Հարցազրույց պարահոգեբան, էքստրասենս Ռուբեն Բաբայանի հետ
— Սոցցանցերում բավականին շատ են բացասական տեղեկատվություններն ու էմոցիոնալ գրառումները։ Ի՞նչ խնդիրների կարող են հանգեցնել։
— Սոցցանցերում շփումն ավելի շատ հոգեբանական խնդիրներ կարող է առաջ բերել, քան իրական կյանքում: Էներգետիկ կամ էմոցիոնալ վամպիրիզմը ներթափանցել է նաև ինտերնետային դաշտ: Մարդկանց շփումն առաջ է բերում ինֆորմացիայի, էներգիայի համապատասխան փոխանակում: Եթե այն ինչ-որ տեղ ներդաշնակ չէ, ապա մի կողմը չի ստանում համապատասխան էներգիա և տեղի է ունենում էներգիայի կորուստ: Սոցցանցերում կամ ինտերնետային տիրույթում շփվելով՝ աղավաղվում է էներգիայի ու էմոցիայի ճիշտ ընկալումը, և մարդը զրկվում է էներգիայից՝ տալով ոչ միայն ժամանակն, այլ նաև սպասում, էմոցիոնալ ապրում ու հոգեպես ընկճված վիճակ ունենում: Անջատված էներգիան մնում է ինտերնետային տիրույթում կամ էներգետիկ վամպիրների մոտ: Ցանցից դուրս գալուց հետո էլ պիտի զբաղվել կենցաղային որևէ գործով, որպեսզի իներցիայով «պոչեր» չթողնես ցանցում, որը նորից քեզ կարող է զրկել էներգիայից: Դիմացինդ, եթե մտնում է քո անձնական տիրույթ՝ հարցեր տալով կյանքիդ մասին, ուրեմն նա արդեն քո էներգոինֆորմացիոն դաշտում է ու սնվում է քեզնով: Իսկ եթե դու չես ստանում էմոցիոնալ հոգեբանական էներգիայի բարձրացում, այլ կորցնում ես, ուրեմն էկրանից այն կողմ էներգետիկ վամպիր է: Ընդհանուր ինֆորմացիայի առումով բացասականը կարող է կուտակվել՝ կախված թե ինչքան մարդ է սնուցում այն: Հարցն այն է, որ նմանատիպ բացասական լիցքերը կուտակվելով ձեռք են բերում առանձին էներգետիկ մարմին, որն իր հաճախականությամբ է աշխատացնում ոչ միայն ինտերնետային ցանցը, այլ նաև մարդկանց միջոցով դուրս գալով իրականություն, սկսում է արդեն իր շոշափուկները տարածել նաև այնտեղ:
— Ինչպե՞ս խուսափել ծանր ինֆորմացիայի ազդեցությունից։
— Ցանկացած ինֆորմացիա մարդու վրա կարող է ազդել: Այն կարող է լինել ինչպես կաթ-կաթ, այնպես էլ հարվածային ուժի: Հիմնականում այն թելադրող է դառնում, եթե կա դրան համապատասխան հաճախականություն, այսինքն՝ կան հարցեր, որոնք չլուծված են, ոչ միայն չես կարողանում գտնել պատասխաններ, այլև ինքդ քեզ մեղավոր ես համարում: Նմանատիպ վիճակն այնպիսի ինֆորմացիաների առաջ է կանգնեցնում, որոնք թվում է, թե տալիս են քո հարցերի պատասխանը: Ու մարդը, սովածի նման, առանց պատասխանատվության զգացումի ու հաշվարկի, սկսում է առաջնորդվել այդ ուղղություններով: Այդպիսի իրավիճակներին նպաստում են սթեսներն ու շրջապատի նմանատիպ ճահիճի առկայությունը: Այդ վիճակից դուրս գալու առաջնային քայլերից մեկը կյանքի պատասխանատվությունը վերցնելն է ու արժեքների վերարժևորում կատարելը: Եթե դու