Զենքի կիրառմամբ Ադրբեջանը փոխում է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բանակցությունների ուղղվածությունը, ինչին փաստացի ՀՀ իշխանությունը տալիս է իր համաձայնությունը։
Ընդամենը 2-3 ամիս առաջ՝ մինչև սեպտեմբերի 19-ը, պաշտոնական Երեւանը հայտարարում էր, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների շրջանակում Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության չէին գալիս մի շարք սկզբունքային հարցերի շուրջ։ Դրանց թվում հիշատակվում էր, թե որ թվականի քարտեզներով պետք տեղի ունենա հետագա սահմանազատման գործընթացը, երաշխավորների ինստիտուտի հետ կապված, ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխիքների, Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի հետ կապված։ Այս անհամաձայնությունների մասին հստակ հայտարարել էր նաեւ ՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
«Փաստինֆոն» հարցեր էր ուղղել ՀՀ ԱԳՆ՝ պարզելու համար, թե արդյոք հիշատակած սկզբունքային հարցերն այսօր առկա են հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում։ Մեր հարցերից որևէ մեկին ԱԳՆ-ն ուղղակի պատասխան չի տվել, փոխարենը ներկայացրել են մեջբերումներ Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցից։
Այսպես՝
Հարց 1. Արդյո՞ք Ադրբեջանի հետ բանակցություններում բարձրացվում է հայրենիքից զրկված արցախցիների վերադարձի, իրենց հողում ապրելու անվտանգության երաշխիքների ու Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմների հարցը։
Հարց 2. Միջազգային տարբեր դերակատարների առաջարկվո՞ւմ է Արցախի Հանրապետության տարածք արցախահայության հնարավոր վերադարձի հարցերը քննարկել Արցախի Հանրապետության օրինական ընտրված իշխանությունների հետ։ Նախկինում Մինսկի խմբի համանախագահները մշտապես հանդիպել են ու առաջարկները քննարկել են Արցախի իշխանությունների հետ։ Բացի այդ՝ տեսնում ենք, որ Ադրբեջան մեկնող միջազգային դերակատարները հանդիպումներ են ունենում նաև այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» արհեստական միավորի պատվիրակների հետ։
Ի պատասխան նշված 2 հարցերի՝ ԱԳՆ-ից ուղարկել են մեջբերում Նիկոլ Փաշինյանի՝ «The Wall Street Journal»-ին տրված հարցազրույցից
«Կա կարճաժամկետ ապագա, կա միջնաժամկետ ապագա, կա երկարաժամկետ ապագա: Կարճաժամկետում՝ մեր խնդիրը փախստական դարձած մեր հայրենակիցների ամենահրատապ կարիքները հոգալն է: Միջնաժամկետում նույնպես, որպեսզի նրանք ապրելու արժանապատիվ հնարավորություններ ունենան: Մեր մոտեցումն այն է, որ եթե նրանք Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հնարավորություն կամ ցանկություն չունենան, մենք ամեն ինչ պետք է անենք, որ նրանք մնան, ապրեն, ստեղծագործեն Հայաստանի Հանրապետությունում:
Իհարկե ինչպիսի՞ն է լինելու այդ ապագան՝ մեծապես կախված է նրանից, թե ի՞նչ առաջարկություն կանի նրանց, կամ ի՞նչ դիրքորոշմամբ հանդես կգա, կամ ի՞նչ պայմաններ կստեղծի Ադրբեջանը: Եվ այս առումով միջազգային հանրությունն ի՞նքը կքաջալերի և ինչի՞ն կաջակցի: Բայց նաև, հաշվի առնելով հենց էթնիկ զտումների, մարդկանց սովի մատնելու, ըստ էության, բռնի տեղահանելու հանգամանքը, շատ մեծ ջանքեր է պետք գործադրել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայերն այնտեղ վերադառնալու ցանկություն ունենան՝ այն պարագայում, եթե դրա հնարավորությունն իրատեսականորեն գոյություն կունենա: Այսինքն, սրանք այս նույն թեմայի մեջ, բայց հարցեր կան, որոնք կարող են նույնիսկ մեկ տասնյակի հասնել: Առաջինը՝ ինչքանո՞վ է իրատեսորեն այդ հնարավորությունը գոյություն կունենա, և իրատեսորեն գոյություն ունենալու դեպքում ինչքանո՞վ մարդիկ կվստահեն այդ հնարավորությանը: Սրանք շատ լուրջ և խորը հարցեր են»: Մեջբերումը՝ ԱԳՆ-ինն է։
