Ապրիլի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանությունը և արցախյան գոյապայքարը. քաղված դասեր տասնամյակներ անց» թեմայով հավաք-քննարկում, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին:
Հավաք-քննարկմանը մասնակցում էին բուհի պրոֆեսորադասախոսական և ուսանողական անձնակազմը, ՀՀ ԶՈւ սպաներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Կարևորելով միջոցառման խորագիրը՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանն իր ելույթում ընդգծեց այն մեծ դերակատարությունը, որ ունի Ազգային բանակը պետության անվտանգության, արտաքին սպառնալիքի կանխարգելման գործում: Նա համոզմունք հայտնեց, որ միայն հզոր զինված ուժերը կարող են դառնալ հայ ժողովրդի գոյության և կայուն զարգացման երաշխավորը:
Խոսելով ցեղասպանությունը վերապրածների սերունդների, նրանց պատմական հիշողության մասին` ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի տնօրեն Ավագ Հարությունյանը որպես այդ հիշողության և պահանջատիրության ակնհայտ օրինակ նշեց արցախյան ազատամարտին տասնյակ սփյուռքահայերի մասնակցությունը. նրանց մեջ եղան հերոսներ, որոնք իրենց արյամբ գրեցին այդ հաղթական պատմությունը:
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, խոսելով հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում Թուրքիայի ունեցած դերակատարության մասին, անժխտելի համարեց այն փաստը, որ Թուրքիան և պատերազմի ժամանակ, և դրանից հետո բազմապիսի աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին, ինչպես նաև փորձել տնտեսական շրջափակման միջոցով Հայաստանին պարտադրել Արցախի հարցում գնալ զիջումների:
Իր ելույթում ԵՊՀ հոգեբանության ամբիոնի դոցենտ Վլադիմիր Միքայելյանը նշեց, որ Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ոչնչացման փորձը ոչ միայն մեկ ու կես միլիոն հայերի կոտորածի պատճառ դարձավ, այլ նաև հոգեբանական լուրջ ազդեցություն ունեցավ վերապրածների վրա: Հայ ժողովրդի կրած հոգեբանական ցնցումը սերունդների համար որոշակիորեն հաղթահարելի եղավ Արցախյան ազատագրական պայքարի հաղթանակի արդյունքում:
Հավաք-քննարկումը կազմակերպել էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, ՀՀ պաշտպանության նախարարությունը և Զարգացման ծրագրերի հայկական կենտրոնը:
ՀՀ պաշտպանության նախարարություն
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.