Շուտով ամանորյա տոներն են. «Հայկական Վարկածը» փորձել է իր ընթերցողի համար պարզել, թե ինչ է փոխվել հայ հանրությանը հայտնի մարդկանց մտածելակերպում՝ կապված Նոր տարվա հետ, ու թե ինչպե՞ս և որտե՞ղ են են նրանք անցկացնելու տոնը:
«Այնտեղ, որտեղ ստամոքսի տոն չէ Ամանորը: Այնտեղ որտեղ կարիք չկա ամանորյա սեղանով զարմացնել ինչ որ մեկին ,կամ բանկից վերցրած վարկով Նոր տարի նշել:
Թող Նոր տարին մի լավ բան մեր երկրին բերի: Ասում ենք, խնդրում ենք, բայց այդպես էլ չի լինում»:
Սուրեն Շահվերդյան
«Քանի որ իմ փոքրիկներն արդեն գիտեն ձմեռ պապիկի մասին, որոշել ենք գնել մեծ տոնածառ ու տան պայմաններում նշել այն՝ դիմավորելով ձմեռ պապիկին. մի խոսքով ընտանիքով՝ հարազատ պատերի ներքո»:
Սարգիս Գրիգորյան
«Այս տարի ևս Ամանորը դիմավորելու եմ մեր ընտանիքի ավանդույթների համաձայն, որն արդեն տասնամյակներով շարունակվում է՝ դեռևս իմ հայրական ընտանիքից սկսված: Ամբողջ ընտանիքով ենք դիմավորում Նոր տարին՝ առանց որևէ մեկի բացակայության, ավանդույթ է, որ տան բոլոր լույսերը պետք է վառված լինեն, իհարկե մի քանի ժամ առաջ զարդարվում է տոնածառը՝ մեր տան ամենափոքրի կողմից, նաև իմ կողմից տեղադրվում և զարդարվում է փոքրիկ Սուրբ ծննդյան տնակը՝ իր երկու մոմերով և Մարիամ Աստվածածնի նկարով, որը ևս իմ հոր կողմից է ինձ ավանդվել: Բնականաբար, ամանորյա նվերներ իմ կողմից բոլորին, ինձ ևս չեն մոռանում իմ սիրելիները: Եվ իհարկե ավանդական սեղան իր անփոփոխ ավանդական ամանորյա ճաշատեսակներով և անպայման շատ համեստ: Ժամը տասներկուսի զարկելուն պես՝ շնորհավորում ենք միմյանց և զանգում՝ շնորհավորելու մեր մյուս հարազատներին»:
Տիգրան Ներսիսյան
«Ամանորի համար սա բահուս որոշ ծրագիր մը չունիմ ,ընդհանրապես մինչև ժամը 12 ընտանիքիս հետ միասին, հետո ընկերներով միասին գըլլամ»:
Սիբիլ՝ ստամբուլահայ երգչուհի
«Քանի որ ես ձմեռը չեմ սիրում, չեմ սիրում նաև այդ տոնը: Ուստի նշում եմ բավականին համեստ, միայն Ամանորի գիշերը ընտանիքիս ու մոտ ընկերներիս հետ միասին … հաջորդ օրվանից տոնն ինձ համար ավարտվում է … »
Ռուզաննա Հարությունյան
«Անկեղծ ասած ես Ամանորը այդքան էլ չեմ սիրում: Ուստի երբեք կանխավ ծրագրեր չեմ ունենում տոնի հետ կապված»:
Մարջան Ավետիսյան
«Ամանորի գիշերը ժամը 12-ին կլինեմ տանը, կնշեմ հարազատներիս հետ …ինչպես միշտ ու դա իմ համար արդեն շատ սիրելի ավանդույթ է դարձել …իսկ հետո ընկերներիս հետ արդեն որևիցե ակումբում կուրախանանք մինչև լույս»:
Արշավիր Փանոսյան
«Եթե լինեմ Հայաստանում ինչպես որ բոլոր հայկական օջախները, ծնողներիս ու հարազատներիս հետ, քանի որ միակ տոնն է, որ կարողանում եմ բոլոր հեռու մոտիկ բարեկամներիս տեսնեմ: Բայց ցավոք այս Նոր Տարին դիմավորելու եմ Դուբայում իմ երաժիշտ կոլլեգաներիս հետ»:
Կամո Սեյրանյան
«Ինչպես միշտ, իհարկե, ընտանիքով, ընկերներիս հետ կամ տանը, կամ Վանաձորի «Թեժ լեռ պանսիոնատում»:
Արա Գևորգյան
Հ.Գ. «Հայկական Վարկած»-ը մինչև տարեվերջ ձեզ կներկայացնի, թե հայ հայտնիներից ով որտեղ է պատրաստվում նշել Ամանորը
Գարիկ Ավետիսյան
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.