Մեկնաբանելով ԶԼՄ-ներում տարածված այն լուրեր, թե ՄԱԿ-ում Հայաստանը դեմ է քվեարկել Վրաստանի բանաձևին, և որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգ է ներառվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին կետը, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Կարեն Նազարյանն ասել է.
«2006թ.-ից ի վեր Գլխավոր ասամբլեայի օրակարգ է մտել «ՎՈՒԱՄ-ի տարածքում ձգձգված հակամարտությունները և դրանց ազդեցությունը միջազգային խաղաղության, անվտանգություն ու ցարգացման վրա», իսկ դրանից առաջ նաև Ադրբեջանի տարածքներում իրավիճակի մասին կետերը, որոնց ներառման հարցում, ինչպես Հայաստանը, այնպես էլ ՄԱԿ-ի անդամ այլ երկրները դեմ են եղել ի սկզբանե:
ԳԱ-ի օրակարգում այդ երկու կետերը ներառելու մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ: Մենք համարում ենք, որ հակամարտությունների կարգավորման ուղղությամբ, իսկ ԼՂ հիմնահարցի դեպքում նաև միջազգային այլ կազմակերպության շրջանակում, ինչպիսին է ԵԱՀԿ-ն, տարվում են համապարփակ կարգավորմանն ուղղված կարևորագույն բանակցային գործընթացներ և այդ հարցերը ՄԱԿ տեղափոխելը, այսինքն դրանք Գլխավոր ասամբլեայի օրակարգում ներառելը չի կարող խթանել այդ գործընթացները, այլ ընդհակառակը, կշարունակի խոչնդոտել բանակցությունների ընթացքը կողմերի և միջնորդների միջև:
Ավելին, միջազգային խաղաղության ու անվտանգություն համատեքստում այդ կետերը ՄԱԿ-ի համար առաջնային կամ հրատապ չեն կարող հանդիսանալ, համեմատած այն ճգնաժամային դեպքերի ու խնդիրների հետ, որոնք առկա են աշխարհի տարբեր մասերում և որոնց շուրջ պարբերաբար քննարկումներ են տեղի ունենում ՄԱԿ-ի հիմնական մարմիններում այդ թվում Գլխավոր ասամբլեայում, Անվտանգության խորհրդում կամ ասենք Արդարադատության միջազգային դատարանում: Այլ բան է, որ Ադրբեջանը ռազմատենչ, պատերազմ ու ագրեսիա սանձազերծելու իր շարունակական հայտարարություններով և սադրիչ գործողություններով փորձում է միջազգային կառույցներում, այդ թվում ՄԱԿ-ում ստեղծել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության սպառնալիքի պատկեր` դրանով իսկ վտանգելով ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների կողմից իրականացվող միջնորդական ջանքերը:
Օրակարգի այս կետերն ամեն տարի փոխանցվում են ԳԱ-ի հաջորդ նստաշրջան` կոնսենսուսային որոշմամբ: Այդպիսի որոշում դեռևս չի կայացվել, ինչպես որ այդ մասին գրում են լրատվամիջոցները: Իսկ եթե այդ ուղղությամբ լինեն քննարկումներ, ապա, վերը բերված պատճառաբանությամբ, Հայաստանը չի միանա կոնսենսուսային որոշմանը: Ավելին, մենք դեմ ենք այդ կետերով ներկայացված բանաձևերին և առաջարկներին, որի համար էլ երեկ Վրաստանի կողմից ներկայացրած Աբխազիայից և Հարավային Օսեթիայից փախստականների ու ներքին տեղահանվածների կարգավիճակ մասին բանաձևին Հայաստանը «դեմ է քվեարկել»:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.