Շաբաթ օրը վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Գեղարքունիքի մարզ: Ինչքան էլ նրա այցելության նպատակը քողարկվի զանազան միջոցառումներով, նա Սևան էր մեկնել բռնի կերպով հանրապետականացված 300 անձի անդամատոմսեր բաժանելու:
Սևան քաղաքի բոլոր պետական հիմնարկների աշխատակիցները` սկսած քաղաքապետարանից, դպրոցների, մանկապարտեզների, պետական ծառայությունների անձնակազմերը, 300 հոգի պարտադրաբար համալրեցին հանրապետականի շարքերը: Չհամաձայնողներին սպառնացել են, որ եթե հրաժարվեն` աշխատանքից կազատեն:
Մինչ այդ արարողությունը վարչապետը նախ այցելել է Լճաշեն համայնք, ծանոթացել Սևան-Գավառ ճանապարհի վերականգնողական աշխատանքների ընթացքին: Այս ճանապարհի խնդրին մենք մի քանի անգամ անդրադարձել ենք. վերականգնվող հատվածի երկարությունը շուրջ 2.5 կիլոմետր է, նախատեսվում է աշխատանքներն ավարտել այս տարվա օգոստոսին: Թե ինչպես փոշիացվեցին միլիոնները, ինչպես այդպես էլ ճանապարհ չդարձած այս խոտանը կապեցին ժողովրդի վզին, կհայտարարեն մի քանի ամիս հետո, երբ հերթական փլուզման ականատեսը կդառնանք:
Այնուհետև վարչապետն այցելել է Սևան քաղաքի պոլիկլինիկա, որտեղ նույնպես ընթանում են վերականգնողական աշխատանքներ: Այս շենքը կառուցվել է 1949 թվականին: Շենքի վերանորոգման ծրագիրն իրականացվում է երկու փուլով: Առաջին փուլում կատարվել է շենքի հիմնանորոգում, կառույցի վերակառուցում՝ վերահատակագծումով, կատարված աշխատանքների արժեքը կազմել է շուրջ 108.3 միլիոն դրամ: Երկրորդ փուլում նախատեսվում է իրականացնել պոլիկլինիկայի շենքի հարդարում, հատակների, սանհանգույցների և ներքին ինժեներական ցանցերի վերակառուցում, հակահրդեհային ազդանշանային համակարգի տեղադրում, շենքի ճակատային մասերի սվաղում և ներկում: Այդ աշխատանքների համար նախատեսված է շուրջ 80.8 միլիոն դրամ:
Վարչապետն այցելել է նաև Սևան քաղաքի ավագ դպրոցի համարում ունեցող թիվ 1 դպրոց, որը ևս վերականգնման կարիք ունի: Հանձնարարվել է այս տարվա ընթացքում իրականացնել անհրաժեշտ նախահաշվարկային աշխատանքները:
Ապա Սարգսյանը անցել է իր գլխավոր առաքելությանը. Սևանի ՀՀԿ գրասենյակում հանդիպել է հանրապետականնների ակտիվի հետ, անդամատոմսեր հանձնել շուրջ 300 նորընծա կուսակցականների:
Ելույթ ունենալով` Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՀՀԿ-ն, լինելով կառավարող կուսակցություն, կրում է երկրի սոցիալ տնտեսական հիմնախնդիրները լուծելու պարտավորությունը. «Մեր առաջ ծառացած են լրջագույն չլուծված հիմնախնդիրներ, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը մեզ լուրջ հարված հասցրեց, առաջացան նոր բարդություններ, սակայն Հայաստանի հանրապետական կուսակցությունը պատվով կրում է իր բեռը»:
Կառավարության ապաշնորհությունը ճգնաժամին վերագրելու վարչապետական լոլոներին մեր ազգաբնակչությունը վաղուց է ծանոթ: Սևանցիներին հուզող հարցերը շատ են. դատարկվող քաղաքը` աղքատ ու տխուր, չունի խմելու ջուր, չունի իր տարրական խնդիրները լուծելու կարողություն, քաղաքը թաղված է խավարի ու աղբի մեջ: Ընդամենը մի քանի հոգու կրնկի տակ հայտնված քաղաքում միայն այդ մի քանի հոգուն պատկանող հատուկենտ շինություններ են ավարտին հասցվում, ու Սևանում կյանքն այսքանով սահմանափակվում է: Նույնիսկ մասամբ քաղաքային բյուջեի հաշվին սարքված մանկական զբոսայգին չի գործում. տարածքում գործում է միայն «Այգի» կոչվող ռեստորանը: Իրենց ծննդավայրից հեռանալու նպատակով անգամ գումար չունեցող սևանցիների հարցերին ի պատասխան` վարչապետը հավաստիացրեց, թե մտածում են իրենց մասին, կառավարության համար առաջնայնություն է նոր աշխատատեղերի ստեղծումը, և որ սևանցիների խնդիրների լուծումը լինելու է կառավարության ուշադրության կենտրոնում: Քանի տարի է` նույն հեքիաթն են պատմում, որին ոչ ոք այլևս չի հավատում:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.