2024-ին Հայաստանին սպասում են բազմաթիվ մարտահրավերներ: Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում նշել է ղարաբաղյան հակամարտության մասնագետ, Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետ Թոմ դը Վաալը։
«Անկասկած, սա շատ վճռորոշ, կարևոր, ինչ-որ տեղ վտանգավոր պահ է Հայաստանի համար 2024 թվականին: Երկիրը կանգնած է թերևս ամենադժվար ընտրությունների առջև՝ համեմատելի 1980-ականների վերջին կամ նույնիսկ 1920-ականների իրավիճակի հետ: Խոսքն, իհարկե, Ղարաբաղի կորստի և այնտեղից հայ բնակչության փախուստի մասին է։ Սա լուրջ պահ է Հայաստանի համար, որը ոմանք համեմատում են 1920 թվականի կամ նույնիսկ 1915 թվականի Ցեղասպանության հետ։ Սա նաև կլինի այն տարին, երբ Հայաստանը առերեսվելու է ոչ միայն Ադրբեջանից եկող սպառնալիքի, այլև Ռուսաստանի հետ հարաբերությունների կորստի կամ խզման սպառնալիքի հետ: Այսպիսով, 2024 թվականին Հայաստանին անկասկած սպասում են բազմաթիվ մարտահրավերներ»,- նշել է նա:
Անդրադառնալով դիտարկմանը, որ շատ հայերի համար Ռուսաստանը ոչ միայն լքել է նրանց, այլև դավաճանել շատ դրամատիկ ձևով, Թոմաս դե Վաալը նշել է. «Սկսենք նրանից, որ, իհարկե, Ռուսաստանն այս տարածաշրջանում միշտ ունեցել է բազմաթիվ շահեր։ Թեև գուցե միշտ էլ ավելի ամուր հարաբերություններ է ունեցել Հայաստանի հետ, նա երբեք էլ չի հրաժարվել Ադրբեջանի հետ հարաբերություններից։ Եթե նայենք ղարաբաղյան հակամարտության նորագույն պատմությանը, ապա կտեսնենք, որ եղել են պահեր, երբ Մոսկվան ավելի մոտ էր Բաքվին, օրինակ՝ 1990-1991 թվականներին։
Ռուսաստանի համար իր շահերն են առաջնահերթ, և հայերի քրիստոնյա լինելու փաստը, այնտեղ ավանդական պատմական հարաբերությունների առկայությունն այնքան էլ կարևոր չեն: Բայց, վստահաբար, Մոսկվան շարունակում է մնալ Հայաստանի անվտանգության հիմնական ապահովողը։ Կա ռազմական դաշինք, կան պարտավորություններ, որոնք Մոսկվան ստանձնել է Հայաստանի հանդեպ։
Ի՞նչ փոխվեց։ Ակնհայտորեն, վիճակը սկսեց փոխվել 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո, երբ Հայաստանում իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը, ով Մոսկվայի տեսանկյունից շատ ավելի անկանխատեսելի, անվստահելի գործընկեր էր, մինչդեռ Իլհամ Ալիևն Ադրբեջանում շարունակում էր մնալ շատ ավելի կանխատեսելի և վստահելի գործընկեր։ Դա փոփոխություններից մեկն էր:
Այնուհետև մենք տեսանք 2020 թվականի պատերազմը, երբ Մոսկվան միջամտեց միայն վերջին պահին։ Մինչ ղարաբաղցիները ողջունեցին Մոսկվայի միջամտությունը, կարծում եմ, որ հայերն արդեն գիտակցել են այդ փոփոխությունը։
Կարծում եմ՝ վճռորոշ պահը Ռուսաստանի ներխուժումն էր Ուկրաինա 2022 թվականի փետրվարին, որից հետո Ռուսաստանի առաջնահերթությունները փոխվեցին ու ամեն ինչ սկսեց պտտվել Ուկրաինայի հետ պատերազմի, Արևմուտքի հետ պատերազմի շուրջ: Կովկասը երկրորդական է դարձել, ամեն ինչ այժմ երկրորդական է այդ պատերազմական ջանքերի համեմատ։
Եթե նայեք, թե ինչ ունենք տեղում, ապա կտեսնենք, որ մի կողմից կա Հայաստան, որն ունի ժողովրդավարական իշխանություն, որի մտադրությունները կարծես թե ավելի եվրոպամետ են, և կա [Ռուսաստանի տեսանկյունից] շատ ավելի վստահելի գործընկեր ի դեմս Ադրբեջանի։ Կարծում եմ՝ եթե կարդաք, թե ինչ են ասում ռուս պաշտոնյաները պատերազմի սկսելուց ի վեր, դա այն է, որ նրանք պետք է վերակողմնորոշեն Ռուսաստանի ողջ տնտեսությունը Արևմուտքից դեպի Հարավ և Արևելք, իսկ Հարավը նշանակում է Վրաստան, բայց դա նաև նշանակում է հատկապես Ադրբեջան՝ երկաթուղային երթուղին դեպի Ադրբեջան, Կասպից ծով։
Ադրբեջանը Ռուսաստանի համար հիմնականում ճանապարհ է դեպի հարավ՝ դեպի Իրան, դեպի Մերձավոր Արևելք։ Եվ այդ դեպքում Հայաստանը դառնում է պակաս կարևոր։ Եվ դրա համար էլ, կարծում եմ, մենք տեսանք սա: Պատմականորեն առաջին անգամ Ռուսաստանը չարձագանքեց, նրա խաղաղապահ ուժերը հիմնականում չեն արձագանքել։ Ակնհայտորեն նրանք նախապես տեղեկացված էին, որ Ադրբեջանը պատրաստվում է գրավել Ղարաբաղը»:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.