ԽՈՅ-Հնարավորություն կունենաք ընդլայնել ստեղծագործական ընդունակություններն ու տաղանդը: Գործերում կհասնեք զգալի հաջողության, միայն թե անհրաժեշտ է դիմել երևակայությանը: Գործեք վճռական՝ նույնիսկ ամենահակասական իրավիճակներում, և շուտով, հակառակորդներն, ամենայն հավանականությամբ, կնահանջեն:
Շաբաթվա մի քանի օրը տրամադրեք հանգստին, կարող եք մեկնել ճանապարհորդության՝ այդ թվում, ռոմանտիկ բնույթ կրող:
ՑՈՒԼ-Շաբաթը կարող եք սկսել գործուղումներով, եղեք ինքնավստահ ու վճռական և անպայման կհասնեք զգալի արդյունքի: Հանդիպումը ղեկավարության հետ շատ լավ կանցնի և չի բացառվում նրանց կողմից ստանաք աջակցություն՝ գաղափարներն իրականացնելու համար: Միայն թե պետք չէ տալ խոստումներ, որոնք միգուցե չկարողանաք իրագործել:
Հնարավոր է շաբաթվա կեսին կորցնեք ինքնակառավարելու ունակությունը, խորհուրդ չի տրվում ագրեսիվ վերաբերվել ցանկացած մանրուքի:
ԵՐԿՎՈՐՅԱԿ—Դուք ցանկանում եք առաջնորդի դեր ստանձնել ամենուր, և շրջապատող մարդիկ դա անպայման կհասկանան: Մեծ հոգատարության և ուշադրության կարժանանաք հակառակ սեռի ներկայացուցիչների կողմից, պատրաստ եղեք նաև ընդունելու ռոմանտիկ ժամադրության հրավեր:
Շաբաթվա սկիզբը հարմար է նոր բիզնես-նախագծերի վրա աշխատելու համար, իսկ համագործակցություններն ու գործարքները կանցնեն հրաշալի:
ԽԵՑԳԵՏԻՆ-Ձեզ հիանալի կզգաք սիրելի մարդկանց շրջապատում: Նրանց հետ երկար ժամանակ անցկացնելով՝ կհաստատեք ներդաշնակ հարաբերություններ և վերջապես կհասկանաք, թե ինչն է պակասում լիարժեք երջանկության համար: Անձնական կյանքում սպասվում են միայն դրական փոփոխություններ:
Իսկ ահա աշխատանքում հնարավոր են անախարժություններ, հնարավոր է նյարդայանաք նույնիսկ մանրուքներից: Հանգստյան օրերին կարող եք գնալ գնումների:
ԱՌՅՈՒԾ-Ձեր գաղափարները կարծես թե սկսում են իրականություն դառնալ: Բարենպաստ պայմաններ կստեղծվեն, որպեսզի աշխատեք նպատակների վրա: Շաբաթը կընձեռի հնարավորություններ՝ բարելավել ֆինանսական դրությունը:
Հնարավոր են տարաձայնություններ սիրելիի հետ, սակայն աստղերը խորհուրդ չեն տալիս կտրուկ քայլերի դիմել, ավելի լավ է անկեղծորեն խոսեք նրա հետ:
ԿՈՒՅՍ-Ձեր կյանքում ամեն ինչ հանգիստ է, ներդաշնակ, կարող եք շաբաթը տրամադրել լիցքաթափվելուն և մեկնել ճանապարհորդության: Սպասվում են հետաքրքիր նվերներ ու անակնկալներ, սակայն պետք չէ չարաշահել ժամանցը, քանի որ անհրաժեշտ է աշխատել նոր նախաձեռնությունների վրա:
Եթե հոգնել եք մենակությունից և ցանկանում եք սիրելիի ընկերակցությունը վայելել, ապա այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկեք շաբաթվա սկզբին:
