Դեկտեմբերի 1-ից 7-ը ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ Ուկրաինայում էր ՀՀ ոստիկանության պատվիրակությունը` հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանի գլխավորությամբ: Պատվիրակության հետ Կիև էին մեկնել նաև ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի և «Հայաստանի իրավական հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները:
Արդյունավետ փոխգործակցություն սկսելու նպատակով կազմակերպված այցելության առաջնային խնդիրն էր Ուկրաինայի միլիցիայի և Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապի և տեղեկատվության ոլորտի պատասխանատուների միջև գործնական ու մասնագիտական երկխոսությունը, նույնանման խնդիրների վերհանումը, ձեռքբերումներին ծանոթանալը և արդյունավետ փորձի փոխանակումը:
Հայկական պատվիրակությանն ընդունեց Ուկրաինայի ՆԳՆ հասարակայնության հետ կապի վարչության պետ, միլիցիայի մայոր Սերգեյ Բուռլակովը: Նա ներկայացրեց իր ղեկավարած ստորաբաժանման կառուցվածքը: Հայկական կողմին հատկապես հետաքրքրեց ԶԼՄ-ների հետ աշխատանքի մեթոդիկան, առանձնահատկությունները: Ուշագրավ էր, որ ուկրաինական միլիցիան, ինչպես մեր ոստիկանությունը, ցույցերի, երթերի, հասարակական ընդվզումների տարբեր զանգվածային դրսևորումների ժամանակ ֆոտո և տեսանկարահանումներ իրականացնող ծառայողներին հանդերձավորում է տարբերակիչ բաճկոններով:
ԶԼՄ ներկայացուցիչների անվտանգությունն ապահովելու նկատառումներով` ուկրաինական միլիցիան հատուկ տարբերակիչ բաճկոններ է պատրաստել նաև ԶԼՄ ներկայացուցիչների համար, որպեսզի հասարակական կարգ ապահովող իրավապահները և ցուցարարները բազմության մեջ անմիջապես տարբերեն լրագրողին:
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում դեկտեմբերի սկզբին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ լրագրողների մի մասը հրաժարվել էր հատուկ տարբերակիչ բաճկոններից, ու թերևս դրա հետևանքով էլ չորս տասնյակից ավելի լրագրողներ տուժեցին: Ուկրաինացի մեր գործընկերների հավաստմամբ` մեթոդը սկսել է աշխատել, և այս օրերին բաճկոն ստանալու համար դիմող ԶԼՄ ներկայացուցիչների թիվը գնալով ավելանում է:
ՀՀ ոստիկանության պատվիրակության ղեկավար Աշոտ Ահարոնյանն իր հերթին ներկայացրեց հայկական ոստիկանությունում վերջին տարիներին ընթացող բարեփոխումները, ձեռքբերումները: Ուկրաինացի գործընկերներին հատկապես հետաքրքրեց մեր էլիտար` «հրեշտակների» ստորաբաժանումը:
Աշոտ Ահարոնյանը մանրամասն ներկայացրեց ինչպես «հրեշտակների» ստորաբաժանման կազմավորման նպատակը, իրավական հիմքերը, կադրերի ընտրման կարգը, հասարակական արձագանքները, այնպես էլ մեր համայնքային ոստիկանության առանձնահատկությունները:
Հանդիպում-քննարկման գործնական հատվածում ուկրաինացի գործընկերները ներկայացրին սոցիալական գովազդներ, որոնք պարբերաբար հեռարձակվում են տեղական հեռուստաալիքներով: Հայկական պատվիրակության ղեկավարը ևս ներկայացրեց մեր հեռուստաալիքներով ցուցադրվող` ՀՀ ոստիկանության պատրաստած սոցիալական տեսահոլովակները և թիրախային լսարանների ընդհանուր բնութագիրը:
Հայկական պատվիրակությանն ընդունեց նաև Ուկրաինայի ՆԳ փոխնախարար, աշխատակազմի ղեկավար Սերգեյ Լեկարը: Հանդիպմանը ներկա էին Ուկրաինայի ԵԱՀԿ գրասենյակի ներկայացուցիչները: Կայացավ կառուցողական երկխոսություն երկու կողմերի առջև ծառացած հիմնախնդիրների, դրանց հաղթահարման եղանակների, ԵԱՀԿ-ի հետ արդյունավետ համագործակցությունը շարունակական դարձնելու, պրոֆեսիոնալ ոստիկանություն ունենալու, իրավապահ կառույցների գործունեությունը թափանցիկ դարձնելու շուրջ:
Այցի շրջանակներում ՀՀ ոստիկանության պատվիրակությունն այցելեց Ուկրաինայի ՆԳՆ ակադեմիա, ծանոթացավ բարձրագույն ուսումնական հաստատության կրթական համակարգին, առանձնահատկություններին, եղավ Ակադեմիայի թանգարանում, որն իրապես զարմացրեց իր բացառիկ նմուշների հագեցվածությամբ և գիտագործնական բնույթով: Ինչպես վկայեց Ակադեմիայի պրոռեկտորը` ուսանողները պարբերաբար բաց դասեր են անցկացնում թանգարանի գործնական պարապմունքների համար նախատեսված սրահներում:
ՀՀ ոստիկանության պատվիրակությունը այցելեց նաև Ուկրաինայի ՆԳՆ նախակրթարան, որտեղ հիմնականում սովորում են ՆԳ համակարգի զոհված և հաշմանդամ աշխատակիցների երեխաները:
Հայկական պատվիրակությունը այցելեց ինչպես Կիևի միլիցիայի, այնպես էլ Չեռնիգովի մարզային վարչություն: Հանդիպումները կառուցողական և արդյունավետ էին: Երկու կողմն էլ պատրաստակամորեն ներկայացրին հատկապես քրեական բնույթի հեռուստահաղորդումների պատրաստման, զանգվածային լրատվամիջոցների հետ արդյունավետ ու թափանցիկ շփվելու, հասարակության մեջ իրավապահի նկատմամբ վստահությունն ամրապնդելու իրենց փորձը:
ՀՀ ոստիկանության պատվիրակությունը հանդիպում ունեցավ նաև «Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հարցերով համաուկրաինական հատուկ կոլեգիա» հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Լավրենյուկի և աշխատակիցների հետ: Քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Պատվիրակությունը հյուրընկալվեց Կիևի նորաբաց «112» հեռուստաալիքի խմբագրությունում: Հեռուստաընկերության ղեկավարները, որոնք կարողացել են ընդամենը մի քանի ամսում ստեղծել նորագույն տեխնիկայով հագեցած հզոր լրատվական հեռուստաալիք, հանգամանալից ներկայացրին իրենց ընկերության գործունեությունը, աշխատանքների կազմակերպման առանձնահատկությունները: Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին առաջիկայում համագործակցության հիմքեր ստեղծելու, տեղեկատվության փոխանակման ձևաչափեր սահմանելու առումով:
Դեկտեմբերի 7-ին ՀՀ ոստիկանության պատվիրակությունը վերադարձավ Երևան:
ՀՀ ոստիկանություն
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.