«Հայկական Վարկած»-ի զրուցակիցն է ամերիկահայ երգիչ Հարութ Բալյանը.
— Ի՞նչ նորություններ ունեք ձեր հանդիսատեսի համար, այժմ ինչո՞վ եք զբաղված։
— Շատ նորություններ ունեմ, լծված ենք բավականին շատ աշխատանքներով: Այս տարի պլանավորված է ձայնագրել 4 նոր երգ և տեսահոլովակներ, աշխատանքներն արդեն սկսվել են, գարնանը մեծ մենահամերգ կլինի Հայաստանում, իսկ աշնանը՝ Լոս Անջելեսում:
— Երգիչ-երգչուհիներից, երաժիշտներից ու հեղինակներից այս պահին ո՞ւմ հետ եք համագործակցում։
— Բոլորի հետ էլ սիրով համագործակցում եմ՝ կլինի երգիչ, երգչուհի կամ երաժիշտ, վստահ եմ, որ ժամանակի ընթացքում շատերի հետ էլ համագործակցություն կլինի, բայց մշտական աշխատում եմ իմ մտերիմ ընկերոջ՝ Արմեն Կոսոյանի հետ:
— Աշխատանքում ինչպիսի՞նն եք. հե՞շտ է ձեզ հետ լեզու գտնել։
— Իմ կարծիքով՝ հեշտ է, ուղղակի գործի վերաբերյալ շատ պահանջկոտ եմ։ Անդադար կաշխատեմ անել լավագույնը, որը թե ինձ, թե իմ հանդիսատեսին դուր գա:
— Նունե Եսայանի հետ հաջողված դուետից հետո, նախատեսո՞ւմ եք կրկին զուգերգով հանդես գալ նրա, կամ մեկ այլ երգչուհու հետ։
— Արդեն ունեմ 3 զուգերգ, և իմ կարծիքով երեքն էլ ժողովրդի կողմից շատ են սիրվել։ Հետագայում կարծում եմ, որ նորից դուետ կլինի, պլաններ կան, բայց երկու կարևոր հանգամանք կա՝ իմ և երգչուհու ձայների համապատասխանությունը և ամենակարևորը` լինի լավ, իմաստալից երգ։ Եթե այդ երկու կարևոր գործոնները չլինեն, երգն ուղղակի չի ստացվի։
— Միշտ հարազատ եք ձեր ոճին. հնարավո՞ր է հանդիսատեսը ձեզ տեսնի ոճային այլ երգեր կատարելիս։
— Չեմ կարծում, որ ոճային փոփոխություն լինի, որովհետև ես երգում եմ իմ ժողովրդի համար, և եթե այդ է գնահատվում իմ ժողովրդի կողմից, ուրեմն այդպես էլ կմնա։ Ինչպես միշտ ասել եմ՝ երգում եմ իմ ժողովրդի համար և իմ ժողովրդի սրտից, ոճս փոխելը բացառվում է։
— ԱՄՆ-ում ի՞նչ դժվարություններ ու խոչընդոտներ կան, որ խանգարում են ավելի լայն ստեղծագործական գործունեություն ծավալել։
— Այստեղ՝ ԱՄՆ-ում շատ դժվար է, մանավանդ այն, ինչ որ իմ նման երգիչը կամ արվեստագետն է անում։ Ամեն ինչ մեծ գումարների հետ է կապված՝ կլինի տեսահոլովակ նկարահանել, թե լավագույն ստուդիաներում ձայնագրել կամ մեծ համերգային ծրագրեր անել, բայց փառք աստծո, փորձում ենք անել ամենալավը մեր ազգի համար, որովհետև օտարության մեջ մեր հայ լինելը մենք շատ ենք գնահատում, և այդքան դժվարության մեջ կարծում եմ, որ բավականին լայն ստեղծագործական գործունեություն ենք ծավալել և շարունակում ենք։
— Առանց երգի ու երաժշտության որքա՞ն ժամանակ կարող եք ապրել։
— Ոչ մի վայրկյան, որովհետև երգն ու երաժշտությունն ինձ համար մի կյանք է, և ես ապրում եմ այդ կյանքով։
— Կա՞ երգ, որի սյուժեն ձեր կյանքից է վերցրած։
-Ոչ, այդպիսի երգ չկա։
— Երգարվեստից բացի ուրիշ ի՞նչ հետաքրքրություններ ունեք։
— Սիրում եմ սպորտով զբաղվել, իսկ մասնագիտությամբ համակարգչային ծրագրավորող եմ։ Սիրում եմ ժամանակ անցկացնել մտերիմներիս հետ, շատ եմ կարևորում ընտանիքս, հարազատներիս, այն մարդկանց, ովքեր միշտ հավատում են ինձ և իմ կողքին են։
— Ձեր կողքին սիրելի կա, թե՞ դեռ երգում եք նրա մասին։
— Դեռ չկա, երբ Աստված կամենա, այն ժամանակ էլ կլինի։
— Անելիքներ, երազանքներ, որոնք դեռ պիտի իրականություն դառնան։
Կյանքը բոլորիս համար երազանք է, ամեն վայրկյանը մեզ համար կարևոր է։ Անելիքներս շատ են։ Կարող եմ ասել, որ այս կյանքում մարդը մաքուր խղճով պետք է ապրի, որովհետև բոլորս էլ վերջում պատասխան ենք տալու թե լավի, թե վատի համար։ Համենայնդեպս ես իմ կյանքն ապրում եմ մաքուր խղճով, դա ամենակարևորն է ինձ համար։
Մարինե Ամիրյան
Լուսանկարները՝ երգչի ֆեյսբուքյան էջից
[nggallery id=131]
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.