Կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանը բաց նամակ է գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին․
«Երևանի Դերենիկ Դեմիրճյանի անվան դպրոցում մասնակցեցի ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ ԱԼԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴԱՍԱՍԵՆՅԱԿԻ ԲԱՑՄԱՆԸ: Անչափ հուզված ու տխուր վերադարձա ու լրատվությունն էի փորփրում, մեկ էլ մի տեղ կարդացի, որ դուք ասել եք. Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսը աշխատող եւ հարկ վճարող քաղաքացին է: Մտքումս մի շառաչուն ապտակ տվեցի ձեզ (հուսամ որպես քաղբանտարկյալ ինձ չեք դատի), չնայած լավ հասկանում եմ նաև ձեր հիմնավորումը, բայց այդ պահին աչքիս առաջով անցան մեր երրորդ հանրապետության բոլոր հերոսները, որոնց շնորհիվ այսօր կանք և որոնց բացակայության պատճառով դուք եք մեր ՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼՈՒԽՆ ու այս օրին ենք այսօր:
Հասկացա՞ք ում նկատի ունեմ՝ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍՆԵՐ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ և ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ: Չնայած ինչո՞ւ եմ զարմանում: Վստահ եմ, որ 2018-ին Ազգային ժողովի թանգարանի բացմանը եղել եք ու չեք տեսել, որ այդ թանգարանում ոչինչ չկա ցուցադրված 1999թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճի ահաբեկչության վերաբերյալ, այսինքն չկան նույնիսկ նշածս հերոսների նկարները:
Թե ինչո՞ւ չեք տեսել թանգարանի այդ լուրջ բացը, հիմա հասկացա: Նրանք ձեր հերոսները չեն: Ո՞նց եք այդքան արժեզրկում ՀԵՐՈՍ ԲԱՌԸ, գուցե նրանից է, որ ինչպես դուք, այնպես էլ ձեր քաղաքական որոշ թիմակիցներ չե՞ք ծառայել ու չեք պատկերացնում, թե ինչպես կարող է մարդ կյանքը զոհել հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ, հանուն ՊԵՏՈՒԹՅԱՆ: Փաստորեն դուք հարկատուին, ով պարտավորված իր քսակի մի փոքր մասը տալիս է պետությանը, գերադասում եք իր 21-ամյա կյանքը տված ԱԼԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ՞Ց, ով տաղանդավոր երիտասարդ էր, արդեն ընդունվել էր ԲՈՍՏՈՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ և ուներ հնարավորություն բանակ չզորագրվելու, բայց որոշեց ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼ ու հետո շարունակել կրթությունը՞:
Դուք ի՞նչ բարոյական իրավունքով եք շարունակելու ղեկավարել մեր ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ու ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, որի առաջ ծառացած օրհասական խնդիրներ կան հատկապես ԲԱՆԱԿԻ ու ՍՊԱՍՎՈՂ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ: Ձեր այդ մի անբովանդակ արտահայտությամբ արժեզրկում եք թե՛ ՀԱՅՈՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, թե՛ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ, գրողը տանի: Իսկ ամենացավալի փաստն ինձ համար այն է, որ ձեր այս արտահայտությունից հետո առավել վտանգված եմ տեսնում մեր ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՆ այն դեպքում, երբ ինքս ժողովրդավար պետության հավատավորն եմ, հավատացել եմ «թավշյա» հեղափոխությանը:
Միշտ հիշում եմ. Յուրան իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ արդար, հզոր ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ԹԵ ՆՊԱՏԱԿ ՊԻՏԻ ԼԻՆԻ, այլ՝ միջոց: Իհարկե, Ձեր ու Յուրայի ազգային արժեհամակարգը շատ տարբեր են: Յուրան ՆԺԴԵՀԱԿԱՆ ԷՐ, իսկ դուք ձեր թիմակիցների հետ չգիտեմ ինչական եք»,- գրել է Բախշյանը:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.