Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու` Ռուսաստանի «պատմականորեն ուկրաինացիներով բնակեցված» տարածքների վերաբերյալ հրամանագիրը «պարզ քարոզչական քայլ է», ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Իր թելեգրամյան ալիքում Մեդվեդևը գրել է, որ դա «ռազմաճակատում ձախողման հետևանքով պայմանավորված քայլ է»։
«Այստեղ մեկնաբանելու ոչինչ չկա, քանի որ ուկրաինացիները ռուսներ են, իսկ Մալոռոսիան Ռուսաստանի մաս է։ Ժամանակն է, որ գլխավոր «ուկրաինացին» հեռանա: Եթե այսպես շարունակվի, նա շուտով Կանադան էլ կմիացնի»,- գրել է Մեդվեդևը։
Նշենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել «Ռուսաստանի Դաշնության պատմականորեն ուկրաինացիներով բնակեցված տարածքների մասին», հայտնում է «Ուկրաինսկա պրավդա» թերթը։
Զելենսկու խոսքով՝ այս փաստաթուղթը «պատմական անցյալի մասին ճշմարտության վերադարձն է՝ հանուն Ուկրաինայի ապագայի»։
Ըստ Զելենսկու հրամանագրի՝ Ուկրաինան «Ռուսաստանի Դաշնության պատմականորեն ուկրաինացիներով բնակեցված տարածքներ» է համարում Կուբանը, Ստարոդուբշչինան, Հյուսիսային և Արևելյան Սլոբոժանշչինան՝ ժամանակակից Կրասնոդարի երկրամասի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կուրսկի, Ռոստովի մարզերի սահմաններում»։
Զելենսկին իր որոշումը բացատրում է նրանով, որ Ռուսաստանը դարեր շարունակ կատարել և շարունակում է կատարել գործողություններ «ուղղված ուկրաինացիների ազգային ինքնության ոչնչացմանը, նրանց ճնշելուն, նրանց իրավունքներն ու ազատությունները ոտնահարելուն»։
Փաստաթղթում ասվում է, որ Ռուսաստանը, միջազգային պարտավորություններին համապատասխան, պետք է իր տարածքում ապրող ուկրաինացիներին տրամադրի ուկրաինական լեզվով կրթություն ստանալու և դրա անարգել օգտագործման իրավունք, հասանելիություն տրամադրի ուկրաինալեզու լրատվամիջոցներին, ինչպես նաև երաշխավորի քաղաքացիական, սոցիալական, մշակութային և կրոնական իրավունքները։ Ուկրաինայի նախագահը կառավարությանը և միջազգային փորձագետներին հանձնարարել է մշակել Ռուսաստանում ուկրաինացիների ազգային ինքնության պահպանման գործողությունների ծրագիր։
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.