Մովսես Խորենացու անվան համալսարանի հիմնադիր, ռեկտոր Արթուր Աղաբաբյանն ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես նոր ուսումնական շրջանը սկսում է բարձր տրամադրությամբ ու մարտական տրամադրվածությամբ՝ պատրաստ պայքարելու:
Այս մասին նա ասաց Tesaketinfo.am-ի հետ զրույցում՝ հստակեցնելով, որ պայքարը ոչ թե ընդդեմ է, այլ հանուն՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման:
Բուհի հիմնադրման օրվանից (1996 թ.) մինչ օրս այստեղ անդուլ աշխատանքը չի դադարում. թե՛ ռեկտորը, թե՛ դասախոսները մշտապես փորձում են կատարելագործել ու արդիականացնել դասավանդման մեթոդիկաները, ֆակուլտետներն ու առարկանեըը համապատասխանեցնել ընդունված չափորոշիչներին, որպեսզի յուրաքանչյուր ուսանող առավելագույնս կարողանա թե՛ ինքնադրսևորվել, թե՛ ստանալ ներկայիս աշխատաշուկայում իսկապես պահանջվող մակարդակի գիտելիքներ, որոնց շնորհիվ հետ չի մնա միևնույն մասնագիտությունն առաջարկող այլ, այդ թվում՝ նաև արտասահմանյան բուհերի շրջանավարտներից:
Այսպես՝ այս տարի էլ բուհում բազմաթիվ նորամուծություններ են արվել և արվում, որոնցից մեկի մասին էլ մեզ պատմեց պարոն Աղաբաբյանը:
Նրա խոսքով՝ ընդամենը օրեր առաջ հանդիպում են ունեցել Ֆրանսիայից ժամանած՝ ՏՏ ոլորտի բարձրակարգ մասնագետի հետ, որը բավականին հետաքրքիր առաջարկություններով է հանդես եկել: Մասնավորապես՝ Մովսես Խորենացու անվան համալսարանում արդեն ոչ միայն ուսանողները, այլև բոլոր ցանկացողները կկարողանան ՏՏ ոլորտի բազմաթիվ հարցերի՝ ընդհուպ մինչև հաքերային հարձակումների, դրանցից պաշտպանվելու, համակարգչային անվտանգության և շատ այլ թեմաների վերաբերյալ ստանալ սպառիչ պատասխաններ՝ անցնելով համապատասխան դասընթացներ:
«Այս առնչությամբ արդեն այս տարվա համար արվել են որոշակի քայլեր և շարունակում են արվել, քանի որ բուհի զարգացման համար անհրաժեշտ է պրպտուն, մոտիվացված աշխատանք, որը կլինի ոչ միայն ուսումնական պլանով նախատեսված, այլև լրացուցիչ՝ այն, ինչի պահանջարկը կա»,-նշեց Արթուր Աղաբաբյանը:
Խոսելով այն մասին, թե ՏՏ-ի կիրառումը որքանով է առկա որոշակի մասնագիտություններում՝ պարոն Աղաբաբյանը նշեց, որ կրթական չափորոշիչներին համապատասխան՝ ՏՏ ոլորտի կիրառմամբ իրականացնում են բազմաթիվ ծրագրեր, սակայն կան նաև շատ նեղ հարցեր, որոնք այլ պահանջներ են ձևավորում, այս տարի որոշակի չափով նախապատրաստական աշխատանքներ պիտի արվեն, իսկ մյուս ուսումնական տարվանից այդ ամենը կլինի ռեալ հիմքերի վրա դրված:
Մովսես Խորենացու անվան համալսարանը, անշուշտ, համագործակցում է արտասահմանյան բուհերի հետ, որոնց համապատասխան մասնագիտությունների գծով պարբերաբար անցկացնում են համեմատություններ ու զուգահեռներ՝ կրթության որակն է՛լ ավելի զարգացնելու, ժամանակին համընթաց քայլելու, կրթական նորագույն տեխնոլոգիաները ներմուծելու, ինչպես նաև ուսուցման մեթոդիկաները բարելավելու նպատակով: Այս ամենին նպաստում են Որակի ապահովման կենտրոնի ու Գիտխորհրդի հետ պարբերաբար անցկացվող քննարկումները, հրավիրվող ժողովները, այլ բուհերի լավագույն փորձի ուսումնասիրությունն ու մասնագիտական գործիքակազմի ներդրումը, ինչն էլ ուսանողների կողմից առավելագույնս կիրառելու դեպքում դառնում է հետագայում աշխատաշուկայում նրանց բարձր պահանջարկի իրական երաշխիք:
Ինչ վերաբերում է դասախոսներին, ապա նրանք Մովսես Խորենացու համալսարանում ընտրվում են՝ բացառապես հաշվի առնելով մասնագիտական կարողություններն ու աշխատանքային փորձը, ինչի մասին էլ վկայում է այն, որ
այս պահին բուհի 42 դասախոսներից 26-ը գիտական աստիճան ունի: Դասախոսներն էլ որոշակի մասնագիտությունների գծով ատեստացիոն քննություններ են անցնում, օրինակ՝ 100 բալանոց թեստային համակարգով:
Պարոն Աղաբաբյանը նշեց, որ այս տարի, իր դիտարկմամբ, իրենց բուհում մեծացել է պահանջարկը ինֆորմատիկա ու կիրառական մաթեմատիկա սովորել ցանկացողների շրջանում, իսկ բանասիրության, անգլերենի ու գրականության հանդեպ, ընդհակառակը, ուշադրությունը նվազել է:
Նշենք, որ Մովսես Խորենացու անվան համալսարանն առաջարկում է ուսուցում հետևյալ ֆակուլտետներում՝ իրավաբանական, տնտեսագիտական, ռոմանոգերմանական (անգլերեն լեզու և գրականություն), բանասիրական, ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա (ԷՀՄ ծրագրավորում), մանկավարժություն և մեթոդիկա:
Առկա ուսուցման ժամկետը չորս տարի է, հեռակայինը՝ հինգ, իսկ բոլոր մասնագիտությունների մագիստրատուրայի դեպքում՝ առկա ուսուցումը երկու, հեռական՝ երկուսուկես տարի:
Ի դեպ՝ այս տարի առկա ընդունելության քննություններն արդեն ավարտվել են, սակայն հեռակայի դիմորդների գրանցումը մինչև սեպտեմբերի 24-ն է, ուրեմն և՝ դեռ հնարավոր է դիմել, իսկ հեռակայի ընդունելության քննությունները կանցկացվեն հոկտեմբերի 20-30-ը: Յուրաքանչյուր ուսանող ամեն մասնագիտությունից 2 միասնական քննություն պիտի հանձնի:
Հավելենք նաև, որ բոլոր մասնագիտությունները հավատարմագրված են, և շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ (բակալավրիատ, մագիստրատուրա):
Համալսարանի հասցեն է՝ Կորյունի 19ա (Ցիտադելի դիմաց), հեռախոս՝ (091) 41-15-30, (077) 23-55-50, (093) 80-60-56:
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.