Առաջին մասն՝ այստեղ
Մաս երկրորդ. Երաժշտությունը մեզ միացրեց
Չնայած իրենց կյանքում տեղի ունեցող կարևոր իրադարձություններին, Անժելիկա Վարումն ու Լեոնիդ Ագուդինը երբեք չեն դադարել զբաղվել երաժշտությամբ: Նույնիսկ իրենց ամուսնության նկարահանումը նրանք օգտագործել են «Սրտի կես» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակում:
Մի քանի տարի միասին ստեղծագործելով՝ Անժելիկան և Լեոնիդը համատեղ ալբոմ թողարկեցին՝ «Ծառայողական սիրավեպ» խորագրով:
Բացի այդ, նրանք ստեղծել են մի քանի շոու ծրագրեր, ինչի շնորհիվ շրջագայել են ողջ Ռուսաստանով, եվրոպական մի շարք քաղաքներով և մի քանի համերգներով հանդես են եկել ԱՄՆ-ում:
Այսօր ամուսինները խոստովանում են, որ համատեղ աշխատանքն օգնում է նրանց նաև անձնական կյանքում, այդ կերպ նրանք ավելի լավ են հասկանում միմյանց, չեն նեղվում ծանրաբեռնված գրաֆիկից:
Վարումի խոսքով, ինքը շատ լավ է հասկանում ամուսնուն, երբ վերջինս գալիս է շրջագայությունից հոգնած ու անմիջապես գնում քնելու: Շնորհիվ այս փոխըմբռման, Անժելիկա-Լեոնիդ զույգն արդեն քանի տարի պահպանում է հրաշալի հարաբերություններ:
«Ես այն մարդկանից չեմ, որոնք սիրում են ապրել հրաբխի պես: Առանց այդ էլ, մեր ստեղծագործական կյանքը շատ բուռն է, էլ չեմ խոսում իմ բնավորության մասին, այդ իսկ պատճառով ցանկություն է առաջանում, որ ընտանիքում տիրի հանգստություն, կայունություն,- նշում է Անժելիկա Վարումը և հավելում,- այդ առումով Լեոնիդը շատ հարմարվող է, նա թեթև բնավորություն ունի, կայուն և վստահելի անձնավորություն է»:
Լեոնիդ Ագուդինը մի փոքր այլ կերպ է մեկնաբանում հաջող փոխգործակցությունը. «Ցանկացած կարիերա պահանջում է էգոիստություն: Իսկ ստեղծագործականն առավել ևս. այն ամենաէգոիստականն է: Եվ մարդիկ, որոնք քո կողքին են, ծառայում են քեզ՝ ենթարկվելով քո էգոյին: Մեր ամուսնությանն առավելությունը կայանում է նրանում, որ ես և Անժելիկան կախված ենք մեր ստեծագործական էգոիզմից, այդ իսկ պատճառով իրար շատ լավ ենք հասկանում»:
Շարունակելի…
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.