Ակնհայտ է, որ մեր բարձրացրած հարցերը պատասխանը Փաշինյանի այս խոսքում չկա։ Քանզի մեր հարցերը հստակ էին՝ Ադրբեջանի հետ բանակցություններում քննարկվում են այն սկզբունքային հարցերը, որոնց շուրջ կար անհամաձայնություն մինչեւ սեպտեմբերի 19-ը եւ արդյոք պաշտոնական Երեւանն ուղղորդում է միջազգային դերակատարներին՝ արցախցիների վերադարձի հարցը քննարկել պաշտոնական Ստեփանակերտի հետ։ Ի վերջո, Փաշինյանը բազմիցս ասել է, որ ինքն իրավասու չէ խոսել արցախցիների անունից։ Ինքը թերեւս միայն հանդես է գալիս նրանց թիկունքից հարվածելու դիրքերից։
ԱԳՆ-ին ուղարկված 3-րդ հարցն այն էր, թե «Այս պահին Հայաստանի և Ադրբեջանի միջև կա՞ փոխադարձ ըմբռնում, թե որ թվականի քարտեզներով պետք է իրականացվի սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան»։
Ի պատասխան ԱԳՆ-ից նշել են. «ՀՀ վարչապետի և ԱԳ նախարարի կողմից հայկական կողմի դիրքորոշումները բազմիցս հնչեցվել են, այն է՝ սահմանների դելիմիտացիան պետք է տեղի ունենա 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, նկատի է առնվում, որ այդ ժամանակներում գոյություն ունեցած պետական քարտեզները պետք է վերցվեն, և դրանք, ըստ էության, պետք է սահմանների դելիմիտացիայի վերահաստատման հիմք դառնան:
Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ վերոնշյալ սկզբունքը տեղ է գտել հոկտեմբերի 5-ին Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ. «Նրանք ընդգծել են սահմանների սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով կողմերին տրամադրված ԽՍՀՄ Գլխավոր շտաբի ամենավերջին քարտեզների վրա, որոնք պետք է նաև հիմք հանդիսանան ուժերի հետքաշման, խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու և հումանիտար բոլոր խնդիրների լուծման համար»:
Հատկանշական է, որ մեր հարցը վերաբերում էր Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ համաձայնությանը, ոչ թե Փաշինյանը ինչ է քննարկել կամ քննարկում միջազգային դերակատարների հետ։ Ինչ վերաբերում է՝ Ալմա-Աթայի հռչակագր վկայակոչումը որպես սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի հիմք, ապա սա ուղղակի աբսուրդի ժանրից է. Նախ՝ այդ հռչակագրում որեւէ քարտեզ չկա, երկրորդ՝ բազմիցս ասվել է, որ Ադրբեջանը դրան միացել է տարիներ անց, երբ արդեն Արցախն իր կազմում բռնակցված չի եղել, քանի որ մինչ հռչակագրի ստորագրումը՝ Արցախն արդեն անկախացել էր, ընդ որում ոչ թե Ադրբեջանի Հանրապետությունից, այլ՝ Խորհրդային Ադրբեջանից։
Եվս մեկ անգամ փաստվում է, որ գործող իշխանություններն ամեն ջանք գործադրում են անգամ իրավական փաստաթղթերը մեկնաբանել հօգուտ Ադրբեջանի։ Արդյունքում՝ Ադրբեջանն ստացավ այն, ինչ այս փուլում ուզում էր ու կարող էր եւ արդեն չի էլ խոսում Խորհրդային քարտեզների մասին, քանի որ ինքը իրեն Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ չի համարում։ Իսկ պաշտոնական Երեւանը ուղղակի հետեւում է, թե ինչպես է Բաքուն ոչ միայն իր սահմանները բզկտում, այլ դիվանագիտորեն պարբերաբար բռնության ենթարկում։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.