Սեպտեմբերի վերջին օրերի և հոկտեմբերի առաջին մի քանի օրերին Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին պաշտոնական ինֆորմացիայի բացակայության ֆոնին տարբեր ասեկոսեներ են շրջանառվում՝ իրականության հետ աղերս չունեցող, իրականությանը մոտ, սակայն ոչ ամբողջական։ InfoPort.am-ը արցախյան բարձրաստիճան աղբյուրներից ճշտել է ԱՀ-ում սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին տեղի ունեցած իրադարձությունների ամբողջական պատկերը։
Եվ այսպես, ինչու բոլորի համար հանկարծակի ադրբեջանական կողմին ինքնակամ հանձնվեց Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, որը իր ֆեյսբուքյան գրառման մեջ այդ քայլը բացատրել էր «հայրենակիցներին ավելորդ տառապանքներ չպատճառելու հանգամանքով»։
Բանն այն է, որ Հակարիի կամրջից անցնելուց ադրբեջանական սահմանապահները Արցախի գրեթե բոլոր պաշտոնյաներին կանգնեցրել են և, ցույց տալով ԱՀ նախկին նախագահների, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, ինչպես նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի նկարները, հարցրել նրանց գտնվելու վայրը։ Նրանցից որոշներին նույնիսկ պահել են անցակետում մի քանի ժամ՝ սպառնալով տանել Բաքու։
Իսկ արդեն սեպտեմբերի 28-ին լուրեր են տարածվել, որ Ադրբեջանը կարող է փակել Հակարիի կամուրջը, եթե նշված անձինք չհանձնվեն։ Դրանով պայմանավորված Բաբայանը որոշել է ինքնակամ հանձնվել ադրբեջանական կողմին, որպեսզի էվակուացիայի պրոցեսը չկանգնեցվի։ Ինչ վերաբերվում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը, նրանք այդ ընթացքում գտնվել են ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի առանձնատանը, միևնույն ժամանակ օգնելով ներկայիս կառավարությանը փոքրիշատե կառավարելի դարձնել էվակուացիայի պրոցեսը։
Նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներից ոմանք, այդուհանդերձ, որոշել են դիմել ռիսկի և փորձել հատել Հակարիի կամուրջը, հաշվի առնելով, որ Ադրբեջանը «բարյացակամ է» գտնվել որոշների նկատմամբ և թողել է անցնեն անցակետով։ Դրանց թվում էր ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը։ Սակայն ինչպես նշեցինք, Մնացականյանը Ադրբեջանի կողմից հատուկ որոնվող անձանցից մեկն էր և ի տարբերություն ԱՀ ՊԲ այլ ղեկավարների ադրբեջանական կողմը նրան չի թողել հատել կամուրջը՝ առևանգել է և տարել Բաքու։
Ըստ InfoPort.am-ի տվյալների՝ Մնացականյանը ճանապարհին սրտի նոպա է ունեցել և Բաքվում վիրահատվել է։ Այդ իսկ պատճառով ի թիվս այլ պատանդառված ղեկավարների Ադրբեջանը չի հրապարակում Մնացականյանի լուսանկարները։ Ինչ վերաբերվում է նախկին նախագահներին և ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, ապա վերջին օրերին նրանք տեղափոխվել էին Արցախում ՌԴ խաղաղապահների տեղակայման կենտրոնատեղի։ Այդ ողջ ընթացքում բանակցություններ են ընթանում նրանց անխոչընդոտ Հայաստան տեղափոխելու շուրջ։
Ավելին՝ InfoPort.am-ի աղբյուրի հավաստմամբ՝ խաղաղապահների հրամանատարը հենց Մոսկվայից ամենաբարձր մակարդակով հրահանգ է ստանում ԱՀ նախկին նախագահներին Արցախից ամեն գնով դուրս բերելու վերաբերյալ։ Խաղաղապահների հրամանատարությունը որոշում է նախագահներին դուրս բերել Արցախից ուղղաթիռով, սակայն վերջին պահին ադրբեջանական կողմը կապվում է նրանց հետ և հաղորդում, որ չի երաշխավորում թռիչքի անվտանգությունը։ Այսպիսով թռիչքը չեղարկվում է։
Սակայն Ադրբեջանը մինչև վերջին պահը մանեվրում է՝ խոստանալով անվտանգ երթուղի տրամադրել Արցախում մնացած ՆԳ նախարար Կարեն Սարգսյանին, նրա ղեկավարած նախարարության աշխատակիցներին, հոգևորականներին, ԱԱԾ տնօրեն Արարատ Մելքումյանին, պետնախարար Արթուր Հարությունյանին և մի քանի ղեկավար անձանց՝ պայմանով, որ նրանց Արցախից դուրս գալու հաջորդ իսկ օրը անվտանգ երթուղի կտրամադրվի նաև նախագահներին։
Սակայն Հակարիի կամրջի մոտ, դրժելով խոստումը, ադրբեջանական կողմը ձերբակալում է Հարությունյանին, Սարգսյանին, Մելքումյանին և ևս երեք պաշտոնյայի՝ սպառնալով տանել նրանց Բաքու։ ԱՀ ղեկավարության հետ բանակցություններից հետո ադրբեջանական կողմը ի վերջո համաձայնում է պատանդառված պաշտոնյաներին տեղափոխել Ստեփանակերտ, սակայն ազատ չի արձակում։ Ադրբեջանի ԱԱԾ ներկայացուցիչները պայման են դնում՝ կամ Արցախի նախագահները և ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը հանձնվում են, կամ իրենց մոտ եղած վեց պաշտոնյաները տեղափոխվում են Բաքու՝ միևնույն ժամանակ ակնարկելով, որ հետագայում միևնույն է կձերբակալվեն նաև երեք նախագահները և ԱԺ նախագահը, քանի որ Ստեփանակերտում մնում են միայնակ։
Ստեղծված իրավիճակում նախագահները ու ԱԺ նախագահը որոշում են հանձնվել, ինչի դիմաց Բաքուն ազատ է արձակում վեց պաշտոնյաներին և ապահովում նրանց անվտանգ տրանսֆերը Հայաստան։ Նախագահների հանձնման դիմաց Բաքուն համաձայնում է նաև ապահովել ԱՀ ՊԲ գործող հրամանատար Կամո Վարդանյանի անխոչընդոտ վերադարձը ՀՀ։ Ինչ վերաբերվում է գործող նախագահ Սամվել Շահրամանյանին, ապա Բաքուն ի սկզբանե նրա անձով հետաքրքրված չի եղել։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.