Փաշինյանի այցը Սանկտ -Պետերբուրգ ցուցադրական քայլ էր։ Բնականաբար, հայ- ադրբեջանական հարաբերությունների այս փուլը ևս կապ ունի Փաշինյանի՝ Մոսկվա գնալու որոշման հետ, որովհետև, ինչպես գիտենք, Ադրբեջանը հրաժարվում էր եվրոպական հարթակներից և մի քանի պլանավորված հանդիպում չկայացավ։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 25-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Սանկտ-Պետերբուրգ, որտեղ մասնակցել է թե ԵԱՏՄ խորհրդի նիստին, թե ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Ավելին, տեղի են ունեցել նաեւ Փաշինյան-Ալիեւ ոչ պաշտոնական շփումներ։
Ըստ քաղաքագետի՝ Սանկտ-Պետերբուրգի այցը Հայաստանի իշխանությունների համար առիթ էր, որպեսզի Ադրբեջանի նախագահի հետ քննարկվի խաղաղության պայմանագրի հետագա ճանակագիրը և, ինչպես տեսանք, թե ադրբեջանական, թե ռուսական մամուլում տեղեկություններ սպրդեցին այն մասին, որ որոշակի պայմանավորվածություններ ոտքի վրա ձեռք են բերվել և, որ հայ- ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը մոտ է։
«Այս համատեքստում ակտիվ է նաև ռուսական կողմը, որը թե՛ Զախարովայի, թե՛ Պեսկովի շուրթերով հնչեցրեց հայտարարություններ, որ Մոսկվան կարող է մասնակցություն ունենալ հայ -ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքման հարցում։ Սակայն մի բան է քաղաքական խոսույթը, մեկ այլ բան՝ դրա բովանդակությունը»,- նկատեց գործիչը։
Պողոսյանի դիտարկմամբ՝ Բաքուն ներքին քաղաքականության մեջ որոշակի քայլեր է ձեռնարկում, որոնք Հայաստանի համար հստակ ուղերձ պետք է լինեն առ այն, որ Բաքուն ոչ միայն չի հրաժարվել և չի հրաժարվում, այլև հիմքեր է ստեղծում ապագայում Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու համար։ Նման քայլերից մեկն էլ նախօրեին՝ դեկտեմբերի 26-ին, Ադրբեջանի միլի մեջլիսի կողմից քննարկված և ընդունված հայտարարությունն է, այսպես կոչված՝ արևմտյան Ադրբեջանից գաղթականների վերադարձի մասին։
«Շեշտեմ նաև մի կարևոր հանգամանք՝ այսօր թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմից խոսում են այն մասին, որ հնարավոր է տարածքային խնդիրները ոչ թե խաղաղության պայմանագրով լուծվեն, այլ հարակից փաստաթղթերով, իսկ այդ հարակից փաստաթղթեր ասվածն, ըստ էության, Բաքվի կողմից այն ճնումներն են, որոնցով Բաքուն հասնելու է Հայաստանից տարածքային պահանջներ ներկայացնելուն կամ արդեն իսկ օկուպացված տարածքների նկատմամբ իր տիտղոսը հաստատելու համար»,- նշեց Արա Պողոսյանը։
Հարցին թե արդյոք կարելի է արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերություններում սառույցը հալվում է՝ նա պատասխանեց, որ Հայաստանի իշխանությունները չունեն հստակ քաղաքականություն։ «Մենք ականատեսն ենք լողացող, ոչ կայուն, առանց ռազմավարական պլանավորման քաղաքականության, ինչը նշանակում է, որ թեպետ այս փուլում պաշտոնական Երևանը փորձում է ցույց տալ Մոսկվային, որ չկան խնդիրներ, Մոսկվան էլ իր հերթին է փորձում ցույց տալ, որ հայ -ռուսական հարաբերություններում չկան խնդիրներ, բայց խնդիրները առնվազն բարձրաձայնում են 2 իշխանությունների մոտ կանգնած շրջանակները։ Ընդ որում՝ այդ քննադատությունները բավական կոշտ են, ինչը նշանակում է, որ մենք գործ ունենք բոլորովին այլ պրոցեսների հետ»,- նշեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է հարցին, թե որքանով է հավանական, որ Փաշինյան-Ալիև հաջորդ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում՝ նա ընդգծեց, որ ՀՀ իշխանությունները այլևս հասկանում են, որ մոսկովյան հարթակն իրենց համար այլևս չի կարող նպաստավոր լինել և ամեն ինչ անելու են, որպեսզի այսպես կոչված՝ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի առնվազն արևմտյան որևէ հարթակում։
«Այդ ուղղությամբ հրապարակային և ոչ հրապարակային աշխատանք կատարվում է հայկական կողմից և անկախ նրանից, թե հրապարակային քաղաքականության մեջ ինչպիսի շեշտադրումներ կլինեն՝ մենք տեսնում ենք, որ գործընթացները վկայում են, որ հատկապես Հայաստանի իշխանությունների համար մնում է առաջնահերթություն արևմտյան հարթակում խաղաղության պայմանագիր ստորագրելը։
Կարծում եմ՝ երաշխավորված չէ, որ հաջորդ հանդիպումը կլինի Մոսկվայում, սակայն միաժամանակ չի կարելի դա բացառել։ Այստեղ խնդիրը է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վերջին կետն է, որը Հայաստանի իշխանություններն ամեն բան անում են, որպեսզի համոզեն, որ դա չի կարող իրականություն լինել։ Խոսքը Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի մասին է, որը պետք է վերահսկվի Ռուսաստանի Դաշնության սահմանապահ ուժերի կողմից։ Ռուսաստանը, բանկանաբար, ամեն ինչ անելու է, որ դա տեղի ունենա, քանի որ խաղաղության պայմանագրից հետո Ռուսաստանի համար միակ հենարանը Հարավային Կովկասում կարող է լինել հենց այդ ճանապարհը»,- եզրափակեց քաղաքագետը։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.