փոփոխվելու քայլ չես անում, ապա կյանքի հետագա ընթացքն անընդհատ նմանատիպ սցենարներ առջև քեզ կկանգնեցնի: Պիտի կարողանաս նոր ու լայն աշխարհընկալում ձեռք բերել, որի համար պիտի ապստամբես ինքդ քո դեմ՝ արժեքային հեղափոխություն կատարելով և նորովի նայես կյանքի նույն իրավիճակներին: Բացի դա, ծանր ինֆորմացիաների բազմաթիվ սցենարները դիտարկելուց պիտի կարողանաս առանց էմոցիա ապրելու տեսնել նաև բացասական սցենարներն ու պատրաստ լինել նաև դրանց:
Էներգոինֆորմացիոն ցանցը տեսնելով, որ ծանր ապրումներ չես տանում վատ վիճակում հայտնվելու դեպքում, էլ ավելորդ էներգիա չի ծախսում քո շուրջ բացասական լիցքեր ձևավորելու համար, չէ՞ որ դրա դիմաց չի ստանա քո բացասական էմոցիոնալ ապրումների էներգիան: Ուրեմն էլ ինչո՞ւ ավելորդ ջանք թափի մի ամբողջ իրավիճակ ձևավորելու վրա։
Իհարկե, կան շատ վարժանքներ ու որոշակի գործողություններ, որոնք քեզ կպաշտպանեն բացասական ինֆորմացիոն դաշտից, ասենք՝ փակ նստելը, ժպիտը, ջրի ու կրակի օգտագործումը, կամ բույսերով պաշտպանիչ դաշտ ստեղծելը, բայց բոլորն էլ ուղղակի օգնական ուժեր են ու ժամանակի մեջ մարման են գնում, եթե իրականության ընկալումը գիտակցականի զարգացմամբ չես առաջնորդում…
— Գաղտնիք չէ, որ աշխարհում շատ են դիմում էքստրասենսների օգնությանը։ Մեզանում որքա՞ն է զարգացած էզոթերիկան (օկուլտ գիտությունը), ովքե՞ր են հիմնականում դիմում և ի՞նչ նպատակներով։
— Հայոց պատմության խորքերն ուսումնասիրելիս աչք է զարնում էզոթերիկ գիտության առաջնայնությունը զարգացման բազմաթիվ ճյուղերում: Բայց բարձրակարգ կիրառման առումով այն ոչ միայն կաղում է, այլ նաև աղավաղված ու բացասական է դիտարկվում, երբ տեսնում ենք, թե աշխարհի այլ պետություններում ինչպես է օգտագործվել ու այսօր էլ զարգացում ապրում: Ճիշտ է, մեզ մոտ էլ որոշակի քայլեր կատարվում են էզոթերիկայի ճիշտ ներկայացման ու զարգացնելու առումով, բայց այն դեռ շատ ցածր մակարդակի է: Թուլությունը գալիս է նաև այնտեղից, որ փոփոխվում են ժամանակաշրջանները՝ իրենց հետ բերելով նոր հաճախականություն ինֆորմացիաններ, իսկ մեր մոտ դեռ հնի պարզաբանումն է տեղի ունենում: Նման գիտության դիմողների շրջանակը չունի սահմանափակում ոչ միայն տարիքի ու սեռի առումով, այլ նաև թե ինչ ասպարեզի է այն վերաբերվում: Դրականն այն է, որ տիրապետողներ ցանկացողներն են շատացել, ովքեր ցանկանում են ոչ միայն օգտվել, այլև սովորել ու առաջնորդվել բնական օրինաչափություններով։
— Մեր շրջապատի իրերն անգամ կարող են ազդեցություն ունենալ մեր հոգեվիճակի և ապրելակերպի վրա։ Ինչպե՞ս ճիշտ կահավորել բնակարանը, որ զերծ լինենք բացասական լիցքերի ազդեցությունից։
