Ներկայացնում ենք «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի և մյուսների գործով առաջին դատական նիստի ընթացքում. Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում կրակոցներ արձակած Հայկ Կյուրեղյանի հոր՝ Արմենակ Կյուրեղյանի հետ հարցազրույցից մի հատված.
— Պ. Կյուրեղյան, դուք տեղյա՞կ էիք, որ ձեր որդին պատրաստվում է նման քայլի գնալ: Ի՞նչն է եղել պատճառը, ձեզ ի՞նչ է հայտնի:
— Ես իմացել եմ լրատվական միջոցներից, դեռ տեսակցություն չեմ ունեցել իր հետ, և մանրամասները հայտնի չեն: Ինքը Շանթ Հարությունյանի հետ այնքան է ծանոթ, ինչքան բոլոր միտինգ գնացողները, այսինքն Շանթի հետ ինքը անձնական շփում չի ունեցել: Դե պատկերացրեք, այս երկրում, նման իրավիճակում ցանկացած մարդ կարող է նման ձևով իրեն պահել: Որդիս ակտիվ անձնավորություն է եղել, ակցիաներին մասնակցել է:
— Պարոն Կյուրեղյան, դուք տեղյա՞կ էիք, որ ձեր որդու մոտ կա գազային ատրճանակ: Այդ ատրճանակն իրե՞նն է թե ոչ:
— Ոչ: Ես տեղյակ չեմ եղել ատրճանակից: Բայց իմ կարծիքով, իրենն է եղել: Ես մտածում եմ, որ իր պայքարը ոչ թե ոստիկանների՝ այլ համակարգի դեմ էր: Նշեմ, որ երեկ (նախօրեին) ոստիկանները խուզարկել են մեր բնակարանը և իր դարակից հանել են ատրճանակի տուփը, որ գնված է եղել: Այսինքն, ինքը այդ գազային ատրճանակը ձեռք է բերել օրինական ճանապարհով:
— Տեսակետ կա նաև, որ ձեր որդուն ոստիկանությունն էր ուղարկել, ինչպես նաև նշում են, որ նա սադրիչ է: Այս մասին ի՞նչ կասեք:
— Դա լրիվ սուտ բաներ են, տենց բան չի կարող լինել, դա մարդկանց ֆանտազիան է: Մարդը իր ազատությունից է զրկվել, էդ որ հիմարը կգնա կասի 4-7 տարի նստեմ հանուն ոստիկանության, տենց բան լինել չի կարող, ինքը այդ տղան չէ: Ինքը պատմվածքներ է գրում, որ կարդաք ձեզ պարզ կլինեն իր մտքերն ու գաղափարները:
— Պարոն Կյուրեղյան, ըստ որոշ տեղեկությունների, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, որտեղ սովորել է ձեր որդին, իրեն ճանաչում են որպես Արեգ: Ճի՞շտ է դա, թե՝ ոչ:
— Արեգը մյուս որդիս է: Ես երեք որդի ունեմ: Արեգը Հայկի հետ սովորել է նույն համալսարանում:
Հայկական ժամանակ
- 11:00Հայ-ադրբեջանական հակամարտությունը Նախիջեւանի ուղղությամբ լայն մասշտաբի վտանգ է պարունակում
- 11:25Սեռական այլասերվածությունը թուլացնում է բանակը. ԿԳՆ պաշտոնյա
- 11:00Ապրիլյան պատերազմը բացահայտեց հայկական կողմի զինված ուժերում առկա խնդիրները
- 11:22Աֆրինի պաշտպանության գիծը կազմակերպված էր Արցախի մոդելով. Հասանովը խիստ հետաքրքրված է
- 11:23«Զվարթնոց»-ում թմրանյութերի վաճառքով զբաղվող խումբ կա, այդ թվում կին. ինչու է լռում ԱԱԾ-ն
- 12:30Հայկական զինուժը վերահսկում է Նախիջևանի միջազգային օդանավակայանը. Միհրան Հակոբյան
- 11:27Ինքնաձիգով հարվածել են, ուսադիրներս պոկել են. Օսիպյանն առաջին անգամ մանրամասներ է պատմում
- 12:10Ընդդիմադիրները մեքենայի հետևից կրակում են, տեսագրությունը կա. սենսացիոն հայտարարություն
- 11:20Ինչպես է Հ1-ի նկարահանող խմբին հաջողվել մուտք գործել կանանց գաղութ և ծաղրել կանանց
- 10:55Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերությունը ՀՀ սահմաններում ոսկի, արծաթ ու պղինձ է փնտրում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.