Հայաստանում ստեղծվել է յուրօրինակ հասարակական իրավիճակ, երբ չեն գործում սահմանադրությունը, օրենքները և հասարակական բարոյական նորմերը, այլ գործում է միայն իշխանության կողմից վերջին 18 տարիներին ստեղծված ինքնավերարտադրման և ամեն գնով ինքնապահպանման փիլիսոփայությունը, որը հանգում է իշխանության մեջ եղող անհատների պահպանման գոյապայքարին և այդ իշխանությունը սեփական ժառանգներին ամեն գնով փոխանցելու տենդագին ցանկությանը:
Այսօր պետք չէ լինել խելացի կամ բարձր գիտելիքներով օժտված, պետք չէ լինել բարոյական նորմերի կրող կամ ունենալ խոշոր ավանդ հայրենիքի պաշտպանության ու զարգացման գործում: Միակ չափանիշը, որ իշխանությունը մոտ է թողնում իրեն, դա անմնացորդ նվիրումն է իշխանության կողմից ընդունված խաղի կանոններին, որի ժամանակ իշխանությանը հաճելի են նրանք, ովքեր տեղի-անտեղի գոռում են, որ աստվածային ճշմարտությամբ են օժտված երկրի նախագահն ու Հովիկ Արգամիչը, իսկ ՀՀԿ-ն ու կառավարությունը քրտնաթոր աշխատում են ժողովրդի բարեկեցության բարձրացման համար:
Նրանք, ովքեր մի քանի անգիր արած ֆրազներով պոռում են հզոր նախագահ կամ իմաստագույն Հովիկ Արգամիչ, նրանք գրավում են տաքուկ իշխանական աթոռներ և օգտվում բարեկեցության բոլոր հնարավորություններից:
Իսկ նրանք, ովքեր փորձում են ինքնուրույն մտածել, բարձրաձայնել այս կամ այն թերությունների մասին, ազատվում են զբաղեցրած պաշտոնից և հայտնվում գործազուրկների շարքերում՝ անկախ իրենց տարիքից, հայրենիքի հանդեպ ունեցած ծառայություններից:
Համաձայն իշխանական փիլիսոփայության՝ հայ ժողովուրդն արժանի է հենց այդպիսի վերաբերմունքի, որովհետև ընտրությունից ընտրություն իրեն դրսևորում է որպես հեշտ վաճառվող, անսկզբունքային, անգաղափար մասսա, որը չի կարողանում տեր կանգնել սեփական սահմանադարական իրավունքներին և հեշտությամբ ենթարկվում է տարբեր տեսակի իշխանական ու փողոցային հեղինակությունների:
Իշխանությունները գտնում են, որ եթե ժողովրդական լայն զանգվածները էժանագին ու ստորաբար վաճառում են իրենց իրավունքները, ուստի այդպիսի զանգվածի հետ պետք է վարվել նրան արժանի ցինիզմով:
Սակայն իշխանությունները իրենց ստեղծած փիլիսոփայությամբ չեն կարողանում ըմբռնել, որ հաճախ մարդիկ իջնում են իշխանությունների կողմից ստեղծված պայմանների մակարդակի, բայց իրենց հոգու մեջ կրում են ժողովրդական հպարտությունը և սեփական վիրավորանքի ու իշխանությունների ցինիզմի պատասխանը տեսնում արտագաղթի մեջ:
Իսկ արտագաղթը իշխանություններին ձեռնտու է, քանի որ այն թուլացնում է հասարակության դիմադրության ու պայքարի ուժը, իսկ թույլ հասարակության վրա ցանկացած ուժի կիրառում արդարացված է:
Համաձայն իշխանության փիլիսոփայության՝ խոսքի ազատության թույլատրելի սահմանները վտանգավոր չեն, քանի որ ցանկացած տեղեկատվություն արհամարհվում է և չի արժանանում քննարկման ու ուշադրության:
Երբ հայտարարվեց, որ թալանվում է պետական բյուջեի 7 հարյուր մլրդ դրամը, իսկ Լևոն Զուրաբյանը հայտարարում է, որ երկրում թալանվում է 2.5 մլրդ դոլար, այդ բոլորը պարզապես դառնում են ձայն բարբառո, կամ հռչակվում հեքիաթ:
Այսինքն, իշխանությունը ստեղծել է կլանաօլիգարխիկ վիճակ, երբ երեք շրջանակները բաժանել են ազդեցության ոլորտները և այդ ոլորտներում զբաղված են երկու գերխնդրով՝ տնտեսական բարեկեցության բարձրացում և սեփական իշխանական դիրքի պահպանում ամեն գնով:
Այդ կլանաօլիգարխիկ իշխանական թևը կազմում է բնակչության 10%-ը, իսկ մնացած 90 %-ը ստիպված է սեփական գոյության մասին մտածել և չհամարձակվել երբեք ըմբոստանալ իշխանության դեմ, որովհետև օրենքները միևնույն է մեկնաբանվում են ինչպես հաճո է իշխանական փիլիսոփայությանը:
Շարունակելի…
Արցախյան ազատամարտի մասնակից,
պահեստի գնդապետ, պատմաբան Վոլոդյա Հովհաննիսյան
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.