Հայոց ցեղասպանության 100-ամյակի փուլը արդեն մեկնարկել է ընթացիկ տարվա հասկացողությամբ: Բնական է, որ մինչեւ առաջիկա տարվա վերջը ժամանակացույցերը լինելու են գերհագեցած` ոգեկոչական, հրատարակչական, ցուցադրական, քարոզչաքաղաքական աշխատանքներով: Այն ինչ տեղի է ունեցել Հունաստանի խորհրդարանի ժողովասրահում, աշխատանքներին տալիս է իրավաքաղաքական նշանակություն:
Ճիշտ է, որ ժխտողականության քրեականացման ճիգերի սկզբի ազդանշանը տրվել էր նախ Շվեյցարիայում, Սլովակիայում եւ ապա Ֆրանսիայում, այսուհանդերձ առաջինի դեպքում ժխտում-քրեականացում-բողոք եւ վերադիմում ընթացակարգը հարցի քննարկումը տեղադրեց պարանաձգության պարունակում, մինչ Փարիզի դեպքում սենատից խորհրդարան եւ խորհրդարանից սենատ ու սահմանադրական դատարան ոլորապտույտը առկախեց քրեականացման ընթացակարգը: Եւ այս առումով, Հունաստանի խորհրդարանի ամսի 9-ի քվեարկությունը առկախումների կամ ոլորապտույտների տեղ չի թողում:
Իհարկե, որոշումը կամ ժխտման դատապարտումը միայն Հայոց ցեղասպանությանը չի վերաբերում: Մարդկության դեմ կատարված ոճիրները ժխտելու քաղաքական մղումով վավերացված օրինականացումներ են, որոնց շարքում` Հայոց ցեղասպանությունը: Եւ այստեղ է, որ ի տարբերություն Ֆրանսիայի երկակի չափանիշներին, բացառումն է, որ երեւում է: Ընկալելի չէ, որ Ֆրանսիայի տարածքում հրեական ողջակիզումը հերքողը քրեականացվի, մինչ իրավականորեն անհետեւանք մնա Հայոց ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնողը: Այս շրջածիրում էր, երբ Փերինչեքի բողոքարկմանն ընթացք տալով Մարդու իրավունքների եւրոպական դատարանը առարկեց, որ միջազգային ընդհանուր համաձայնություն չկա Հայոց ցեղասպանության ճանաչման առումով: Մարդու իրավունքների եւրոպական դատարանը եւրոպական կառույց է, իսկ Եւրոպան իր ընդհանուր խորհրդարանով համաձայնության էր եկել այս հարցի շուրջ` դեռեվս 1987-ին:
Հիմա, այն ռազմավարությունը, որ Եւրոպայի Հայ դատի գրասենյակն ու Հայ դատի հանձնախմբերը որդեգրել են` եւրոպական երկրներում ժխտողականությունը քրեականացման տանելու, թվում է, որ փուլ առ փուլ իրագործման ընթացքի մեջ է: Եւ հենց ա՛յս կետն է փաստորեն, որ ամենից շատ անհանգստացնում է Անկարային: Օրենքի ուժ չունեցող որեւէ բանաձեւ ճիշտ է, որ քաղաքական շատ մեծ կարեւորություն է ներկայացնում: Ի վերջո. ամբողջ մի երկրի ու մի պետության ճանաչումն է եւ միաժամանակ դատապարտումը` Ցեղասպանության: Սակայն, եթե բանաձեւը օրենքի ուժ չի ստացել, այն կարելի է ժխտել օրը ցերեկով նույն այդ ընդունած եւ դատապարտած երկրի տարածքում: Անշուշտ, միայն սա չէ ժխտողականության քրեականացման առավելությունը:
Խնդիրը՝ հարցի հետապնդման աշխատանքների իրավական դաշտի տեղափոխումն է: Եւ իրավական ասելով պետք է հասկանալ ոչ միայն չժխտելու իրավունքի վերականգնումը, այլ նաեւ ընդհանրապես Ցեղասպանության հետ կապված բոլոր հետեւանքների իրավական հատուցումը:
Հունաստանի որոշումը 100-ամյակի առիթով հետզհետե ձեւավորվող մեր աշխատանքների իրավաքաղաքական բնույթի կարեւոր նախանիշ է` իբրեւ հաջող սկիզբ: Սա հուշում է, որ եթե ժխտողը պիտի հատուցի, պիտի հատուցի նաեւ ժխտվող Ցեղասպանության պատասխանատու այսօրվա պետությունը իր նախորդների իրականացրածների բոլոր հետեւանքները վերացնելու համար: Անհատական, կալվածային, եկեղեցական թե տարածքային:
Աթենքը նախանշեց 100-ամյակի աշխատանքների իրավաքաղաքական բաժինը:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.