Երկուսուկես շաբաթ է, ինչ հակաբիոտիկ, հակահորմոնային, հակասնկային և մի շարք այլ դեղեր գնելու համար քաղաքացին պետք է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնի դեղատան աշխատակցին, որ կարողանա գնել դրանք: Առողջապահության նախարարությունից պնդում են, որ դեռ անցած շաբաթվա տվյալներով՝ ավելի քան 90 հազար դեղատոմս է դուրս գրվել, համակարգն արդեն լավ է աշխատում, ծրագրի նպատակն էլ մարդու առողջությունը բարելավելն է: Հակառակ կարծիքին են «Ազատության» հետ զրուցած պացիենտները, որոնք օնլայն դեղատոմսը ստանալու դժվարություններին են բախվում։
Խնդիրները լուծելու համար ոլորտի փորձագետ Ծաղիկ Վարդանյանը հրապարակավ մի քանի առաջարկ է ներկայացրել կառավարությանը։ Ասում է՝ պետք է էլեկտրոնային դեղատոմսին զուգահեռ առնվազն երկու տարի թույլատրել նաև թղթային տարբերակի կիրառումը: Իսկ որ սա չտապալվի, առաջարկում է էլեկտրոնային դեղատոմս դուրս գրած բժիշկներին ամսական շուրջ 50 տոկոս բոնուս հատկացնել։
«Մարդկանց շահագրգռեն, նկատի ունեմ բժիշկներին, որպեսզի իրենք հիմնականում էլեկտրոնային դուրս գրեն և 1-2 տարի հետևել դինամիկան, տեսնել՝ ինչ է կատարվում։ Եթե դուք իրականում կկարողանաք ամբողջն անցնել էլեկտրոնայինի, հետևաբար անցեք», — «Ազատության» հետ զրույցում ասել է նա։
«Ծրագիրը շուրջ մեկուկես տարվա փորձնական փուլ է անցել, այդ ընթացքում թղթային ու էլեկտրոնային տարբերակները բարեհաջող կիրառվել են»,- կառավարության հաղորդաշարերից մեկում քննադատներին հակադարձել է առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը։
Պաշտոնյան ընդգծել է՝ գործընթացը հեշտացվել է. թղթայինի դեպքում կնիքն ու ստորագրությունը հանվել են, քրոնիկ հիվանդների դեղերի դուրս գրման գործընթացը նույնպես մատչելի է դարձել. — «Փոփոխություն չկա բուժառու-բժիշկ հարաբերության մեջ, հնարավորություն է տրվել, որ այդ դեղորայքը միանգամից 180 օրվա համար դուրս գրվի, բուժառուն կարող է դիմել, 30 հատ վերցնել, հաջորդ ամիս ևս 30 կամ 40, այսինքն՝ մինչև ինքը վերջնական այդ 6 ամսվա մեջ իր նշանակված դեղաքանակը սպառի։ Եթե մենք նշանակել ենք երկարատևը և տեսնում ենք, որ օրինակ՝ 30 օրվա վերցրել է, արդեն 35-36-րդ օրն է, ու չկա լրացուցիչ ստացված դեղորայք, սա նաև ահազանգ է բժշկի համար, որպեսզի զանգահարի բուժառուին և հասկանա՝ ինչն է խնդիրը»։
Շուրջ տասը տարի Առողջապահության նախարարությունում տարբեր բարձր պաշտոններ զբաղեցրած Ծաղիկ Վարդանյանն ասում է՝ տասը մատի պես գիտի համակարգը, էլեկտրոնային համակարգի ներդրմանն ամբողջությամբ կողմ է, բայց պնդում է՝ փոփոխությունը պետք է շատ զգույշ արվի, որ չտուժի բուժառուն, ու խառնաշփոթ չառաջանա բժիշկների մոտ և դեղատներում:
Հիվանդը նախ պետք է հաղթահարի պոլիկլինիկաների հերթերը, հասնի բժշկին, հետո նոր գնա դեղատուն, իսկ հաճախ ըստ նրա՝ այդ հերթերից հոգնող մարդիկ միանգամից վճարովի կոնսուլտացիաների են գնում հիվանդանոցներ ու ընկնում լրացուցիչ ծախսի տակ: Փորձագետն ընդգծում է՝ պոլիկլինիկաների հիմնական մեխանիզմը դեռ խորհրդային տարիներից չի փոխվել, իրենց վրա դրվող այս ծանր բեռին չեն դիմանա։
«Մեկ էլ ավելացել է Ընտանեկան բժիշկ հասկացությունը, որը սովետմիության ժամանակ չի եղել։ Ես մի քանի պոլիկլինիկաներ ուսումնասիրել եմ Երևան քաղաքում և մոտ տարածքում, հագեցած չի այն տեխնիկայով, որը իրենց թույլ կտա շատ ավելի արագ աշխատել, այսինքն՝ ո՞նց եք մտածում, մտածում եք, որ տեղամասային բժիշկը պետք է ժամերով նստի մենակ դեղատոմս դուրս գրելու վրա, հա՞։ 3-4 հոգով հավաքվում են, փորձում են, հետո հեռավար միանում են Արմեդ համակարգին, զանգերն էլ այնտեղ շատ լարված են, հետո նորից եթե չի ստացվում, մայրիկն ասում է՝ դե, մի թղթի վրա գրեք, ես կգնամ, կգտնեմ», — ասել է նա։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.