— Ինձ թվում է, որ մեծ մասն արդեն գիտի ուժի կենտրոնների առկայության մասին ու թե ինչպես են ազդեցություն ունենում մեր կյանքի վրա՝ սկսած կենցաղից մինչև բարդագույն հարցերի լուծումը, տարածքի կահավորումն ու առարկաների դասավորվածությունը։ Մինչև բնակարանների մասին խոսելը, բոլորս էլ պիտի հիշենք, թե բնակարան կոչվածը ինչ տարածքի վրա է գտնվում: Խոսքը հայոց հողի ու տարածքի մասին է: Ինչքան էլ բնակարանային կարգավորումներ կատարենք, եթե այն սնուցող հիմքը՝ երկիրն ու երկինքը էներգիայից թույլ են, ապա կստանանք դրան համապատասխան պատկեր: Արմատը պիտի կայուն լինի, որ սնուցի մնացած ճյուղերին։
Քանի որ բնակարանի կահավորումը հիմնականում անհատական հաշվարկ ունի, կխոսենք միայն այն պահից, ինչն առաջնային է բոլորի համար. դա վերաբերվում է հիմնականում մահճակալի դիրքին, որպեսզի այն ուղղված չլինի դեպի դուռը կամ հայելին, որովհետև դրանք հանդես են գալիս դարպասներ՝ աստրալ դաշտի համար։ Էմոցիոնալ ու էներգետիկ դաշտի վրա կարող է լինել բացասական ազդեցություն՝ թուլացնելով նրան կամ այլ ծրագրեր դնելով մարդու ինֆորմացիոն դաշտ: Անորոշության ու կասկածի հաճախականության մեջ է գցում այն վիճակը, երբ մարդը նստած է մի դիրքով, որ չի տեսնում դուռը: Թիկունքը չունի պաշտպանված հենարան ու ենթագիտակցականորեն ամբողջովին այն գործի մեջ չէ, ինչ որ տվյալ մարդն անում է: Էներգիան տան մեջ կարող է ճահճանալ իրերի խառը, ոչ դասավորված լինելու պատճառով, այսինքն՝ էներգիան ընկնելով այդպիսի տեղ շրջապտույտ չի կատարում ու թուլանում է: Խախտում է լինում նաև բացասական հիշողություն տարած իրերի առկայության դեպքում: Նման օրինակներ թվարկելու ժամանակ չպիտի մոռանանք, որ մարդը տուն մտնելով, իր հետ բերելով առօրյա հոգսերի ծանր ինֆորմացիան, այն կուտակելով, առանձնանում է տան մեջ ու ստեղծում նման պլազմատիկ բացասական վիճակ: Այն ամպի նման նստում է տան մեջ ու որոշակի, նույնիսկ չսպասված պահերի կարող է անձրևի նման թափվել ու ստեղծել վիճաբանություններ կամ առաջացնել գործերի մեջ խախտումներ։ Կարգավորման ժամանակ պիտի հաշվի առնել բոլոր հնարավոր տարբերակները: Ցանկալի է օդափոխումը, որտեղ աշխատում է քամու ուժը: Ջրային մաքրումները ոչ միայն կարգավորման են բերում, այլ նաև սնուցում ու աճ են ապահովում, չէ՞ որ հենց բնության մեջ սնուցումը նաև ջրով է տեղի ունենում: Կրակի մաքրումն այսօրվա դրությամբ կատարվում է մոմի օգնությամբ, չնայած կան բնակարաններ, որտեղ կան օջախներ հենց անմիջապես կրակ վառելու համար, որը պլազմատիկ էներգիայի մաքրման ամենահզոր միջոցներից մեկն է: Շատ լավ են աշխատում բույսերն ու հատուկ հոտերի օգտագործումը: Երբեք պետք չէ մոռանալ ժպիտի էներգիայի մասին, որն ունի նաև տարածվելու ունակություն: Իհարկե, նորից պիտի շեշտեմ, որ այս ամենն ինչքան էլ հզոր, բայց ընդամենը օգնական ուժեր են, ու եթե դու ինքդ քեզ չես սիրում, քեզ փոփոխման չես ենթարկում կյանքիդ ազատությունն ու գիտակցության զարգացումն ապահովելու համար, ամեն ինչը միայն ժամանակավոր բնույթ կկրի…
