ՀՀ Արդարադատության նախարարության տարածած մամլո հաղորդագրությունում մանրամասներ են ներկայացվում թիվ 01/04-3130/08 կատարողական վարույթի վերաբերյալ (պահանջատեր` Տիգրան Սարգսյան, ՀՀ Կենտրոնական բանկ, պարտապան` Հրանտ Բագրատյան):
2008 թվականի նոյեմբերի 12-ին Երևանի քաղաքացիական դատարանի կողմից. տրված թիվ ԵՔԴ/0258/02 կատարողական թերթի համաձայն` պետք էր Հրանտ Բագրատյանին պարտավորեցնել տասնօրյա ժամկետում «Առավոտ» օրաթերթում ստորագրելու և հրապարակելու հետևյալ տեքստը.
«Ես` Հրանտ Բագրատյանս, ՀՀ կենտրոնական բանկից, ԿԲ նախկին նախագահ Տիգրան Սարգսյանից և ընթերցողներից ներողություն եմ խնդրում «Առավոտ» օրաթերթի 02.02.2008թ. համարում տված իմ հարցազրույցում բերված իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների համար: Մասնավորապես, ընդունում եմ, որ «Ագրոբանկը» ԿԲ-ի կողմից անվճարունակ չի ճանաչվել, այն ինքնալուծարվել է, իսկ «Հայխնայբանկի» սեփականաշնորհումը ԿԲ-ի կողմից չի կազմակերպվել, և Ազգային ժողովը նման հանձնարարություն ԿԲ-ին չի տվել»:
Համաձայն վերոհիշյալ կատարողական թերթի` նաև պետք էր Հրանտ Բագրատյանից հօգուտ հայցվոր Տիգրան Սարգսյանի բռնագանձել 2.000 դրամ, իսկ հօգուտ ՀՀ կենտրոնական բանկի` 600.000 դրամ` որպես հայցապահանջի բավարարված մասին համապատասխան տուրքի և դատական ծախսի գումարներ:
04.12.2008թ. հարուցված թիվ 01/04-3130/08 կատարողական վարույթով ձեռնարկված կատարողական գործողությունների ընթացքում պարտապան Հրանտ Բագրատյանից հօգուտ ՀՀ Կենտրոնական բանկի և Տիգրան Սարգսյանի բռնագանձվել է 602.000 դրամ, իսկ որպես կատորաղական ծախս` 30.100 դրամ:
Կատարողական վարույթի ընթացքում կատարողական թերթի ոչ գույքային բնույթի պահանջի կատարմանն ուղղված` հարկադիր կատարողի որոշումները չկատարելու համար պարտապան Հրանտ Բագրատյանը ԴԱՀԿ ծառայության կողմից օրենքով սահմանված կարգով երկու անգամ ենթարկվել է վարչական տուգանքի` համապատասխանաբար 200.000 և 400.000 դրամի չափով, որոնք պարտապանից բռնագանձվել են ՀՀ վարչական դատարանի վճիռների հիման վրա: Հետագայում ևս, հարկադիր կատարողի երրորդ համանման որոշումը չկատարելու համար դարձյալ նշանակվել է վարչական տուգանք 400.000 դրամի չափով, որը, սակայն, չի բռնագանձվել, քանի որ պարտապանը դատական կարգով վիճարկել է հարկադիր կատարողի որոշումը, այդ գործով առկա չէ օրինական ուժի մեջ մտած վճիռ, քննությունը շարունակվում է:
Իսկ 11.07.2011թ. պահանջատերն իր դիմումով, օրենքով սահմանված կարգով, խնդրել է վերադարձնել կատարողական թերթը: Այդ հիմքով 13.07.2011թ. թիվ ԵՔԴ/0258/02 կատարողական թերթը վերադարձվել է պահանջատիրոջը, և որոշում է կայացվել թիվ 01/04-3130/08 կատարողական վարույթն ավարտելու մասին:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.