Ապրիլի 1-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ՝ տեղի ունեցավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և սոցիալական ծառայության 12 աշխատակիցների գործով հերթական դատավարությունը:
Հիշեցնենք, որ Վազգեն Խաչիկյանը մի շարք պաշտոնատար և պատասխանատու անձանց հետ, կազմակերպված խմբով, 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, պաշտոնական կեղծիք կատարելու, այն է՝ կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով, կամ առանց այդ, դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 260.956.681 ՀՀ դրամ գումարները, բացի այդ` Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջեի վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի` 29.000.000 ՀՀ դրամ գումարը:
Դատավարությունն ընդհատվեց Հովհաննես Գրիգորյանի պաշտպան Արա Զաքարյանի՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը քննարկելու համար: Շուրջ 1 ժամ քննարկելուց հետո, ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց:
Ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանի պաշտպան Արա Զաքարյանը կասկածի տակ դրեց դատավոր Արշակ Վարդանյանի անկողմնակալ լինելու հանգամանքը, ըստ նրա, իր պաշտպանյալն այս գործում նույն մեղքի բաժինն ունի, ինչ մյուսները, նա ասաց թե՝ պատիժն էլ հետևաբար պետք է նույնը լինի:
Դատարան ներկայացած հանրային պաշտպան Աննա Ջուվանովան ևս հանդես եկավ իր պաշտպանյալներ Բագրատ Մուրադյանի և Արմեն Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ: Նա նշեց, որ իր պաշտպանյալներն արդեն 1 տարի և 7 ամիս է գտնվում են կալանավայրում և փաստացի պատիժ կրողի կարգավիճակում են, այն դեպքում, երբ հարցված վկաներից և ոչ մեկը նրանց չի ճանաչում:
Մեղադրանքը պաշտպանող Կարեն Հովհաննիսյանը դեմ էր այդ միջնորդությանը: Ըստ նրա, ազատության մեջ գտնվելու դեպքում, նրանք կարող են խառնվել գործի ընթացքին և ամեն ինչ շրջել ի օգուտ իրենց:
Պաշտպան Հովիկ Արսենյանն ասաց, որ այդ երկուսի գործը եզակի է, առանձնահատուկ է նրանց կալանավորումը և անխղճություն է կատարվել՝ այդ երկուսին կալանել նպատակահարմարությունից ելնելով:
Ներկայացած երկու վկաներին լսելուց հետո, դատարանը որոշեց մտնել խորհրդակցական սենյակ՝ պաշտպանների միջնորդությունների հետ կապված որոշումներ կայացնելու համար:
Հերթական նիստը նշանակվեց ապրիլի 17-ին, և որոշվեց ծանուցել այն վկաներին, որոնք դեռևս չեն ներկայացել դատարան:
Հ.Գ հետաքրքիր է, որ դատավարության ողջ ընթացքում պարոն Խաչիկյանը զբաղված էր ընթերցանությամբ: Կարծես թե, նրան չէին հետաքրքրում ոչ դատավարությունը, ոչ էլ ներկա գտնվող մարդիկ:
Մարիանա Պետրոսյան
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.