ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել ամենամյա հայտարարությամբ՝ 1915 թվականին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ: Այս տարի ևս Օբաման չի օգտագործել «ցեղասպանություն եզրույթը:
«Այսօր մենք ոգեկոչում և հարգում ենք նրանց հիշատակը, որոնք զոհվեցին 20-րդ դարասկզբի ամենասարսափելի վայրագությունների՝ Մեծ եղեռնի ժամանակ:
Մենք հիշում ենք 99 տարի առաջ տեղի ունեցած սարսափելի դեպքերը, երբ 1.5 միլիոն հայեր են կոտորվել կամ աքսորվել Օսմանյան կայսրության գոյության վերջին օրերի ընթացքում:
Մենք սգում ենք տառապանքի գնով իրենց կյանքը կորցրած տղամարդկանց, կանանց և երեխաների համար: Նրանց հիշելով՝ ԱՄՆ-ն նպատակ ունի հիշեցնել մեր ընդհանուր պարտավորությունը՝ այլևս թույլ չտալ, որ նման բան կրկնվի:
Ես մշտապես հայտարարել եմ իմ սեփական տեսակետը 1915 թվականին կատարվածի վերաբերյալ, և իմ տեսակետը չի փոխվել: Փաստերի ամբողջական, անկեղծ և արդարացի գիտակցումը բխում է բոլորիս շահերից: Ազգերն ու ժողովուրդներն ուժեղ են դառնում և ավելի արդարացի ու հանդուրժող ապագայի համար հիմք են կառուցում՝ ճանաչելով և հաշվի նստելով անցյալի ցավալի տարրերի հետ:
Ես ողջունում եմ այն բազմաթիվ ներդրումները, որոնք արվում են հայ-ամերիկյան հասարակության, մշակույթի և համայնքների զարգացման համար: Մենք հպարտությամբ ենք հիշում Սիրիական և հայկական օգնության ամերիկյան կոմիտեին, որը հիմնադրվել է ամերիկացիների նվիրատվությունների շնորհիվ և որը փրկել է անհամար հայերի և 1915 թվականին տեղահանված այլ համայնքների ներկայացուցիչների կյանքերը: Մենք կիսում ենք ընդհանուր նվիրվածությունը՝ աջակցելու հայ ժողովրդին, քանի որ նրանք աշխատում են կառուցել ժողովրդավարական, խաղաղ և բարգավաճ երկիր:
Մեր մտքերն ու աղոթքները հայերի հետ են, քանի որ մենք հիշում ենք Մեծ եղեռնի սարսափելի դեպքերը, և վերահաստատում ենք մեր նվիրվածությունը հայ ժողովրդին»,-մասնավորապես նշել է Օբաման:
- 13:10Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները
- 11:10ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել
- 15:10Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը
- 13:10Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն
- 14:10Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով
- 14:10Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և Գրանադայի սկզբունքները աղավաղելու ցանկացած փորձ
- 13:10Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդումայի պատգամավոր
- 14:10Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերությունների մասին
- 15:10Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատրաստ լինելու մասին
- 15:10Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկրաինական ԶՈւ
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.