Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ` Արման Բաբլոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ։
Արման Բաբլոյան
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1979 թ. օգոստոսի 22, ք. Երևան
Կրթություն
1996 – 2001 թթ. — Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիայի ֆակուլտետ
2001–2004 թթ. — Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոն, կլինիկական օրդինատուրա
2004–2007 թթ. — Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի վիրաբուժական ստոմատոլոգիայի ֆակուլտետ, ասպիրանտուրա
2005–2007 թթ. — Հայաստանում ֆրանսիական համալսարանի կառավարման ֆակուլտետի մագիստրատուրա, մասնագիտություն՝ ձեռներեցություն, փոքր և միջին ձեռնարկությունների կառավարում
Աշխատանքային գործունեություն
2004-2007 թթ. — «Արաբկիր» բժշկական համալիրի երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ մարզային մասնաճյուղերի տնօրեն
01.06.2007 – առ այսօր — «Արաբկիր» բժշկական համալիրի երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի տնօրեն
2007-2008 թթ. — «Գարանտ Լիմենս» ԱՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ
2008 — 2010 թթ. — «Գարանտ Լիմենս» ԱՓԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ,
2010-2013 թթ. — «Գարանտ Լիմենս» ԱՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ
2013 թ. դեկտեմբերի 20-ից՝ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Այլ տվյալներ
2007 – 2009 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում որպես բժշկական ծառայության լեյտենանտ, ատամնաբույժ: ՀՀ զինված ուժերի 20-ամյակի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել է հոբելյանական մեդալով, կուսակցական, հասարակական-քաղաքական գործունեության համար պարգևատրվել է պատվոգրով ՀՀԿ նախագահի կողմից: Մասնակցել է վերապատրաստման դասընթացների Շվեյցարիայի Ժուրայի Կանտոնալ հիվանդանոցի ադմինիստրացիայում՝ «Հիվանդոցային կառավարում-մարդկային ռեսուրսների կառավարման հմտություններ» և «Հիվանդոցային կառավարում» թեմայով, Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ «Մարդկային ռեսուրսների կառավարում առողջապահության համակարգում», Ֆրանսիայի Մարսել քաղաքի Aix–Marseille 2 համալսարանում՝ «Օրթոպեդիկ ստոմատոլոգիա» թեմաներով: Տիրապետում է անգլերենի, ֆրանսերենի, ռուսերենի։ «ՀՀ Ռադիոսպորտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահն է, հանդիսանում է ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերով հանաձնաժողովի անդամ, «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին կից հասարարական խորհրդի անդամ:
Կուսակցական պատկանելությունը
Հայաստանի հանրապետական կուսակցություն
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հրապարակ»-ը գրել էր. «Երեկ տեղեկացանք, որ առողջապահության փոխնախարար է նշանակվել Աժ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանի որդին՝ Արման Բաբլոյանը, ով «Արաբկիր» բժշկական կենտրոնի տնօրենն էր։ Թե ինչու է արժանին հենց պաշտոնյայի որդին համարվել, ակնհայտ է, որ ոչ թե հմտությունների ու բացառիկ խելքի համար, այլ հայրիկի կապերն ու շրջապատն են դեր խաղացել»:
- 12:10Իրանը և Հայաստանն Արաքս-Մեղրի համատեղ ազատ տնտեսական գոտի կստեղծեն. Իրանցի պաշտոնյա
- 22:15Լևոն Ալթունյանի խայտառակ «կապրիզը» մարդկային կյանքերի հետ է խաղում. ահազանգում է քաղաքացին
- 12:23Ավանդական չինական բժշկություն. մարդու կյանքը կաթվածի ժամանակ հնարավոր է փրկել
- 13:35Մոտակա 14 տարում մահվան հավանականությունը՝ արյան անալիզի շնորհիվ
- 18:10Խնայեք ձեր երեխաներին՝սմարթֆոնները կուզիկության պատճառ կարող են դառնալ (լուսանկարներ)
- 11:30Աչքերը շատ բան կարող են ասել ձեր հիվանդության մասին
- 11:53Անսպասելի բացահայտում. գեյ տղամարդիկ և բիսեքսուալներն ավելի հաճախ են տառապում մաշկի քաղցկեղով
- 13:20Մարմնի տհաճ հոտը գուժում է ձեր հիվանդության մասին
- 17:36Ինչպե՞ս պահպանել տեսողությունը համակարգչով աշխատելու ժամանակ
- 12:41Հայազգի բժիշկ Գագիկ Ավագյանն Ուկրաինայում բուժել է քաղցկեղով տառապող մարդկանց (տեսանյութ)
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.