Հարուստ և պաշտոնավոր «պապայի բալաներն» այսօր հատկապես վտանգավոր են դարձել հանրության համար: Թմրանյութերի շրջանառություն և օգտագործում, փոխհրաձգություններ, ծեծ, խուլիգանություն, զինված ռազբորկաներ. ահա հանցագործությունների ցանկը, որոնց մեջ թաթախվում են «դեմքերի»՝ փոքրուց փող, զենք, թիկնապահ տեսած ժառանգները: Նրանց անունները երբեք այսքան հաճախ չեն նշվել օպերատիվ ամփոփագրերում, և հանրությունն էլ այսքան քինախնդիր չի հետևել նրանց ճակատագրին, քանի որ գիտի՝ պաշտոնյաների որդիներին իրավապահները հովանավորում են, «սղղացնելով» նրանց անունները գործի նյութերից, մեղմ պատիժներ սահմանելով կամ ժամկետից շուտ բերդից «հանելով»: Արդյունքում ստացվում է, որ սկզբում որդիներն են հայրերի շնորհիվ «փառավորվում», հետո էլ հայրերը՝ որդիների կատարած հանցագործություններով:
ՏՂԱՍ ՊԵՏՔ Է «ՊՈՐՇ» ՔՇԻ
Ինչո՞ւ պետք է քաղաքապետարանի միջին պաշտոնյա, շատ վատ աշխատող տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդին՝ Դավիթ Նավասարդյանը, 27 տարեկանում «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենա վարի, որի շուկայական արժեքը 45-50 հազար դոլար է, և դեռ տարատեսակ պատմությունների մեջ ընկնի՝ ակտիվիստների վրա հարձակվի և հայհոյի նրանց, թմրամիջոցն ու զենքը մեքենայի մեջ՝ պտտվի Երևանով, կռիվների մեջ ընկնի, ինչպես եղավ տոներից հետո՝ հունվարի 11-ին, «Գնունու շուկայի» դիմաց: Ինչպես հայտնի է, այդ օրը Դավիթ Նավասարդյանն իր մեքենայի մյուս երեք երիտասարդ ուղևորների հետ բերման ենթարկվեց ոմն Անդրանիկ Ս.-ի հետ ձեռնամարտի համար: Ոստիկանության տվյալներով, 20 սմ երկարությամբ և 9 սմ-անոց շեղբով դանակը, որի մեջ թմրադեղ կար, հենց Դավիթի մեքենայից են հանել, բայց պաշտոնապես շեշտվեց, որ տուժողը և վնասվածքներ ստացողը Նավասարդյանի որդին է: Փորձաքննության արդյունքները դեռ չկան, հետաքննությունն ավարտված չէ, բայց ոստիկանությունն արդեն պաշտպանում է Նավասարդյանի որդուն:
ՔԱՆԻ ԴԵՌ ԿԱ ՊԱՊԱՆ…
«Ինչո՞ւ պաշտոնյայի որդուն չեն կալանավորել: Նա կռիվ է արել, թմրամիջոց ուներ մոտը և դանակ»,- մեր հարցին ոստիկանության մամուլի պատասխանատու Արմեն Մալխասյանը պատասխանեց, որ այդպես կվարվեին ցանկացած քաղաքացու դեպքում. «Նրա մոտ 0,01 գրամ թմրամիջոց հիշեցնող նյութ է հայտնաբերել, որի ապօրինի շրջանառության համար ընդամենը 200 հազար դրամ տուգանք է սահմանված, իսկ այդ դանակը կարելի է զենք համարել, թե ոչ, ցույց կտա փորձաքննությունը»: Գուցե վաղ է եզրակացություններ անելը, սակայն հիշենք, որ ամռանն էլ ակտիվիստների դեմ բռնություն կատարելու և հայհոյելու համար Դավիթ Նավասարդյանին չպատժեցին: Ո՞վ է Հենրիկ Նավասարդյանը, որի՝ աշխատանքից ազատման համար ակտիվիստները պայքարեցին ամիսներ շարունակ, բայց այդպես էլ հաջողության չհասան, այն դեպքում, երբ Երևանում տրանսպորտի վիճակն իրոք խայտառակ է: Քաղաքապետարանի աշխատակիցների շրջանում վարկած է պտտվում, որ բացի գծատեր, տարիներ շարունակ լավ փող աշխատած և իր գործի պրոֆեսիոնալը լինելուց (պրոֆեսիոնալիզմ, որը չի անդրադառնում քաղաքային տրանսպորտի վիճակի վրա՝ Ս. Ս.) Նավասարդյանը հայտնի է նրանով, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջ բացել է քաղաքապետարանի աշխատանքի ֆինանսական գաղտնիքները, այն, ինչ պիտի իմանար քաղաքապետը, որ կարողանար «աշխատել»: Այնպես որ, ասում են՝ նա ավելի անձեռնմխելի է, քան նույնիսկ Տարոնը:
ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՆԵՐԻ ՈՐԴԻՆԵՐԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ԵՆ
Հատկապես, երբ սեփական ամրոցն են պաշտպանում հարձակումներից: Խոսքը, իհարկե, Լիսկայի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասին է, որին 2013 թվականի հունիսի 1-ին տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհված, Գորիս քաղաքի բնակիչ Ավետիք Բուդաղյանի գործով մեղադրում էին միաժամանակ երեք հոդվածներով՝ սպանության, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և ապօրինի զենք-զինամթերք կրելու, սակայն հետագայում նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց: Մինչ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը դատարանում բողոքարկում է այս որոշումը, արյունալի դեպքերում թաթախված երիտասարդը հանգիստ հեռանում է երկրից և Ամանորը հոր՝ Լիսկայի հետ անցկացնում Ֆրանսիայում, ինչը ՀՀ ոչ պապայի բալա քաղաքացին նույն հանգամանքներում միայն երազում կտեսներ, իր բանտախցում փակված: Պապայի բալիկների ցանկը կարելի է շարունակել: Երբեմն նրանց հետ զավեշտալի իրադարձություններ են կատարվում: Օրինակ, դատապարտյալները պատմում էին, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ բազմաթիվ քրեական պատմությունների հերոս Սպարտակ Ղուկասյանը, երբ բանտարկված էր «Արթիկ» քրեակատարողականում, մյուս դատապարտյալների հետ թղթախաղ էր խաղում հոր գումարների վրա: Հետագայում նրա անունը շրջանառվեց Վարդան Ղուկասյանի փեսայի՝ Կարեն Եսայանի սպանության գործով: Սպանվածի մայրը, որը դատարանում բարձրաձայնել էր վարկածը, թե Կարեն Եսայանին սպանողը Սպարտակ Ղուկասյանն է, հետապնդման ենթարկվեց զրպարտության գործով, որն այժմ դեռ շարունակվում է:
ԿԱԼԱՆԱՎՈՐԵՔ ՈՐԴՈՒՍ
Ինչպես են վերաբերվում հայրերը որդիների քաջագործություններին՝ այս թեման փակ է: Այս մասին հայրերը չեն սիրում խոսել: Որդին Հայաստանում սրբություն է, ամրոցի պես: Հենրիկ Նավասարդյանը, որը մինչև վերջերս հասանելի էր մամուլի համար, որդու՝ Դավիթի հետ կատարվածից հետո, հունվարի 11-ից անհասանելի է դարձել, վստահելով իր բջջայինը վարորդին: Հայտնի է, թերևս, սպորտի նախարար Յուրի Վարդանյանի վերաբերմունքը: Նրա որդին՝ Դավիթը, ինչպես հայտնի է, մեղադրվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ: Անցյալ տարվա հոկտեմբերին նա բերման էր ենթարկվել հայ-իրանական սահմանից, և ոստիկանները նրա մոտ հայտնաբերել էին 99 գրամ հաշիշ: Հայրը, սակայն, չի միջամտել քննությանը: Նա նույնիսկ մինչ օրս որդուն տեսակցելու չի գնացել և սկզբում անգամ փաստաբանի գումար չտրամադրեց: Դավիթը կալանավորվելուց անմիջապես հետո հայտարարեց, որ փաստաբան չի վարձում, քանի որ փող չունի: Հետո փաստաբան հայտնվեց՝ Վահան Հայրապետյանը, սակայն նախարարը, որը Դավիթի գլխավոր պաշտպանը պետք է լիներ, ոչ միայն չօգնեց նրան, այլև, ինչպես վստահեցնում են նրա ընկերական շրջապատի մարդիկ, ամեն ինչ արեց, որպեսզի տղային կալանավորեն: Օրերս քննչական մարմինը ևս երկու ամսով երկարաձգել է Դավիթ Վարդանյանի կալանքի ժամկետը:
Սյուզան Սիմոնյան
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.