ՀՀ սահմանին կանգնած զորքի փոխարինումը սահմանապահներով անթույլատրելի է։ Սահմանապահը կանգնում է սահմանին այն դեպքում, երբ այդ սահմանը հանգիստ ու խաղաղ է լինում․ մեր դեպքում անգամ սահման եզրույթն օգտագործելն է ոչ միանշանակ, քանի որ գործ ունենք պատերազմական գոտու հետ։ Ամբողջ աշխարհում ընդունված է, որ սահմանապահ զորքը կիրառվում է խաղաղ պայմաններում, իսկ որ պահից սահմանին վիճակը սկսում է բարդանալ, այդ պահից սահմանին կանգնում են զինված ուժերը։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը։
«Ինքս ծառայած լինելով ԱԱԾ սահմանապահ զորքերում՝ շատ լավ գիտեմ, թե ինչ գործառույթ է անում ու ինչ հնարավորություններ ունի սահմանապահը։ Պատկերավոր ասած՝ նա սահման հսկող պարեկն է։ Սահմանապահն ունի իր խնդիրներն ու դրանից բխող տեխնիկական հագեցվածությունը, որն էականորեն տարբերվում է հաստիքային բանակային զորքի զինանոցից, հագեցվածությունից։ Բնականաբար՝ սահմանապահի հնարավորությունները զիջում են բանակի զինծառայողի հնարավորություններին։ Բացառություն է կազմում, սակայն, Ադրբեջանի սահմանահ բանակը․ գործնականում այն այնպիսի զինվածություն ու պատրաստվածություն ունի, ինչ մեր հաստիքային բանակը, այսինքն՝ նրանք ունեն զրահատեխնիկա, հրետանի և այլն։ Այս պարագայում առավելևս սկզբունքորեն չի կարելի թույլ տալ, որ մեր սահմանապահը կանգնի նրանց բանակի կամ սահմանապահի դիմաց»,-շեշտում է փորձագետը։
Անդրադառնալով ադրբեջանցի պատգամավոր ոմն Մամեդովի՝ հնչեցրած կոչին՝ ՀՀ զինված ուժերը զինաթափելու մասին, Հակոբյանը նկատում է՝ Արցախի զավթումն է՛լ ավելի է մեծացրել Ալիևի ախորժակը, իսկ ինչը դեռ անձամբ չի ասում, բայց ինչի մասին երազում է, իր պառլամենտական խոսնակների բերանով է հայտարարում։ Որ ինչ-որ պահից Ալիևը նաև իր բերանով դա կասի ու սադրանք հրահրելով՝ դրա համար «հիմք» կստեղծի, փորձագետը չի բացառում․
«Շատ մեծ սխալ թույլ տրվեց, երբ ադրբեջանական հերթական խայծը կուլ տվեցինք՝ մեր դիրքապահների, իբր, խախտման հետ կապված մեղադրանքն ընդունելով։ Ալիևը երբ ցանկանա, էլի նմանատիպ սադրանք կարող է հրահրել, դարձյալ մեր վրա բարդել մեղքն ու, ինչպես սիրում է ասել, «հակաահաբեկչական գործողությունների» անվան տակ, իր ուզածին հասնել։ Որպեսզի նման բան թույլ չտանք, պետք է ուժեղ լինենք, ինքներս մեր խնդիրները կարողանանք լուծել, մեր անտանգությունն ինքնուրույն ապահովել՝ հույսներս չդնելով որևէ մեկի տված երաշխիքի վրա։ Ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ ակնհայտորեն փլվել են միջազգային իրավունքի բոլոր առանցքները, ոչ մեկի երաշխավորությանը պետք չի հավատալ։ Պարտավորությունների փաստաթղթավորումը պետք չի անտեսել, բայց հույս դնել բացառապես դրանց վրա ևս, շատ սխալ է։ Պետք է ուժեղ լինես, ի վիճակի լինես դիմանալ ծանր պայմաններում այնքան ժամանակ, մինչև ստորագրություններով ստանձնած պարտավորությունները սկսեն աշխատել։ Դա է կյանքի օրենքը»,- ընդգծում է փորձագետն ու ցավով հավելում՝ «խաղաղության» տխրահռչակ օրակարգը, որին երևի արդեն իշխող ուժի ամենաեռանդուն ջատագովներն էլ չեն հավատում, ոչ միայն մեր երկրին ոչինչ չի տվել, այլև՝ միայն խլել է, ավելի ու ավելի նպաստել, որ Ալիևի ագրեսիան աճի։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.