2020 թ. ապրիլի 15-ին Քրեական օրենսգիրքը լրացվեց 226.2 հոդվածով, որը վերաբերում էր բռնություն գործադրելու հրապարակային կոչերին, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելուն կամ քարոզելուն։
Նոր Քրեական օրենսգրքում այդ հոդվածին փոխարինեց 330-րդը, համաձայն որի՝ արգելվում են անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը:
Հոդվածի ընդունումից ի վեր՝ 4 տարում դատարան է հասել 38 քրեական գործ: Այդ գործերից 36-ը (94.7%) վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա աջակիցներին ուղղված կոչերին են վերաբերում: Մյուս 2 գործերը ընդդիմադիրներին ուղղված կոչերի վերաբերյալ են: Անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված կոչերի հիմքով գործերը կազմում են ընդհանուրի 68,4%-ը:
Եթե այս ցուցանիշները վերլուծենք ըստ տարիների, ապա կտեսնենք, որ 2020-ին այս հոդվածով որևէ գործ դատարան չի հասել: 2021-ին դատարան է հասել 12 գործ, որոնցից 10-ը Նիկոլ Փաշինյանի և նրա աջակիցների վերաբերյալ են, իսկ 2-ը՝ ընդդիմադիրների: 2022-ին դատարան է հասել 8 գործ, 2023-ին՝ 18. վերջին 2 տարիներին բոլոր գործերը Նիկոլ Փաշինյանին և նրա աջակիցներին են առնչվում:
Փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի խոսքով՝ քաղաքական բանավեճի կոնտեքստում ասված խոսքը պետք է պաշտպանվի, նույնիսկ եթե վիրավորական է: «Այսինքն՝ իշխանությունը պետք է հանդուրժողականություն ցուցաբերի»,- ասում է Ղազարյանը:
Նրա կարծիքով՝ բռնության կոչի առանձնացումը ատելության խոսքին վերաբերող հոդվածից ոչ թե պետք է ընկալվեր այդ համատեքստից դուրս, այլ պետք է ընկալվեր հենց ատելության շարժառիթով հնչեցված բռնության կոչ, իսկ իշխանության հասցեին ուղղված արտահայտությունները, ըստ նրա, ատելության խոսք չպետք է որակվեն։
Ղազարյանը թվարկում է մի քանի չափանիշներ, որոնք պետք է հաշվի առնել արտահայտությունը որակելիս։ Օրինակ՝ ի՞նչ կոնտեքստում է խոսքը ասված, ո՞վ է ասողը, դրա խստության աստիճանը, բառընտրությունը, արդյոք դա հասարակական վտանգավորություն ներկայացրել է կամ կարող էր ներկայացնել։ «Ես գտնում եմ, որ դրանք վիրավորական բնույթի քննադատություն են իշխանության հասցեին, որում կանխակալությունը, բացասական նախատրամադրվածությունը անձի նկատմամբ զուտ իր քաղաքական հայացքներով չկան։ Գուցե օգտագործվել են վուլգար, վիրավորական արտահայտություններ, բայց դա դեռ չի նշանակում, որ ատելության խոսք է»,- ասում է նա։
Միջազգային իրավունքի մասնագետը նկատում է՝ իշխանությունը փնտրտուքի մեջ է: Քանի որ ծանր վիրավորանքի մասին հոդվածն ապաքրեականացվեց, միակ հնարավոր հոդվածը իրենց օգտին կիրառելու համար բռնության կոչերի վերաբերյալ հոդվածն է: «Բայց ես ասում եմ՝ 330-ի հիմքում պետք է ընկած լինի փոքրամասնության նկատմամբ կանխակալ, բացասական վերաբերմունքը՝ ատելությունը, ոչ թե ղեկավարի հասցեին ուղղված վիրավորական արտահայտությունը»,- կրկնում է մասնագետը:
Արա Ղազարյանի կարծիքով՝ հարցի լուծման ճանապարհը քրեաիրավական հարթությունից այն վարչաիրավական տիրույթ տեղափոխելն է։ Սակայն, այդ պարագայում այս հարցը կրկին քննադատության կենթարկվի և կարող է արդյունավետ չլինել, որովհետև քաղաքական կոնտեքստում ասված խոսքը չպետք է հետապնդվի։
Գործերի զգալի մասի հիմքում ընդդիմադիր գործիչների կողմից իշխանության և անձամբ Նիկոլ Փաշինյանի հասցեին արված արտահայտություններն են։ Ամբաստանյալի աթոռին են, օրինակ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արագած Ախոյանը, փաստաբան Մուշեղ Շուշանյանը և այլք։ Այդ շարքերում կան նաև հասարակ քաղաքացիներ, որոնք աչքի են ընկնում սոցիալական ցանցերում իրենց ակտիվությամբ և քաղաքական ընդգծված հայացքներով։ Գործերի ճնշող մեծամասնությունը սոցիալական ցանցերում արված հրապարակումների համար են։
Բռնության կոչերի հիմքով քիչ չեն նաև նախաքննության փուլում գտնվող գործերը։ Դատախազության տվյալների համաձայն՝ 2023 թվականի հունիսի 30-ի դրությամբ 104 քրեական վարույթ գտնվել է նախաքննության փուլում։
Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը, որ շուրջ 4 ամիս տևած դատական գործընթացից հետո արդարացվեց, մեղադրվում էր հետևյալ գրառման համար․ «Եթե Փաշինյանը չդիմի Հիտլերի վերջին քայլին, ապա նրան սպասում է Գեբելսի ճակատագիրը»։ Նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանն ասում է՝ մեղադրանքի հիմքն այն է, որ Ադիբեկյանը կոչ է արել Փաշինյանին ինքնասպան լինել։ Մինչդեռ իր համար անհասկանալի է, թե ինչպես է հնարավոր դա բռնության կոչ համարել։ Նա մատնանշում է այն հանգամանքը, որ իրավապահ մարմիններն իրենց նախաձեռնությամբ ու նախընտրությամբ են մոնիթորինգ իրականացնում ու հայտնաբերում գրառումները։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.