Հետևելով մի քանի օր առաջ «Քրդստանի բանվորական կուսակցության» («ՔԲԿ») լրատվամիջոցների կողմից Իրաքի քրդական ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանիի և նրա ղեկավարած «Քրդստանի ժողովրդավարական կուսակցության» («ՔԺԿ») հասցեին «Իսլամական պետություն» (նախկին «Իրաքի և Ասորիքի իսլամական պետություն») ահաբեկչական կազմակերպության հետ համագործակցության առթիվ հնչեցրած մեղադրանքներին՝ Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին հայտարարել է, որ իրենք չեն կարող լռել այն դեպքում, երբ Էրբիլը դառնում է հենակետ «Իսլամական պետության», նախկին բաասականների, «ալ-Կաիդայի» և ահաբեկիչների համար:
Չնայած առայժմ չկան հավաստի հրապարակված փաստեր «ՔԺԿ»-ի և իսլամականների համագործակցության մասին, բայց նկատելի է առնվազն լռելյայն համաձայնություն իրաքյան քրդերի «ՔԺԿ»-ին հարող հատվածի և ջիհադականների միջև երկրի կենտրոնական իշխանությունների վերահսկողությունից դուրս մնացած տարածքների «բաժանման» վերաբերյալ, ինչը ոչ միայն չի բացառում, այլև ավելի հավանական է դարձնում նաև կողմերի միջև հնարավոր գաղտնի պայմանավորվածությունները:
Այս համատեքստում բոլորովին էլ տարօրինակ չէ, որ իրականում, թե՛ «ՔԺԿ»-ին ենթակա «փեշմարգայի» ջոկատները և թե՛ «ԻՊ»-ի գրոհայինները Իրաքում խուսափում են միմյանց հետ զինված բախումներից՝ պահպանելով ճակատում առկա «բաժանարար գիծը», մինչդեռ Սիրիայի տարածքում՝ հատկապես «ՔԺԿ»-ի և «ՔԲԿ»-ի միջև հարաբերությունների սրման նոր շրջափուլի ֆոնին, ջիհադականներն, օգտագործելով Իրաքում ավարառած զինատեսակների ընձեռած առավելությունը, Հալեպի նահանգի Այն ալ-Արաբի (քրդ. Քոբանիի) շրջանում ինտենսիվ հարձակումներ են իրականացնում քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» զինված ջոկատների դեմ, որն իրականում Սիրիայում գործող «ՔԲԿ»-ի ճյուղավորում է՝ վերջին օրերին Այն ալ-Արաբ քաղաքի ուղղությամբ գրավելով մի քանի քրդաբնակ գյուղեր:
Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
- 15:10Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանալու պատճառով. Bloomberg
- 15:10Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակն է․ այդպես էլ շարունակվելու է․ Ալիև
- 14:10Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ջրի մոտ հանգստանալուց
- 13:10ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը
- 13:10Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները
- 11:10ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել
- 15:10Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը
- 13:10Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն
- 14:10Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով
17.05.2024 | 15:10
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
10.05.2024 | 12:09
10.05.2024 | 11:23
09.05.2024 | 15:10
09.05.2024 | 14:10
09.05.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.