Ապրիլի 1–ը Ծիծաղի և հումորի համաշխարհային օրն է: ՀՀ կառավարության 2006 թ. փետրվարի 16-ի հատուկ որոշմամբ, ապրիլի 1–ը Հայաստանում պետականորեն ճանաչվել է որպես Հումորի և երգիծանքի օր:
Այս տոնի ծագման վերաբերյալ մի քանի վարկած կա: Հին Հռոմում, օրինակ, եղել է «Հիմարների տոն», որը նշվել է փետրվարի կեսերին, իսկ Հին Հնդկաստանում մարտի 31–ին նշվել է Կատակների օրը։ Հին իռլանդացիներն էլ Նոր տարին նշում էին հենց ապրիլի առաջին օրը։
Ըստ մեկ այլ վարկածի, ապրիլի 1-ը որպես ծիծաղի օր նշելը առնչվում է գարնանային արևադարձին: Այդ օրվա կապակցությամբ տոնակատարությունները միշտ ուղեկցվել են կատակներով և ուրախությամբ:
Հիշեցնենք, որ ծիծաղը նվազեցնում է սթրեսի հորմոնների արտադրությունն օրգանիզմում, իսկ սրտաբուխ ծիծաղը կարող է զարկերակներին այնքան օգտակար լինել, որքան կեսժամյա թեթև վազքը։
Բժիշկների հավաստմամբ, ծիծաղը, դրական զգացումը բարելավում են մարդու զարկերակի աշխատանքը, քանի որ ծիծաղելիս մարդու երակներն ընդարձակվում են, ինչի շնորհիվ արյունն ավելի մեծ քանակությամբ է հոսում նրանց մարմնով մեկ։
Ի դեպ, այսօր ամենաշատ ստերն ու «չար» հումորները երևի թե գործի դրվեցին ուսանողության շրջանում:
Օրվա խորհրդի հետ կապված զրուցեցինք մի քանի ուսանողների հետ: «Ապրիլի մեկը մեզ համար կոնկրետ իմաստ չունի, բայց տոնը այնքանով է լավ, որ ուրախանում ենք, միմյանց խաբում ենք, հատկապես` դասախոսներին… Չնայած դա միշտ չէ, որ հաջողվում է»,- ասաց նրանցից մեկը:
Իսկ ահա դասախոսները լրջորեն անդրադարձան տոնի խորհրդին և մեզ հետ զրույցում մի քանիսը գիտական բացատրություն տվեցին, որոնցից մեկն էլ սա է. «Կատակի, հումորի նպատակը դրական հատկանիշներով օժտված անձի կամ երևույթի առանձին թերությունները ցույց տալն է և դրանց վերացմանը նպաստելը: Մարդկային փոխհարաբերություններում առանց հումորի բարդ է լուծել ծագած խնդիրները: Հումորն օգնում է շատ հարցերից խուսափել, շատ հարցերի ավելի թեթև նայել: Եվ այսօր մենք էլ ենք փորձում հումորով ընկալել ուսանողների կատակները»:
Ի դեպ, որքան էլ օրը գեղեցիկ է ու հումորով լեցուն, համալսարանում որևէ միջոցառում չէր կազմակերվել:
Ամեն դեպքում շատ հաճելի է, երբ մարդկանց դեմքին ժպիտ կա, և երևի կարևոր չէ` այդ ժպիտը երջանկության թե ընդամենը այսրոպեական հումորի արդյունք է: Ինչպես ժամանակին Վիկտոր Հյուգոն է ասել` մեկ էլ տեսար` մարդն իր ծիծաղով լիովին մատնեց իրեն, և դուք միանգամից ճանաչեցիք նրա ողջ ներաշխարհը:
Ուրեմն, եկեք ոչ թե խաբելով միմյանց ժպիտներ պարգևենք, այլ առողջ հումորի միջոցով, քանի որ հումորը մեծ ուժ է. ոչ մի բան այնպես չի մերձեցնում մարդկանց, ինչպես ջինջ, անչար ծիծաղը: Իսկ ծիծաղի հիմնական պայմանն անկեղծությունն է:
Շուշան Գալստյան
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.