Չէր կարելի հպարտությամբ չլցվել՝ տեսնելով Ավետյաց երկրում՝ Երուսաղեմում, հայերիս ունեցվածքը, որը ձեռք է բերվել ազգասեր ու հավատացյալ մեր նախնիների կողմից, բայց միևնույն ժամանակ անզեն աչքով իսկ տեսանելի էր, որ մեր սրբավայրերը խնամքի ու վերաշինության կարիք ունեն, և, ցավոք, էականորեն տարբերվում են հույն և կաթոլիկ եկեղեցիների սրբավայրերից:
Ճիշտ է, ժամանակ առ ժամանակ բարերարներ են հայտնվում՝ ձեռք մեկնելու, օգնելու շեն պահել Աստծո տան «մեր բաժինը», ու նրանցից մեկն էլ գործարար Սամվել Կարապետյանն է, որի ներդրումների շնորհիվ վերջերս վերանորոգման աշխատանքներ են կատարվել Երուսաղեմի հայոց վանքերում, սակայն դա չափազանց քիչ է. այստեղ պետական մակարդակի հոգացություն է պետք:
Մինչ Երուսաղեմի հայ համայնքի խնդիրներին անդրադառնալը, նշեմ, որ սրբավայրերի պարգևած զգացողությունը այնքան վառ էր ու հրաշալի, որ նույնիսկ 14 օր նույն ճաշացանկով սնվելը ու էլի մի քանի անհարամարությունները չխանգարեցին վերադառնալ աննկարագրելի տպավորություններով…
2006 թվականից Հայաստանից ուխտագնացություններ են կազմակերպվում Ավետյաց երկիր: Փետրվարի 2 — 13-ը Երուսաղեմ այցելած 45 հոգանոց ուխտավորների մեր խումբը 65-րդն էր, որն առաջնորդում էին Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Վահրամ քահանա Մելիքյանը և Զորավոր սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր սպասավոր տեր Զենոն քահանա Բարսեղյանը:
Ուխտավորներիս ուղեկցում էին Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի և ընծայարանի տեսուչ Թեոդորոս վարդապետ Զաքարյանը, Անդրանիկ, Կարապետ և Ալբերտ սարկավագները, որոնք ամեն ինչ արեցին, որ մեր 12 օրյա ուխտագնացությունը բովանդակալից ու հագեցած անցնի: Յուրաքանչյուր սրբավայրի մասին նրանց պատմած մանրամասներն էլ ավելի հետաքրքիր էին դարձնում այցը:
Մի փոքր պատմական ակնարկ. Երուսաղեմի եկեղեցու առաջին հայրապետը եղել է Հակոբոս Տյառնեղբայրը: Կոստանդնուպոլսի Բ. Տիեզերական ժողովի (381թ.) որոշմամբ՝ Երուսաղեմի եպիսկոպոսությունը դարձել է պատրիարքություն:
Ասում են՝ Հայաստանն ու հայերը Իսրայելի հետ կապեր են ունեցել դեռևս Տիգրան Մեծի ժամանակվանից: Հայոց ներկայությունն էլ Երուսաղեմում Քրիստոսի ծննդից առաջ է եղել, իսկ որպես հոգևոր կայուն միավոր՝ այն թվագրվում է 154 թվականից: Արդեն 4-րդ դարից սկսած՝ հայերը ծանրակշիռ դիրք ունեն Սուրբ երկրում:
Իսրայելում 9000-10000 հայ կա, 1000 հայ էլ Երուսաղեմում է բնակվում, որտեղ գտնվում է Հայաստանյայց առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռներից մեկը` Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը: Չնայած դրան՝ Երուսաղեմի հայ գաղութն աշխարհի ամենամեկուսացած համայնքն է:
Այսօր գաղութը չափազանց լուրջ հարցեր ունի, մինչդեռ Էջմիածինը մատերի արանքով է նայում իրականությանը: Հայաստանից 11-13 տարեկան տղաների այն խմբաքանակը, որ ամեն տարի ուղարկվում է Երուսաղեմ ուսանելու, չի լուծում խնդիրը. նրանք կամ դառնում են տնտեսական աշխատողներ վանքի ներսում, կամ վերադառնում Հայաստան, կամ ուսումը կիսատ թողնում ու հեռանում այլ երկիր: Քչերն են դառնում կուսակրոն վարդապետ:
Հետաքրքիր է, որ մեր հարցին, թե՝ ինչու ամուսնացյալ քահանա չի պահում պատրիարքությունը, չէ՞ որ դա կնպաստի համայնքի զորացմանը, հոգևորականներից մեկն ասաց. «Ի՞նչպես քահանան պետք է պահի ընտանիքը»:
Իսկ ինչու ոչ. մինչդեռ վանքապատկան ահռելի տարածքներ ունենք, Ձիթենու հրաշալի այգիներ, ցանկության դեպքում՝ կարելի է ինչ-որ բան կազմակերպել, ստեղծել: Սակայն դա մեծ քաղաքականության խնդիր է, որի լուծումը չեն տեսնում երուսաղեմաբնակ հայերը: Իսրայելն ինքը չի նպաստում երկրում հայերի հաստատվելուն. նրանց միայն բաժին է ընկնում սևագործ աշխատանք և ոչ մի հեռանկար:
Առանձնահատուկ մոտեցում է պետք, որպեսզի Լիբանանից, Սիրիայից, Իրաքից հայերը, որոնք նախկինում գալիս էին բնակության հաստատելու Երուսաղեմում, չհեռանան ավելի հարմարավետ երկրներ, այլ գան Իսրայել, քանի որ այդտեղի հայերը լեզվի, մշակույթային սովորությունների առումով ավելի մոտ են Երուսաղեմի հայրեին, քան հայաստանցիները:
Միայն ուխտավորներով հարցը չի լուծվի, (չնայած ուտագնացությունը բավականին գեղեցիկ և օգտակար նախձեռնություն է) պետք է լուրջ քաղաքականություն մշակել Երուսաղեմի ու այնտեղ գտնվող մեր արժեքների պահպանության առումով: Մինչդեռ Մայր աթոռը այդ հարցում ոչինչ չի ձեռնակում, իսկ իշխանությունները չտեսնելու են տալիս այս՝ իրո՛ք լրջագույն խնդիրը:
Երուսաղեմցի պատմաբան, հասարակական գործիչ, պրոֆեսոր Գևորգ Հինդլյանը մեզ հետ մասնավոր մի զրույցի ընթացքում, ի թիվս այլ մտահոգությունների, (որոնք իր հոդվածում արծարծել է «Առավոտ»-ի թղթակից Գոհար Հակոբյանը) առաջարկում է բարձրակարգ պատմաբաններ, գիտնականներ, քաղաքագետներ պատրաստել, որպեսզի յուրաքանչյուր սերունդ ունակ լինի հավուր պատշաճի միջազգային հանրությանը ներկայացնել իրականությունը և հայոց ներկայությունը Սուրբ երկրում: Այսօր այդ խնդիրը ևս ծառացած է մեր առջև:
Այսօր երբ աշխարհը արխիվներ է բացում, երբ պատմական իրողություններ են վեր հանվում, մենք մասնագետներ չունենք՝ ներկայացնելու մեր հարուստ պատմությունը: Ու դա ոչ ոքի չի հուզում:
[nggallery id=142]
Ռուզան Ավոյան
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.