Օրաթերթը ուշագրավ վերլուծություն է հրապարակել նախօրեին տարածված այն տեսանյութի մասին, որտեղ Ամենայն Հայոց կաթողիկոսի Վրաստան կատարած այցի ընթացքում Գարեգին Երկրորդի և Վրաստանի Պատրիարք Իլյա Երկրորդի զրույցի մի դրվագ է: Թերթի վերլուծաբանը գրում է. «Տեսանյութն իր աուրայով ինքնին առանձին ու կոնկրետ թեմատիկա է, որ խոսում է Հայ Առաքելական եկեղեցու Հովվապետի ընդհանուր ցածր պատրաստվածության մասին, նույնիսկ կարելի է ասել` քաղաքակրթվածության ընդհանուր մակարդակի մասին, ինչն իհարկե ցավալի իրողություն է: Թե ինչ կարելի է մտածել հիվանդ, զառամյալ ու ծեր, մի կերպ խոսող Իլյայի մասին, դա մեզ չի հուզում: Դրա մասին թող մտածեն վրացիները, քանի որ, մեղմ ասած, Իլյայի պարագայում էլ տեսարանը, այսպես ասած, հաճելիներից կամ հպարտացնողներից չէր:
Բայց խնդիրն այն է, որ գոնե քաղաքակրթական ցենզի առումով մենք ականատես ենք լինում երկու հոգևոր առաջնորդների պարզապես շրջադարձային տարբերության, և կարելի է ասել, որ դրսևորվում է հայոց Հովվապետի պարզապես տղայականությունը: Եվ հասկանալի է դառնում, թե ինչու էր Իլյան հետո խոսել Գարեգին Երկրորդի անփորձության մասին:
Իրականում, սակայն, դա ոչ միայն Գարեգին երկրորդի, այլև ընդհանրապես հայ ժողովրդի, հայկական հասարակության, հայկական պետականության անփորձության դրսևորումն է: Եվ անփորձությունն այստեղ մեղմացված տերմինաբանություն է, քանի որ ըստ էության դա իրականում գլոբալ անպատրաստություն է` անպատրաստություն միջազգային հարաբերությունների, ազգամիջյան հարաբերությունների, միջմշակութային հարաբերությունների, միջեկեղեցական հարաբերությունների:
Այս ամենում փորձառություն, այսինքն` պատրաստություն ձեռք բերելու փոխարեն, մեր հոգևոր և աշխարհիկ էլիտան մտածում է նորանոր բիզնեսներ, նորանոր լծակներ, նորանոր շքեղություններ ձեռք բերելու մասին, իսկ ով փորձում է բացատրել, որ մենք այդպես պետությունն ենք կորցնում, պետական կեցվածքն ու անունն ենք կորցնում, պետության հեղինակությունն ու ապագան ենք կորցնում, նրան հռչակում են օտարի ջրաղացին ջուր լցնող»:
- 11:17Ծեծողը՝ փոխոստիկանապետ. Հունան Պողոսյանին կփոխարինի Աշոտ Կարապետյա՞նը
- 10:50Կարո՞ղ է արդյոք Վանո Սիրադեղյանը վերադառնալ Հայաստան
- 10:57Կոնսենսուս չկա. քաղաքական ուժերը միմյանց դե՞մ են պայքարում, թե՞ Սերժ Սարգսյանի
- 12:20ԱՄՆ շեշտակի հարվածը «ծռությանը»
- 11:24Վայրենի իշխանության գեղեցիկ ժպիտը. Արմեն Սարգսյանն անհետացել է
- 11:30Փակ հանդիպում է եղել. Փաշինյանը չի ընդունել «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավերը
- 11:52Ո՞վ և ո՞ւմ «գանգն է փշրելու» Ազատության հրապարակում
- 11:57Սերժ Սարգսյանի իշխանափոխության մեխանիզմը. դա չի լինի 2022 թվականին
- 11:40«Լծակազուրկը». այլեւս նախագահն առանց վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել
- 11:00«Ուղեղն՝ անջատած». «Մարտի 1»-ի գործով դատախազ Կորյուն Փիլոյանը չի հիշում, բայց շատ է նեղվում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.