— Ինչպե՞ս դիմավորել 2014 թվականը, որ ավելի բարենպաստ տարի լինի։
Բոլորը պատրաստվում են նշելու Ամանորը, բայց քչերը գիտեն նրա իսկական նշանակության մասին: Հին ազգերից մեծ մասը օրացույցային սանդղակում իր ազգին համապատասխան ժամանակն ունի: Կարճ ասեմ, որ հայ ազգի մոտ այն հայտնի է Նավասարդյան տոներ անունով, այսօրվա դրությամբ՝ օգոստոսի 11-ին և մարտին տոնվող Արեգ ամսվա Արեգ օրը: Առաջինը տիեզերական նոր ինֆորմացիայի հետ է կապված, բնության մեջ առատության սրբագրման կամ Հայկի հաղթանակի ամրագրումն է, երկրորդը՝ Երկրագունդ մոլորակի բնության զարթոնքի, գարնան ծաղկունքի տոնն է, իսկ այսօրվա դրությամբ նշվող տոնը Հուլիոս Կեսարի հաղթանակի ամրագրումն է, Հուլյան օրացույցը, որը միջնադարում 13 օրվա փոփոխությամբ վերանվանափոխվեց Գրիգորյան: Էներգոինֆորմացիոն դաշտում առաջացնելով մեծ էմոցիաներ, տոնելով այդ օրը, առաջացած անջատված էներգիան ուղղում ու սնուցում ենք համենայնդեպս ոչ մեզ՝ հայերիս: Քանի դեռ նորովի կանոնավորված չէ այն, ցանկալի է Ամանորը նշելուց շեշտել ու փառաբանել Գարեգին Նժդեհի ծնունդը՝ յուրովի խոստանալով, որ նրա նման արժեքներով պիտի ապրենք: Նման ձևով, գոնե մեզանից անջատված էներգիան կմնա մեզ ու միգուցե հայկական էրգրեգորի դաշտին մի կաթիլ լիցք ավելացնի՝ ստիպելով մարդկանց ճիշտ ինֆորմացիոն դաշտում ապրել: Իսկ արևելյան հաշվարկով այժմ Ձիու տարին է: Որակով գերիշխում է փայտը, իսկ տարերքով ՝կրակը (խոսքը հրեղեն ձիու մասին չէ)։ Ձին և ազատությունն է և հավատարմությունը, այսինքն՝ առաջնային պիտի լինի տան, տարածքի ազատ լինելու գաղափարը, քայլերը կատարվեն դրան համապատասխան, թե չէ չես լինի ճիշտ հաճախականության մեջ: Բնականաբար պիտի գերիշխի փայտյա իրերի նվեր տալու առաջնայնությունը, իսկ տան մեջ երևացող տեղում փայտյա ձողի առկայությունը կապահովի նրա ռիթմը: Գունային առումով աշխատում են կապույտն ու կանաչը: Իհարկե, չի նշանակում, որ այդ գույները պիտի չափային առումով գերակշռեն, այլ ուղղակի նրանց առկայությունը որպես կայծ է անհրաժեշտ: Սնունդի առումով էլ առաջնային է բուսականությունը…
Այսպիսով, հայ մարդ, քեզ ազատ կամք ու գիտակցության զարգացում եմ ցանկանում, արժեքների վերարժևորմամբ նորովի կյանքի կերտում ու իրականության ընկալում իրականության մեջ։ Ձիու տարին թող ավարտին հասցնի օձի տարու բերած իմաստուն որոշումները, թող սնուցվեն, ծիլ տան ու աճեն այն սերմերը, որոնք նոր աշխարհընկալման ապահովում կբերեն…
Մարինե Ամիրյան
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.