անշարժ պահում է ձեռքն այնքան ժամանակ, մինչև այն ևս այրվում է, և այս անասելի տանջանքների մեջ սուրբն ավանդում է հոգին:
Ս. Անթիմոսը եղել է Նիկոմիդիայի եպիսկոպոսը: Դիոկղետիանոս և Մաքսիմոս կայսրերի օրոք քրիստոնյաներին մեղադրում են կայսերական պալատի հրկիզման մեջ և սկսվում է քրիստոնյաների հալածանքը: Սկսված հալածանքների պատճառով իր հոտի խնդրանքով Անթիմոսն ստիպված լեռներն է քաշվում: Այդ ժամանակ նահատակվում է Թեոփիլիոս սարկավագը` եպիսկոպոսին չմատնելու համար: Բայց կայսրը, իմանալով Սրբազանի գտնվելու վայրի մասին, իր զինվորներին ուղարկում է նրա ետևից: Վերջիններիս սուրբը հյուրասիրում է և կամավորաբար հայտնում իրեն: Չնայած զինվորների` իրենց չընկերանալու բազմաթիվ հորդորներին, սուրբը հոժարակամ գնում և ներկայանում է ատյան: Անթիմոսի հաստատակամությունն ու նրա քարոզները լսելով՝ 20 զինվորներ դարձի են գալիս և մկրտվում: Դատարանում հարցաքննության ժամանակ վստահ և համարձակ պատասխաններ է տալիս, որոնց համար բազում տանջանքներից հետո գլխատվում է շուրջ 303 թ.:
Ս. Երանոս եպիսկոպոսը ևս նահատակվել է Դիոկղետիանոսի օրոք Պանոնիայի Սիրմիա քաղաքում: Դատավարության ժամանակ ծնողներն ու հարազատները համոզում են, որ խղճա իր երիտասարդությունը և իր երեխաներին, որին սուրբը պատասխանում է, որ իր երեխաներն Աստված ունեն, որ միշտ հոգ է տանում նրանց համար: Նա անդրդվելի է մնում և իր հավատքից չի հրաժարվում: Իր անսասանության համար չարչարանքներից հետո գլխատվում է:
Հայ Առաքելական Եկեղեցին Ս. հայրապետներ Բարաղամի, Անթիմոսի և Երանոսի հիշատակը տոնում է Ս. Խաչի 2-րդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը:
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.