Բելգիայում այս տարվա Եվրախորհրդարանի ընտրություններում հաղթել են ազգայնական կուսակցությունները՝ Նոր Ֆլամանդական դաշինք կուսակցությունը և Սոցիալիստական կուսակցությունը: Սրանք նախընտրական շրջանում խոստացել են փոխել միգրացիոն քաղաքականությունը, այն է՝ այլ երկրից միգրանտներին Բելգիայում քաղաքացիություն կամ ժամանակավոր ապաստան տալ միայն ծայրահեղ դեպքում:
Ընտրություններից կարճ ժամանակ անց արդեն նկատվում են նրանց վարած քաղաքականության առաջին պտուղները:
Տեղի հայ համայնքի ներկայացուցիչներից Լ. Հայրապետյանը «Ժամանակի» հետ զրույցում ասաց, որ Մագիդա Բլոգը, ով մասնագիտությամբ բժշկուհի է, և հենց ինքն է զբաղվում միգրանտներին քաղաքացիություն կամ ժամանակավոր ապաստան տալու հարցով, մոտ մեկ շաբաթ առաջ հայտարարել է, որ 40 տոկոսով իր շնորհիվ իջել է միգրանտների թիվը:
Մեր զրուցակիցը նշում է նաև, որ եթե նախկինում Հայաստանում բուռն ու ակտիվ քաղաքական կյանք էր, և մարդիկ ապաստան ստանալու համար որպես պատճառ ներկայացնում էին քաղաքական հետապնդումը կամ քաղաքական հալածանքը, ապա հիմա այլևս դրա հնարավորությունը չունեն և մեծ մասամբ առաջ են քաշում առողջական խնդիրներ. «Հատկապես հայաստանցիները գալիս են բժշկական խնդիրներով, բայց նորից ետ են ուղարկվում, որովհետև թե՛ դիալեզի, թե՛ նույնիսկ քաղցկեղի դեպքում այլևս չեն ընդառաջում ու ժամանակավոր ապաստանի փաստաթուղթ չեն տալիս»:
Մեր զրուցակիցն ընդգծեց նաև, որ Բելգիայի տարբեր քաղաքներում կան հայ համայնքի շահերը ներկայացնող 10-ից ավելի կազմակերպություններ՝ մեկը զբաղվում է եկեղեցին ներկայացնելով, մյուսը՝ մշակույթը, երրորդն էլ հատուկ միգրանտների հարցերով է զբաղվում: Հիմա այդ կազմակերպությունները պատրաստվում են միավորվել և հենց հայ միգրանտների հարցերով Բելգիայի կառավարությանը պահանջներ ներկայացնել:
Ժամանակ
- 11:17Ծեծողը՝ փոխոստիկանապետ. Հունան Պողոսյանին կփոխարինի Աշոտ Կարապետյա՞նը
- 10:50Կարո՞ղ է արդյոք Վանո Սիրադեղյանը վերադառնալ Հայաստան
- 10:57Կոնսենսուս չկա. քաղաքական ուժերը միմյանց դե՞մ են պայքարում, թե՞ Սերժ Սարգսյանի
- 12:20ԱՄՆ շեշտակի հարվածը «ծռությանը»
- 11:24Վայրենի իշխանության գեղեցիկ ժպիտը. Արմեն Սարգսյանն անհետացել է
- 11:30Փակ հանդիպում է եղել. Փաշինյանը չի ընդունել «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավերը
- 11:52Ո՞վ և ո՞ւմ «գանգն է փշրելու» Ազատության հրապարակում
- 11:57Սերժ Սարգսյանի իշխանափոխության մեխանիզմը. դա չի լինի 2022 թվականին
- 11:40«Լծակազուրկը». այլեւս նախագահն առանց վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել
- 11:00«Ուղեղն՝ անջատած». «Մարտի 1»-ի գործով դատախազ Կորյուն Փիլոյանը չի հիշում, բայց շատ է նեղվում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.