ԱԺ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մարտի 22-ին Ազատության հրապարակում հայտարարել եմ, որ կուտակային կենսաթոշակի միջոցները հնարավոր չէ ներդնել 45 տարվա երկարությամբ պետական պարտատոմսերի մեջ։ Նման ակտիվներ չկան։ Ինչպես գիտենք, կուտակային կենսաթոշակի միջոցների շուրջ կեսը մնում է Հայաստանում, իսկ մյուս կեսը պետք է ներդրվի արևմտյան (եվրոպական) արժեթղթերում։ Նախարարներից մեկը նույնիսկ երկրի անունն է տվել՝ Բելգիա։ Հիմա Հայաստանում ամենաերկարաժամկետ պետական պարտատոմսերը տեսանելի են այստեղ (http://www.minfin.am/index.php?cat=157&lang=1, Հայաստան, մոտ 15 տարի)։
Հիմա նայենք դրսում։ Եվրոպական շուկաներ. http://www.bloomberg.com/markets/rates-bonds/government-bonds/uk/ ՄԲ, 30 տարի
http://www.bloomberg.com/markets/rates-bonds/government-bonds/germany/ Գերմանիա, 30 տարի
http://www.cnbc.com/id/100013940 Ֆրանսիա, 30 տարի
http://www.cnbc.com/id/100013939 Իտալիա, 30 տարի
http://www.investing.com/rates-bonds/belgium-government-bonds Բելգիա, 20 տարի
http://www.investing.com/rates-bonds/spain-government-bonds, Իսպանիա, 20 տարի
http://www.investing.com/rates-bonds/netherlands-government-bonds, Հոլանդիա, 30 տարի
http://www.investing.com/rates-bonds/sweden-government-bonds, Շվեդիա, 30 տարի
http://www.investing.com/rates-bonds/switzerland-government-bonds, Շվեյցարիա, 30 տարի
Նույն վիճակն է նաև եվրոպայից դուրս. http://www.bloomberg.com/markets/rates-bonds/government-bonds/us/ ԱՄՆ, 30 տարի
http://www.cnbc.com/id/100013943 Կանադա, 30 տարի
http://www.cnbc.com/id/100013942 Ավստրալիա, 15 տարի
http://www.bloomberg.com/markets/rates-bonds/government-bonds/japan/ Ճապոնիա, 30 տարի
http://www.cnbc.com/id/100013944 Բրազիլիա, 9 տարի
http://www.investing.com/rates-bonds/china-government-bonds, Չինաստան, 30 տարի:
Հիմա ի պատասխան իմ ասածի կառավարությունը հանձինս ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորի հրապարակել է «տվյալներ», թե իբր չես ասի, նման արժեթղթեր լինում են։ Ահա կայքը. http://www.keepeek.com/Digital-Asset-Management/oecd/finance-and-investment/public-debt-management-and-the-evolving-market-for-ultra-long-government-bonds_fmt-v2007-art18-en#page8 . Ներեցեք, բայց դրանք ռեգուլյար պրոդուկտներ չեն։ Դրանց եղած-անցած բաներ են։ 1919թ Բրիտանիան 71տարվա տևողությամբ արժեթուղթ ունի։ Մեդիչիներն ունեն 300 թե 400 տարի առաջ թողած արժեթուղթ։ Շվեյցարիայում կարող եք գտնել 100 տարվա արժեթուղթ, Ավստրիայում և Հոնկոնգում 50։ Հետո ի՞նչ։ Որևէ մեկը դրանք գնու՞մ է կենսաթոշակայինի առումով։ Դրանց եկամտաբերությանը նայել ե՞ք։ Այսինքն այս ռեֆորմը մենք անում ենք, որպեսզի բացառությունը դարձնենք օրինաչափությու՞ն։ Ու հետո էլ ասենք. տեսա՞ք որ ճիշտ էինք»։
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.