Երեւանի կենտրոնական պողոտաներում արձանագրված պատկերները, հասարակություն-իրավապահ մարմիններ հարաբերության ոչ հեռանկարային իրավիճակ են պարզում: Վերընդգծվում է քաղաքացիական առողջ շարժումների կայացման անհրաժեշտությունը: Մանավանդ, երբ ընդդիմադիր ուժերի միավորման չկայացմամբ ստեղծված բացը լրացնելու իբրեւ անհրաժեշտություն դիտարկվում էին քաղաքացիական շարժման այդ դրսեւորումները: Այդ շարժման որոշակի գործողությունները հանգեցրին դրական արդյունքի, երբ պետական այս կամ այն հաստատությունը պարտավորվեց առկախել իր որոշումը, երբեմն նույնիսկ բեկանել այն եւ հաշվի նստել ցուցարարների պահանջների հետ: Քաղաքացիական այդ շարժումները ընդհանրապես վերաբերում էին քաղաքի դիմագծի պահպանման, բնապահպանության, հանքերի ապօրինի շահագործման եւ հուշարձանային կառույցների պահպանման առաջադրանքներին:
Բողոքի այդ գործողությունները, մինչեւ վերջերս ընկալվում էին օրենքի սահմաններում. խաղաղ երթեր, բողոքներ, պահանջներ, հավաքներ, հուշագրեր: Նման պարունակում պետք է դիտարկել նաեւ սպա բժշկի ծեծի տակ սպանության դեմ ծավալած շարժումն ու ազատամարտիկ գյուղապետի սպանությունը բացահայտելու պահանջով կազմակերպված բողոքի ելույթների շարքը: Այս բոլորը, իրենց ցուցական տեսքով, խիստ քննադատական մոտեցումներով եւ պահանջատիրական անտեղիտալի կեցվածքներով համարվում էին ընդդիմադիր մշակույթի ձեւավորման նախաքայլերը, միշտ ու միշտ իրավական սահմանագիծը հարգելու սկզբունքով:
Ի վերջո պահանջը օրենքի գերակայությունն է, Սահմանադրության հարգումը եւ օրենքի առջև համահավասարության սկզբունքի կիրառումը: Իսկ նման պահանջն ուղղված է բոլորին: Ճիշտ է, որ օրինախախտման դեպքերը պետք է վերահսկվեն իրավապահ մարմինների կողմից եւ արժանանան համապատասխան հակազդեցության. ճիշտ է նաեւ, որ օրենքի հանդեպ նման միեւնույն զգայնությունը պիտի ցուցաբերի նաեւ քաղաքացին: Երկկողմանի այս զգայնությունը չերևաց նոյեմբերի 5-ին, Երեւանի Մաշտոցի պողոտայում:
Նախ պետք է անմիջապես արձանագրել, որ ըմբոստության փորձը եւ իրավապահ մարմինների դեմ բռնության կիրառումը կապ չունեին վերը նշված քաղաքացիական առողջ շարժման դրսեւորումների հետ: Այստեղ հրահրումը ակներեւ էր, իբրեւ բողոքի մեթոդ, որ անպայման պիտի հանգեր բախման: Օգտագործված միջոցը` «անանուն-դիմակ», «հեղափոխություն» առաջացնելու կոչեր եւ գավազաններով զինված ներկայանալ նախանշում էին, որ այս վերջին շարժումը կազմակերպված չէր խաղաղ երթերի եւ օրենքի սահմաններում:
Անշուշտ առարկություն կա, որ քաղաքացիական հագուստով բողոքողների շարքերին խառնված ոստիկանների օգտագործած այս մեթոդը եւս հակաօրինական է, ինչ որ երկուստեք օրենքի խախտման երեւույթներ է պարզում։
Փաստ է, որ ըմբոստության այս կոչն ու դրսեւորումը ժողովրդական ընդառաջման չարժանացավ: Հայկական լրատվադաշտը հագեցած է տարաբնույթ մեկնաբանություններով: Մտահոգիչը (եւ ակնկալելին) այն է, որ հակառակորդի լրատվամիջոցը խանդավառությամբ ցուցադրում է ֆիզիկական ընդհարումների պատկերները: Ինչ որ թեմայի շահարկման մասին մտածելու տեղիք է տալիս։
Ձերբակալություններն անշուշտ հետեւելու էին այս բոլորին: Ճիշտ է միաժամանակ նկատելը, որ նման բախումների ականատես ենք եղել ժողովրդավարության համբավ շահած երկրներում եւ պետք չէ ողբերգականացնել պատահարները: Անհրաժեշտ է սակայն դեպքերի զարգացման կանխարգելումը: Չի բացառվում, անշուշտ, որ նոր քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջներով հանդես գան ինչպես հայաստանյան, այնպես նաեւ միջազգային կազմակերպությունները:
Երկու տարբեր բնույթի օրինակներ տված լինելու համար, քաղաքացիական շարժման մեթոդները ազատամարտիկ գյուղապետի սպանության բացահատման կամ Մաշտոցի պուրակի պահպանման համար կիրառված օրինաչափություններով վերընթանալու անհրաժեշտության առջեւ են: Ի վերջո, իրավական պետության ստեղծման համար օրենքի գերակայությունն ու հարգումը պիտի գան ինչպես իշխանությունների կողմից, այնպես նաեւ հասարակությունից։
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.