Ղրիմի ինքնորոշման հանրաքվեի եւ Մոսկվայի հետ համապատասխան պայմանագրի ստորագրմանն առընթեր թեժանում են Արցախի ուղղությամբ հայկական քաղաքական եւ լրատվական դաշտերում արձանագրվող քննարկումները: Եւ ոչ միայն հայկական: Ռուս ազգայնական գործիչ Ժիրինովսկու նշանավոր հայտարարությունը, թե քանի արցախաադրբեջանական հակամարտությունը չի հանգել որեւէ համաձայնության, կողմերի համար ընդունելի եւ ընկալելի կլինի Արցախի կցումը Ռուսաստանին, չի վերագրվում միայն Ժիրինովսկուն: Կան մեկից շատ ավելի մեկնաբանություններ, որոնք Ժիրինովսկուն նկատելով պաշտոնական Մոսկվայի խոսափողը, այս հրապարակումը նկատում են ՌԴ-ի ծրագիրը: Ժիրինովսկին, թեեւ լրացուցիչ հայտարարություն կատարել էր չընդունելով ադրբեջանական ազգի գոյությունը, այսուհանդերձ բացահայտել էր ռուսական քաղաքական շրջանակների մոտ տիրող որոշ մտայնություն:
Հետեւողների մոտ Ժիրինովսկու այս հայտարարությունը շատ արագ մտաբերել տվեց հասարակական գործիչ Զորի Բալայանի` Պուտինին գրած բաց նամակի բովանդակության առանցքային բաժինը, որտեղ հղում կատարելով Գյուլիստանի դաշնագրին, հայ գործիչը կոչ էր անում Ռուսաստանին տեր կանգնել Արցախին:
Բալայանի նամակի հրապարակման օրերին դեռեվս Մայդանը չէր բռնկել, ոչ էլ Ղրիմն էր ինքնորոշվել: Բալայանի առաջարկը գրեթե միանշանակ մերժումներով եւ մեկնաբանություններով գերհագեցրել էր հայկական քննադաշտը: Արցախի հայապատկանության վիճարկումը կամ անկախություն-միացում հղացքից դուրս որեւէ պատկերացում բնականաբար արժանանում է հայկական ամենամերժողական հակազդեցությանը:
Զորի Բալայանի երկարաշունչ նամակին եւ Ժիրինովսկու դիպուկ ու ամփոփ հայտարարություններին համահունչ մտածումներ հրապարակել է նաեւ 1992-1995 թվականներին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության շտաբի պետ, 1993 թվականին պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր Գրիգորյանցը: Տեր Գրիգորյանցը նաեւ վերջին շրջանում աշխույժ մասնակցություն էր բերում Արեւմտահայոց համագումարի համակարգող խմբի աշխատանքներին. վերջերս էր միայն, որ հրաժարվեց այդ աշխատանքներից:
Ղրիմի ինքնորոշման փաստի դիմաց նկատելի է եւ հասկանալի անշուշտ Երեւանի եւ Ստեփանակերտի դիրքորոշումների տարբերությունը: Առաջինի զուսպ եւ ընդհանուր բնույթը եւ երկրորդի ավելի շեշտակի եւ երեւացող խանդավառությունը: Այդպես էլ պիտի լիներ։
Խնդիրը այս դեպքում այն է, որ նախատեսելի կարող է թվալ հայկական դաշտում Արցախի լուծման ա՛յս տարբերակի մոտեցումների երեւումը: Զինվորական նախկին պաշտոնատարներ լինեն, թե գործող քաղաքական դեմքեր. թվում է, թե Բալայանն ու Տեր Գրիգորյանցը իրենց հետեւողները պիտի ունենան այս առումով:
Այստեղ պետք չէ բացարձակացնել ռուսական ծրագիրը: Պայման չէ, որ նման ծրագիր գոյություն ունենա: Բայց որ իբրեւ քաղաքական շանտաժ այս հնարավորությունը պիտի օգտագործվի, դա քաղաքականորեն տրամաբանական է թվում:
Այս առումով էլ հայկական հասցեներից հնչող նման կոչերը, պահանջները կամ մտածումները կարելի է տարբաղադրել: Դրանցից ոմանք ընկալել իբրեւ պատվեր, մյուսները իբրեւ համոզում (դժվար թե) կամ ինչու չէ իբրեւ քաղաքական մարտավարություն: Ի վերջո, Արեւմուտքը կարող է քննել ինքնորոշված Արցախի անկախ կարգավիճակի առավելությունը Ռուսաստանի տարածքային ամբողջականության մաս կազմելուց: Սակայն շանտաժային մարտավարությունը չպիտի հատի կարմիրով գծված այն սահմանը, որից անդին առաջադրված կարգավիճակը կարող է դառնալ խնդրո առարկա: Արցախը ինքնորոշված տարածք է: Իսկ այդ ինքնորոշումը ոչ միայն Ադրբեջանի կազմից դուրս գալն է, այլ նաեւ որեւէ այլ տարածքի մեջ չմտնելն է, ինչ որ բանաձևվում է «անկախ հանրապետություն» կարգավիճակով։
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.