ՀՀ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դերասան Սեպուհ Սպիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «այսօր վերջնականապես հիասթափվեցի և էլ ինձ չեմ համարում Հայաստանի քաղաքացի եվ Հայաստանը այլեվս չեմ ուզում համարել իմ հայրենիքը… Անչափ «ցնցված» եվ «հիացած» մեծն Ճանապարհային Ոստիկանություն` «փոսի գայի» մականվամբ, վերաբերմունքից և աշխատանքից:
Նման գրառման պատճառը ՃՈ կողմից 200. 000 դրամի չափով տուգանվելու հանգամանքն է: Որպես Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար չէի կարող անարձագանք թողնել դերասանի հայտարարությունը: Ամենևին չէի ցանկանա անդրադառնալ թեմային, բայց նկատի ունենալով Ս. Ապիկյանի անձը, կարծում եմ դա անհրաժեշտ է: Պարզաբանեմ հերթականությամբ.
Ցանկացած քաղաքացի, անկախ զբաղեցրած պաշտոնից, հասարակության շրջանում ճանաչում ունենալու հանգամանքից, օրենքի առաջ պատասխանատություն է կրում, եթե խախտել է այդ օրենքը: Պրն Ապիկյան, ստիպված եմ հասարակության լայն շրջանակի դատին հանձնել այն, ինչ իրականում տեղի է ունեցել ս.թ. մայիսի 23-ին 22.10-ի սահմաններում: Քանի որ ձեր գրառումը կարդացող յուրաքանչյուր մարդու մոտ թյուր կարծիք կձևավորվի ՃՈ հանդեպ:
Եվ այսպես. 23.05.2014 թ. քաղաքացի Ս. Ապիկյանը միանգամից մի քանի խախտում է թույլ տվել: Այն է՝ ոչ սթափ վիճակում, չունենալով վարորդական իրավունքի վկայական և չհաշվառված «ՄՏՌ» մակնիշի առանց հաշվառման համարանիշի մոտոցիկլետը վարել է Երևան քաղաքի Բագրևանդի փողոցով Քոչինյան փողոցի կողմից աջ մայթեզրից մեկ-երկու մետր հեռավորությամբ 40-ից 45 կմ/ժամ արագությամբ՝ Մոլդովական փողոցի ուղղությամբ՝ խախտելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի 24 հոդվածի 7-րդ կետի «ա» ենթակետի, նույն օրենքի 18-րդ կետի «գ» ենթակետի, նույն օրենքի 13-րդ հոդվածի առաջին մասի պահանջները, մոտենալով թիվ 36 էլեկտրական սյան դիմաց Ս. Ապիկյանը թույլ է տվել ՃԵԿ-ի 65-րդ և 66-րդ կետերի պահանջները՝ այն է՝ մոտոցիկլետը վարել է հաշվի չառնելով ճանապարհի ծածկույթը, որը տվյալ պահին եղել է թաց և չի ընտրել այնպիսի արագություն, որ կարողանար լիարժեք կառավարել տրանսպորտային միջոցը: Կորցնելով տրանսպորտային միջոցի կառավարումը կողաշրջվել է և սահելով դուրս գալով դեպի հանդիպակաց ուղեմաս բախվել է դիմացից երթևեկող, բայց տվյալ պահին կանգնած վիճակում գտնվող Անդրանիկ Գրիգորյանի վարած ՎԱԶ 2107 32 DS 674 համարանիշի ավտոմեքանային՝ պատճառելով գույքային վնաս: Վերոգրյալը հիմնավորվել է վթարի վայրում կազմված սխեմայով, որը կազմվել է ընթերականների ներկայությամբ, տրանսպորտային միջոցների զննության արձանագրություններով, Սեպուհ Ապիկյանի և մյուս վարորդի բացատրությունեներով, բժշկական վկայարկման արձանագրությամբ և գործի նյութերով:
Հարգելի պրն Ապիկյան, բարեբախտաբար ձեր անպատասխանատու պահվածքը լուրջ հետևանքներ չի առաջացրել: Ինձ համար անհասկանալի և զարմանալի է, որ դուք խոսում եք հայրենիքից, հայրենասիրությունից և ասում թե հիասթափվել եք: Հայրենիքը բոլորինս է և սիրել այն, չի նշանակում միայն գեղեցիկ բառեր կամ նախադասություններ ձոնել: Հայրենիքը սիրել նախ և առաջ իմ պատկերացմամբ այդ հայրենիքի օրենքը, կարգ ու կանոնը հարգել է նշանակում: Նորից եմ կրկնում, բարեբախտաբար ծանր հետևանք չի ունեցել ձեր այսպես ասած «վոյաժը»: Հետևաբար տեղին չէ բարոյականության մասին ձեր շահարկումը: Հիմա այն մասին, թե ինչու եք տուգանվել 200. 000 դրամի չափով: Դուք օրենքի միանգամից երեք հոդված եք խախտել և դրանցից յուրաքանչյուրը վարչական պատասխանատվություն է նախատեսում առանձին առանձին: Օրենքով սահմանված կարգով ձեզանից արյան փորձանմուշ է վերցվել, արդյունքում հայտնաբերվել է 1.3 /գրամ-լիտր/ ալկոհոլ, մասնագետները կհասկանան, որ սա համարվում է 2-րդ աստիճանի հարբածություն և սահմանված տուգանքի չափը 150 .000 դրամ է: Բայց քանի որ առհասարակ վարելու իրավունք էլ չեք ունեցել օրենքը նախատեսում է տուգանք 200. 000 դրամի չափով: Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին օրենքի համաձայն մի քանի հոդվածով խախտում կատարելու դեպքում քաղաքացին պատասխանատվության է ենթարկվում առավելագույն տուգանքով՝ տվյալ դեպքում 200.000 դրամի չափով: Նույն այն հայրենիքի օրենսդրությունն է նախատեսում դա, որից պրն Ապիկյան, անարդարացիորեն հիասթափվել եք: Քանզի հայրենիքը հաստատ ձեզ չի խնդրել կամ դրդել ոչ սթափ վիճակում մեքենան վարել, խախտում կատարել: Հուսով եմ, պարզաբանումը առավել քան հստակ էր: Ձեր թույլ տված խախտումների և ՃՈ կիրառած տուգանքի համադրությամբ, պրն Ապիկյան ով է առավել մեղավոր դուք, որ առանց փաստաթղթի, ալկոհոլ օգտագործած վիճակում, առհասարակ վարորդական իրավունք չունենալով տրանսպորտային միջոց եք վարել ու բախվել այլ մեքենայի, թե Ճանապարհային ոստիկանությունը, որ վարչական պատասխանատվություն է կիրառել: Ձեր ասած «փոսի գայի» մականվամբ ՃՈ-ն ընդամենն առաջնորդվել է օրենքով: Մի դիտարկում էլ՝ «փոսի գայի» ձևակերպումն ամենևին էլ մականուն չէ, բնորոշումը Ձեր պես վարորդներն են տվել շատ վաղուց:
Հուսամ, պրն Ապիկյան, որ որ այսուհետ կպահպանեք երթևեկության կանոնները և առիթ չեք ունենա շփվելու Ճանապարհային ոստիկանության հետ, հակառակ դեպքում կրկին հիշեցնեմ, որ օրենքի առաջ բոլորն են հավասար: Մաղթում եմ Ձեզ անվտանգ երթևեկություն»:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.