Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի կանանց ու երեխաներին սեպտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը մեծ դժվարությամբ տարհանել են հարևան Կաղարծի։ Արցախի վրա հարձակումից ժամեր անց ադրբեջանական ստորաբաժանումները փակել էին գյուղից Ստեփանակերտ տանող մայրուղին։ Հարևան Կաղարծի գյուղացիները հասել են անտառների միջով անցնող նեղլիկ կածանով։
«Սև օրվա համար մի քիչ վառելիք էի պահել։ Որ ադրբեջանցիները հարձակվեցին, էդ վառելիքը բաժանեցի գյուղացիներին ու ասացի՝ մութն ընկնելուց հետո շարժվեն դեպի Կաղարծի։ Քանի դեռ լույս էր, տարհանել կանանց ու երեխաներին անհնար էր, անդադար հրետակոծում էին, շատ վտանգավոր էր։ Գիշերը 10 րոպեն մեկ մի մեքենա էր շարժվում մեր կողմից դեպի Կաղարծի։ Իսկ տղամարդիկ մինչև վերջ՝ ամսի 21-ը պաշտպանել են գյուղը»,-«Փաստինֆո» -ին պատմում է Մյուրիշենի գյուղապետ Բորիկ Մեջլումյանը։
Սեպտեմբերի 20-ին՝ ռազմական գործողությունների դադարից հետո, ադրբեջանական ահաբեկչական ստորաբաժանումները փորձել են մտնել գյուղ, բայց մերոնք թույլ չեն տվել․ տղաները դեռ դիրքերում էին։
«Գյուղից դուրս եկող ճանապարհները թշնամին արդեն փակել էր։ Ադրբեջանական հատուկ ջոկատայինները մեր գյուղի ու Հարավի արանքով մտել ու շրջափակման մեջ էին վերցրել Մյուրիշենն ու Ավդուռը։ Ամսի 21-ին փորձել են փակել նաև դեպի Կաղարծի տանող նեղ կածանը, որն անտառների միջով էր անցնում։ Մեր տղաներն էդտեղ էլ են «բոյ» տվել, թույլ չեն տվել, որ էդ կածանն էլ փակեն։ Թշնամին մի սպանված, մի վիրավոր է ունեցել էդ ժամանակ։ Բայց մենք արդեն ամբողջական շրջափակման մեջ էինք , կես ժամ ժամանակ են տվել, որ դուրս գանք գյուղից։ Այլընտրանք չունեինք արդեն՝ ո՛չ օգնող ուժ կար, ո՛չ զինամթերք․․․ Ջահելներն ապահովության համար անտառում դիրքավորվել են, որ կարողանանք մնացածներս դուրս գալ։ Էդպես հրաշքով դուրս ենք եկել դեպի Կաղարծի»,-հիշում է բռնի տեղահանված զրուցակիցս։
Մյուրիշենից կանայք ու երեխաները դուրս են եկել այն հույսով, որ կարճ ժամանակ անց հետ են գնալու։ Գյուղապետի խոսքով՝ ոչ մեկի մտքով չէր անցնում, որ դա վերջն է։ Ըստ այդմ՝ գրեթե ոչ ոք իր տնից ոչինչ չի վերցրել։ Շատերն ագամ փաստաթղթեր ու հագնելու շոր չեն հասցրել վերցնել։
«Ինքս տուն չեն կարողացել մտնել, որ գոնե մի շոր վերցնեմ։ Ու ինձ պես շատերն էին։ Ահագին անասուններ, մեքենաներ մնացել են գյուղում։ Մենակ երեք խոզի ֆերմա կար, խոշոր եղջերավոր անասուններ ունեինք, բեռնատարներ, գյուղտեխնիկա․․․ Ամբողջը մնացել է գյուղում։ Ահագին մանր եղջերավոր անասուններ էլ հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 19-ին են ադրբեջանցիները գողացել տարել։ Դրանց հատուկ ջոկատայինները մտել են, հանդում սպանել մեր հովվին՝ 65 տարեկան մարդ էր, ու հոտը տարել»,-պատմում է գյուղապետը։
Մյուրիշենի բնակիչները հիմա սփռված են Մեղրիից մինչև ՌԴ։ Մեծ մտավախություն կա, որ արտագաղթողների թիվը կտրուկ կաճի, քանի որ Հայաստանում տան վարձրավճարներն այնքան բարձր են, որ ամեն ինչ կորցրած, ախատանք չունեցող բռնի տեղահանված մեր հայրենակիցներն ուղղակի չեն կարող այսպիսի պայմաններում երկար մնալ․․․
1990ա-ականներին ևս Մյուրիշենը տեղահանվել էր, բայց կարճ ժամանակով։ Գյուղապետը շեշտում է՝ այն ժամանակվա ու հիմիկվա միջև համեմատության եզր չկա․ 90-ականներին բարձր ոգի կար, իրենց օգնության հասնող Հայաստան։ Ու դրանց շնորհիվ էլ հաջողվել էր հեռացնել թշնամու կրակատերը գյուղի գլխավերևից, որտեղից անդադար կրակ էին թափում Մյուրիշենի վրա։ «Այն ժամանակ տեղ ու դադար չէին տալիս, մի կանգուն տուն չէր մնացել գյուղում, բայց որ ազատագրեցինք հարակից բնակավայրերն ու բարձունքները, արդեն ժողովուրդը հանգիստ կարողացավ ապրել, արարել։ Անգամ 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո մարդիկ չէին հանձնվում․ ֆերմաներ էին դրել, ոտքի էին կանգնում, բայց էս վերջինը՝ 2023թ․ սեպտեմբերի 19-ի պատերազմն աննախադեպ էր»,-ասում է Մյուրիշենի գյուղապետ Բորիկ Մեջլումյանը։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.