Արմավիրի մարզի դատախազ Հակոբ Ղարախանյանի մոտ օրերս տեղի է ունեցել աշխատանքայի խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են բուժաշխատողների կողմից ոչ պատշաճ մասնագիտական վերաբերմունք ցուցաբերելու հետևանքով մարզում արձանագրված մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքը: Խորհրդակցությանը մասնակցել են մարզի դատախազության դատախազները, ոստիկանության Արմավիրի բաժնի և քննչական բաժանմունքի պետերը, քննչական խմբի քննիչները, ինչպես նաև մարզի լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների ու ՇՊԱԿ-ի ներկայացուցիչներ՝ հաշվի առնելով հասարակական հնչեղությունը:
Մարզի դատախազն անդրադարձել է առանձին քրեական գործերի՝ քննչական մարմինների ուշադրությունը հրավիրելով այն խնդրի վրա, որ երբեմն ճիշտ չեն որակվում մեղադրյալների արարքները: Քննարկվել է մասնավորապես Այգևան գյուղի բնակիչ, 1943 թ. ծնված Վռամ Խլղաթյանի հանկարծամահության, ինչպես նաև 3 մանկահասակ երեխաների մահվան փաստերի առթիվ հարուցված քրեական գործի քննության ընթացքը:
Վ.Խլղաթյանի հանկարծամահության դեպքի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնում նախապատրաստվել են նյութեր: 14.12.2010 թ. որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին և ուղարկվել Արմավիրի մարզի դատախազություն` որոշման օրինականությունն ստուգելու համար։ Արդյունքում՝ Արմավիրի մարզի դատախազությունում վերացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը, և 2010 թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասով (հիվանդին օգնություն ցույց չտալը, որն անզգուշությամբ առաջացրել է հիվանդի մահ) հարուցվել քրեական գործ, քանի որ նյութերը տեղեկություն են պարունակել, ըստ որի` Վռամ Խլղաթյանի մահը «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապ բուժօգնության ծառայության աշխատակիցների կողմից իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանք է եղել:
Պարզվել է, որ Վ֊. Խլղաթյանի հարազատները 05.12.2010 թ. ժամը 00:30–ին զանգահարել են Արմավիրի շտապօգնության կայան և օգնություն խնդրել նրա առողջական վիճակի կտրուկ վատացման կապակցությամբ։ Շտապօգնության աշխատակիցները բենզին չլինելու անհիմն պատճառաբանությամբ չեն մերժել են մեկնել, ինչի հետևանքով Վ. Խլղաթյանը պատշաճ և ժամանակին բուժօգնություն չստանալով` հարազատների կողմից հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է։ Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզի քննչական բաժնին: Հիմնավորվել է, որ նույն ժամանակահատվածում բժշկական կենտրոնն ունեցել է մեծ քանակությամբ վառելիք, և այդ պատճառաբանությամբ հիվանդին օգնություն ցույց չտալը հիմնավոր չէ։ Նախաքննության ընթացքում նշանակված հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Վ.Խլղաթյանի մահը «Արմավիրի ԲԿ» ՓԲԸ բժիշկների անգործության և մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ կատարման հետևանք է:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Վռամ Խլղաթյանի մահը միակը չէ, որ պայմանավորված է «Արմավիր» ԲԿ բուժաշխատողների կողմից թույլ տրված մասնագիտական ոչ պատշաճ գործունեությամբ։ Նույն պատճառներով մահացել են նաև մանկահասակ 13.03.2009 թ. ծնված Հովհաննես Հովհաննիսյանը և 04.09.2007 թ. ծնված Արտաշես Աեդրակյանը։ Դրանք հիմնավորվել են դատաբժշկական փորձաքննություններով։
Հ. Հովհաննիսյանի մահվան փաստի առթիվ 17.02.2011 թ. ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ) Արմավիրի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ։ Նույն հոդվածով քրեական գործ է հարուցվել նաև Ա. Սեդրակյանի մահվան փաստի առթիվ՝ 26.05.2011 թ.: Նշված 2 քրեական գործերը միացվել են մեկ վարույթում։
