Քիչ առաջ ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում միջադեպ տեղի ունեցավ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի միջև, փոխանցում է 168am-ը։
Լևոն Զուրաբյանը՝ խոսելով հանրահավաքների ազատության մասին օրինակ է բերել տարածված կարգախոսներից մեկը՝ «Սերժիկ, հեռացիր», ինչը դուր չի եկել Հովհաննես Սահակյանին: Վերջինս էլ փորձել է պատասխանել՝ ասելով. «Լյովիկ Զուրաբյանն ասում է…»: Սակայն ՀՀԿ-ական պատգամավորի խոսքը կիսատ է մնացել, քանի որ Լևոն Զուրաբյանն ընդվզել է՝ պահանջելով իրեն այլևս «Լյովիկ»-ով չդիմել:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն էլ միջամտել է՝ դիմելով Հովհաննես Սահակյանին. «Ինչո՞ւ ես այդպիսի բան անում, ճիշտ չես պահում քեզ, ես խնդրում եմ վիրավորանքներ թույլ չտալ: Ընկերական եմ ասում, մենք ոչ մեկին երբեք չենք վիրավորել, դուք էլ մեզ մի վիրավորեք»: Հովհաննես Սահակյանն էլ հակադարձել է, թե «որևէ բառ ասելու համար պետք է պատասխանատու լինել»՝ նկատի ունենալով Լ. Զուրաբյանի կողմից «Սերժիկ, հեռացիր» արտահայտությունը:
«Սերժիկը պասպորտով է Սերժիկ, դա վիրավորանք չէ: Բոլոր փաստաթղթերում ինքը Սերժիկ ա»,- հակադարձել է Լ. Զուրաբյանը: Նիստը վարող ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանն էլ փորձել է մեղմել լարված իրավիճակը՝ ասելով. «Լյովիկն էլ փաղաքշական է…»:
ՀԱԿ խմբակցության ղեկավարն էլ պահանջել է իրեն դիմել այնպես, ինչպես ամրագրված է իր անձնագրում. «Ես անձնագրով Լևոն Զուրաբյան եմ, ուզում եմ դրա մասին վերջապես տեղեկանաք: Իսկ ինքը իր անձնագրով Սերժիկ ա»:
Հովհաննես Սահակյանը թերահավատորեն է մոտեցել Լևոն Զուրաբյանի հայտարարությանը՝ հորդորելով նրան ցույց տալ անձնագրի պատճեն. «Վստահություն չեք ներշնչում, բերեք անձնագրի քսերոքսը՝ տեսնեմ»:
Լևոն Զուրաբյանն էլ հակադարձել է. «Ես ուզում եմ ձեզ ցույց տալ իմ նույնականացման քարտը և տեղեկացնեմ, որ իմ ծնողներն ինձ տվել են «Լևոն» անունը և բոլոր փաստաթղթերում իմ անունը Լևոն է: Հիմա որ ես Ձեզ ասեմ Հովիկ, չե՞ք վիրավորվի… Հովիկ Աբրահամյանին տվել են Հովիկ անունը, ասում ենք՝ Հովիկ, ձեր դեպքում այդպես չէ: Իսկ Սերժ Սարգսյանի դեպքում հրապարկվել են փաստաթղթեր, այդ թվում կոմսոմոլի տոմսը, որտեղ գրված է Սերժիկ Սարգսյան, հիմա դուք վիրավորվում եք նրա ծնողների կողմից տրված անվան համար»:
Դավիթ Հարությունյանն էլ ասել է. «Ըստ պաշտոնական փաստաթղթերի Սերժ Սարգսյան է և աշխատեք ձեռնպահ մնալ աղավաղումներից»:
Արամ Մանուկյանն էլ իր հերթին՝ դիմելով Հովհաննես Սահակյանին ասել է. «Չի կարելի նման բան անել: Էդ ձեր ծիծաղելը, խնդալը… Հովիկ ջան, սա պառլամենտ ա, էդպես գեղեցիկ չի»:
Տեսանյութը՝ A1+-ի
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.