ԿՇԵՌՔ-Ձեզ սպասվում են խնդիրներ, ընդ որում ոչ միայն սիրելիի, այլև գործընկերների ու համախոհների հետ հարաբերություններում: Չնայած, ընդհանուր առմամբ, գործերը վատ չեն ընթանում, սակայն պահանջվում է զգուշություն: Խուսափեք նաև պատահական ծանոթություններից:
Շատ ժամանակ անցկացրեք ընկերների ու մտերիմ մարդկանց շրջապատում, այդ կերպ կարող եք հաստատել հոգեկան հավասարակշռություն:
ԿԱՐԻՃ-Հասարակ շաբաթ չէ, ստիպված եք սովորականից շատ աշխատել և հասնել հիանալի արդյունքի: Չի բացառվում այդ ընթացքում ակտիվանան նաև հակառակորդները, որոնք կփորձեն կանգնել ձեր ճանապարհին:
Չի բացառվում բազմաթիվ չնախատեսված գնումներ լինեն, որոնք կկանգնեցնեն ֆինանսական խնդիրների առաջ, իսկ ահա անձնական կյանքում ամեն ինչ կարգին կլինի:
ԱՂԵՂՆԱՎՈՐ-Ձեր առջև կբացվեն բազմաթիվ հնարավորություններ, և դուք իհարկե, կկարողանաք դրանք օգտագործել, միայն թե վստահ անցեք գործի և առաջ շարժվեք: Շաբաթվա սկզբում միգուցե կարևոր նորություն ստանաք: Հնարավորն են նաև հաճելի ծանոթություններ:
Ռոմանտիկ հանդիպումը լուրջ հարաբերությունների սկիզբ կդնի, չի բացառվում, վերջապես հանդիպեք ձեր կեսին:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ-Շաբաթը բարեհաջող կլինի նրանց համար, որոնք կաշխատեն շատ և թույլ չեն իրենց անգործության մատնվել: Ամեն կերպ փորձեք լուծում տալ ձեր առջև դրված առաջադրանքներին, հոգնածություն դժվար թե զգաք, ավելին՝ կարող եք զբաղվել նաև սպորտով :
Օգտագործեք ձեր ռեսուրսները, որպեսզի հստակություն մտցնեք հարաբերություններում: Հատկապես ուշադրություն դարձրեք, թե ինչպես են զարգանում հակառակ սեռի հետ ունեցած ձեր հարաբերությունները:
ՋՐՀՈՍ-Ամբողջ շաբաթվա ընթացքում չնչին անախորժությունները ձեզ հանգիստ չեն տա, ստիպված կլինեք մասնագիտական պարտավորություններ ստանձնել, որոնց այնքան էլ չեք տիրապետում: Ձեր գործողությունները ոչ միշտ կընդունվեն ղեկավարության կողմից:
Դժվար թե ժամանակ գտնվի անձնականի մասին մտածել, նոր ծանոթություններ նույնպես չեն հաստատվի. դրան կխանգարեն էգոիզմն ու սառնասրտությունը, որոնք դրսևորեք դուք:
ՁՈՒԿ-Ծանրաբեռնված, սակայն բարենպաստ շաբաթ է սպասվում: Դուք ձեզ երջանիկ կզգաք, և դա կօգնի հաջողություններ գրանցել գործերում, որոնք կնախաձեռնեք: Անսովոր կդասավորվեն ղեկավարության և գործընկերների հետ հարաբերությունները: Շաբաթվա սկիզբը հարմար է հեռանկարային ծրագրերը ճիշտ գնահատելու, իսկ վերջը՝ ակտիվ գործունեության համար:
Ներդաշնակ կզարգանան անձնական հարաբերությունները, շատ լավ կանցնեն ռոմանտիկ հանդիպումները:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
18.05.2024 | 13:10
18.05.2024 | 12:10
18.05.2024 | 11:10
17.05.2024 | 15:10
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.