Խորհրդային շրջանում հզոր արդյունաբերական ձեռնարկություններ ունեցող Հայաստանը նորանկախ շրջանում ողջ արդյունաբերական պոտենցիալը վուլգար սեփականաշնորհման արդյունքում փոշիացնելու և ի սկզբանե իր ուղեծիրը փոխելով՝ արդյունաբերականից սպասարկման ոլորտի, ծառայություններ մատուցելու բնագծով ընթացող պետության վերածվեց։
Բաքվի նավահանգստային հզորության և թուրքական տնտեսության առջև մեղմ ասած՝ կարկամած գործիչների և նրանց հոգեզավակների երազանք Հայաստանում ենք այսօր ապրում, անվտանգային բարձիկներից զուրկ, պատերազմի հրձիգ և պատերազմ պարտադրող թուրքադրբեջանական տանդեմի հարևանությամբ։
Պարտվողականությամբ, «եթե անգամ պարտվենք՝ մեզ պարտված չենք զգալու» գաղափարաբանությամբ տարածաշրջանի՝ նվաճողական քաղաքականություն որդեգրած պետություններից խաղաղություն է մուրում ՀՀ՝ ներկա իշխանությունը։ Իսկ ի՞նչ ասել է ամեն վայրկյան քո դեմ պատերազմի պատրաստ պետության դուռը գնալ խաղաղության կարգախոսներով, սպիտակ դրոշ ծածանելով։ Ասել է՝ վերածվել կատարյալ ենթակա, սպասարկու պետության։
Ա՞յս է եղել հայի երազանքը՝ դար ու դարեր դժվարությունների միջով անցած և 21-րդ դար հասած․․․
Իրականում, 2018-ին փողոցից իշխանության եկած ուժը Հայաստանը քայլ առ քայլ դուրս է դրել իր բնական ուղեծրից՝ կանգնեցնելով ճամփաբաժանին։ Խաղաղության խաչմերուկ՝ ասում են։ Քրոսրոուդ․․․ Խաչվող ուղի, ճանապարհ․․․
Խաչ բառը կա հիմքում, բայց խաչի դեմ սուր է ճոճվում շարունակ, որի վերջը բնավ էլ խաղաղությունը չէ, այլ պատերազմն է, մի՞թե սա չեն կարող հասկանալ ներկա իշխանությունները։
Եվ կամ՝ եթե այդքան խաղաղասեր են, ի՞նչ է, դժվա՞ր է պատկերացնել, որ հերթական անգամ՝ Ռուսաստան, թե՞ Արևմուտք /վերջինս հաճախ Թուրքիայի կերպարով է/ ՝«կամ-կամ»-ի ճանապարհն ընտրելով և կտրուկ ուղղություն փոխելով, ընդ որում՝ հույժ ցուցադրական քայլերով և գործողություններով, ցանկացած դեպքում մեր դեմ են ուղղում աշխարհաքաղաքական ուժերից մեկին։
Իսկ այստեղ հարցերն ավելի են շատանում, օրինակ, ո՞նց է ստացվում, որ Ադրբեջանին միշտ հաջողվում է և՛ հարաբերությունները պահպանել ՌԴ-ի ու Իրանի հետ, և՛ միաժամանակ, ստանալ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի աջակցությունը, և անպատիժ ցեղասպանություն իրականացնել Արցախում․․․ Հիմա արդեն՝ մշակութայի՛ն ցեղասպանության հերթական փուլին են լծվել․․․
Հաջողվում է նրանց, որովհետև հստակ արտաքին քաղաքականություն ունեն, որի հիմքում սեփական պետության շահն է։ Պե՞տք է՝ ՌԴ-ի հետ նրա դաշնակցից ավելի դաշնակից կլինեն և Իրանի հետ բազում վեճեր ու խնդիրներ ունենալով անգամ՝ որոշակի թեմաների շուրջ կարող են ընդհանուր հայտարարի գալ ․․․
Իսկ ինչի՞ են կարողացել հասնել, ի՞նչ «արդյունքներ» են արձանագրել Հայաստանի իշխանություններն անցած 5 տարիների ընթացքում՝ շարունակաբար նշաձող իջեցնելուց բացի։ Հիմա արդեն նշաձող էլ չկա, հիմա Հայաստանն իշխանությունների ձեռամբ անկյուն է մտցվել։
Ակնհայտ է, չէ՞, որ այս կերպ մղում են Հայաստան պետությանը՝ փչացնելու հարաբերությունները ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ՝ չստանալով որևէ ռեալ աջակցություն արեւմուտքից։ Մտահոգություն, աջակցության պատրաստակամություն հայտնելուց զատ ի՞նչ է ասել և տվել Արևմուտքը Հայաստանին։
Ոչինչ։ Բացարձակ ոչինչ։
Այ, այսպես, ոչնչի և բացարձակ ոչնչի արանքում, անկյունում է հայտնվել Հայաստանը։
Այստեղ մեկ այլ հարց է ծագում՝ միայն իշխանությու՞նն է մեղավոր, թե՞ հակահայ քայլերի գնացող իշխանությանը հանդուրժող հանրությունը, որն իշխանությունների յուրաքանչյուր պետականաքանդ գործողության դեմ պիտի դուրս գար, ծառս պիտի լիներ, այլ ոչ թե՝ հոգնած, իներտ, ապատիկ հանրույթի վերածվեր․․․
Ինձ շատ են հարցնում՝ ի՞նչ է լինելու․ հարցնողների մի մասը իսպառ հուսահատ է, կան նաև՝ թեական հարցնողներ, իսկ որոշակի մի հատված կա, որ տիրական անհատի սպասումով է դեռ, մտածում է, ո՞նց կարող է ժողովուրդը չհամախմբվել, և ո՞նց կարող է պատահել, որ հայության մեջ չգտնվի մարդ, այս դեպքում ՝ Գերմարդ, ով իրեն երկրի, պետության ՏԵՐ զգալով և առողջ անձերի աջակցությամբ «ազգակործան պատուհասին» չհեռացնի իշխանությունից և երկիրը ցեխից չհանի։
Աղբյուր` Փաստինֆո
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.