Օրեր առաջ, թե տեղական, թե արտերկրի որոշ զանգվածային լրատվամիջոցների համար հատուկ ներկայացրել էինք ՀՖՖ պարզաբանումը՝ կապված Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզչի հետ՝ հատուկ նշելով, որ «Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզչի՝ ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան լրատվամիջոցներում ժամանակ առ ժամանակ հայտնվող անունները, լրատվամիջոցների հաստատական վերնագրերով նյութերը այս կամ այն մարզչի մասին, իբր ՀՖՖ-ին մոտ կանգնած աղբյուրներից ստացած տեղեկատվությունները, տվյալ լրատվամիջոցների կամ տվյալ նյութերի հեղինակների երևակայության, ցանկությունների, նախասիրությունների կամ երազանքների արդյունքն են, նաև ընթերցող գրավելու ոչ ազնիվ մղումներ»:
Չնայած այս ամենին, նոր մարզիչ «որոնելու» գործընթացները ԶԼՄ-ների կողմից շարունակվում են: Վերջին օրերին կրկին շրջանառվում է Գեորգի Հաջիի անունը՝ իբր ՀՖՖ-ն արտերկրի իր ներկայացուցիչների միջոցով վերջինիս առաջարկել է գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը, իսկ վերջինս էլ տվել է իր համաձայնությունը:
ՀՖՖ-ն պաշտոնապես հայտարարում է, որ Գեորգի Հաջին՝ անկախ իր և ոմանց ցանկություններից և երազանքներից, հասկանալի պատճառներով որևէ կերպ և որևէ պարագայում երբևէ չի կարող գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը:
ՀՖՖ-ն հայտարարում է նաև, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որևէ անհատի՝ ոչ Հայաստանում, ոչ արտերկրում, չի լիազորել ՀՖՖ անունից մարզիչ գտնել Հայաստանի ազգային հավաքականի համար, բանակցել մարզիչների հետ և այլն:
ՀՖՖ-ն ունի համապատասխան պրոֆեսիոնալ ենթակառուցվածքներ, պրոֆեսիոնալ մասնագետներ, որոնք էլ միմիայն իրավասու են զբաղվել Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի ընտրության և թեկնածությունների ներկայացման խնդիրներով, ինչը և անում են:
Կրկին ուզում ենք հիշեցնել, որ ինչպես ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասաց իր վերջին մամուլի ասուլիսում, նոր մարզչի ընտրության հետ կապված ձեռք բերված պայմանավորվածության մասին առաջինը թե լրատվամիջոցներին, թե հանրությանը կտեղեկացվի մամուլի ասուլիսի կամ ՀՖՖ պաշտոնական կայքի միջոցով:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.