Դուք հետիոտն եք և ուզում եք փողոց անցնել։ Լույսը կարմիր է, բայց դուք գայթակղություն ունեք՝ վազելով անցնել փողոցը, ճարպկորեն մանևրելով մեքենաների միջև։ Եվ ահա՝ դուք տեսնում եք, որ մեկն իրականացրել է ձեր այս «երազանքը» և վաղուց է կարմիր լույսի տակ։ «Ուրեմն կարելի է՝ մտածում եք դուք և հետևում ձեզ «թույլտվություն տվող» մարդու օրինակին։ Շուռ եք գալիս և նկատում եք, որ ձեր հետևից վազում են 3-ը, իսկ նրանց հետևից՝ ևս 5-ը։ Մեկ էլ տեսնում եք՝ խցանում, փոխադարձ դժգոհություններ, արգելակների ճռռոցներ, մեքենաների ազդանշաններ։ Մի խոսքով՝ ասիական, ներողություն արտահայտությանս, բարդակ։ Մեր և մեզ նման պետությունների մանրակերտն է։
Նույնը՝ ծխելու համաճարակը։
Նույնը արտագաղթը։ Փողոցներում, հրապարակներում, գյուղամեջերում, «բեսեդկեքում», համացանցում, խորհրդարանում, գործիչների ելույթներում հարցը ներկայացվում է այսպես՝ «սաղ գնում են, հեսա ստեղ մարդ չի մնալու, որտև սա հեչ ապրելու երկիր չի, հենա՝ բաջանաղիս հորեղբոր տղեն Կեմերովոյում ասֆալտի գործ ա անում՝ լավ էլ փող ա առնում»։ Բառապաշարն, իհարկե, կարոդ է ավելի գրական լինել, բայց «բայղուշական» ինտոնացիան պարտադիր է, մանավանդ՝ նրանց մոտ, ովքեր արդեն գնացել են և ձգտում են արդարացնել իրենց քայլը։ Արտագաղթը որոշ չափով նույնպես «մեսիջ» է, որն ուղղված է մեր իշխանություններին որի վրա վերջիններս, բնականաբար, թքած ունեն), բայց դա նաև, թող թույլ տրվի ասել՝ մոդա է, ցեց է, համաճարակ։ Այստեղ «ընդունված է» խոսել և գործել որոշակի ձևով։
Ո՞րն է ելքը։ Ամեն խաչմերուկին ոստիկա՞ն կանգնեցնել։ Դեռահասներին բացատրել, որ ծխելը վնաս է իրենց առողջությանը։ Գնացողներին ասել, մի՜ գնացեք՝ դա ձեր հայրենի՞քն է։ Ոչ, դա կարող է միշտ հակառակ ռեակցիա առաջացնել։ Բայց կարելի է կարմիր լույսի տակ խելոք կանգնել և չգայթակղվել վազողների օրինակով։ Չծխել և ընդհանրապես մտածել սեփական ֆիզիկական ու հոգեկան առողջության մասին։ Եվ ամենակարևորը ապրել Հայաստանում և քո գործով նպաստել, որ երկիրդ ավելի լավը դառնա։ Ավելի լավ բան առայժմ չեմ մտածել:
Խմբագրականն ամբողջությամբ՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում:
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
10.05.2024 | 12:09
10.05.2024 | 11:23
09.05.2024 | 15:10
09.05.2024 | 14:10
09.05.2024 | 13:10
09.05.2024 | 12:10
09.05.2024 | 11:10
08.05.2024 | 15:10
08.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.