30.05.2011 թ. քրեական գործին են միացվել նաև Մեծամոր քաղաքի բնակիչ Հայրապետ Գաբրիելի Կիրակոսյանի մահվան վերաբերյալ նախապատրաստված նյութերը` նկատի ունենալով, որ Արմավիրի շտապօգնության կայանի աշխատակիցները վերջինիս հարազատների կանչին ևս չեն արձագանքել և հիվանդին բուժօգնություն չեն ցուցաբերել։
Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ «Արմավիրի ԲԿ» ՓԲԸ-ում 2007-2008 թթ. ընթացքում կատարվել են ֆինանսական բնույթի չարաշահումներ, որոնց հետևանքով առանձնապես խոշոր չափի գումարներ են հափշտակվել պետական բյուջեից։ Դրանք արձանագրվել են ՀՀ ֆինանսների նախարարության մասնագետների իրականացրած ստուգման ակտում։
Հաշվի առնելով քրեական գործի բարդությունը` մարզի դատախազի ցուցումով կազմվել է քննչական խումբ։
Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա 03.06.2011 թ. «Արմավիրի ԲԿ» ՓԲԸ տնօրեն Ն.Գևորգյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ շտապօգնության կայանի բժշկուհի Ք.Հայրապետյանը և վարորդ Մ.Ասատրյանը ՀՀ քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Մարզի դատախազության ավագ դատախազ Ա.Սահակյանի 09.06.2011 թ որոշմամբ` «Արմավիրի ԲԿ» ՓԲԸ տնօրեն, մեղադրյալ Ն.Գևորգյանի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է: Դատախազի որոշման հիման վրա Արմավիրի մարզպետի 14.06.2011 թ. կարգադրությամբ դադարեցվել Է Ն.Գևորգյանի պաշտոնավարությունը: Ն.Գևորգյանը նախկինում երկու անգամ դատապարտվել է, իսկ նրա վերաբերյալ մեկ քրեական գործ` կարճվել: Վերջին անգամ նա դատապարտվել է 2007 թվականի դեկտեմբերին` պաշտոնական կեղծիքի համար:
Խորհրդակցության ընթացքում մարզի դատախազի կողմից կոնկրետ ցուցումներ և հանձնարարություններ են տրվել դատախազներին, քննիչներին, ոստիկանության ստորաբաժանումների ղեկավարներին: Ուշադրություն է հրավիրվել այն հանգամանքի վրա, որ ճիշտ չեն որակվել առաջադրված մեղադրանքները, ցուցում է տրվել վերաորակել արարքները մանկահասակ երեխաների մահվան դրվագներով և մեղադրանքներ առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, և յուրաքանչյուր առանձին դրվագով սեղմ ժամկետում գնահատականի արժանացնել նաև մյուս բժիշկների արարքները։ Հանձնարարվել է դադարեցնել քրեական հետապնդումը շտապօգնության ծառայության վարորդի նկատմամբ, քանի որ վերջինս ՀՀ քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի սուբյեկտ չէ։
Քրեական գործի դատավարական ղեկավարման և դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով դատավարական ղեկավարումը հանձնարարվել է երեք դատախազների` Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Ա.Գաբրիելյանին, դատախազության ավագ դատախազներ Ա.Կարապետյանին և Ա.Սահակյանին, որոնք ղեկավարումն իրականացնում են ըստ դրվագների։
- 12:10Իրանը և Հայաստանն Արաքս-Մեղրի համատեղ ազատ տնտեսական գոտի կստեղծեն. Իրանցի պաշտոնյա
- 22:15Լևոն Ալթունյանի խայտառակ «կապրիզը» մարդկային կյանքերի հետ է խաղում. ահազանգում է քաղաքացին
- 12:23Ավանդական չինական բժշկություն. մարդու կյանքը կաթվածի ժամանակ հնարավոր է փրկել
- 13:35Մոտակա 14 տարում մահվան հավանականությունը՝ արյան անալիզի շնորհիվ
- 18:10Խնայեք ձեր երեխաներին՝սմարթֆոնները կուզիկության պատճառ կարող են դառնալ (լուսանկարներ)
- 11:30Աչքերը շատ բան կարող են ասել ձեր հիվանդության մասին
- 11:53Անսպասելի բացահայտում. գեյ տղամարդիկ և բիսեքսուալներն ավելի հաճախ են տառապում մաշկի քաղցկեղով
- 13:20Մարմնի տհաճ հոտը գուժում է ձեր հիվանդության մասին
- 17:36Ինչպե՞ս պահպանել տեսողությունը համակարգչով աշխատելու ժամանակ
- 12:41Հայազգի բժիշկ Գագիկ Ավագյանն Ուկրաինայում բուժել է քաղցկեղով տառապող մարդկանց (տեսանյութ)
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.