«Հենակետ» վերլուծական կենտրոն ներկայացրել է համառոտ տեղեկություններ նախորդ շաբաթվա ժամանակամիջոցում Իրանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին.
Իրանի ռազմական ոլորտի վերաբերյալ իրադարձություններ
• Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ այլևս բալիստիկ հրթիռների ոլորտում որևէ սահմանափակում չունեն։ Թվիթերյան իր էջում արած գրառման մեջ Ալի Բաղերի Քանին նշել է. «Հոկտեմբերի 18-ից, ԱԽ 2231 բանաձևի համաձայն, դադարեցվել են բոլոր սահմանափակումները, որոնք բալիստիկ հրթիռների ոլորտում անարդարացիորեն սահմանվել էին Իրանի նկատմամբ»:
• Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի դրույթների հիման վրա՝ JCPOA-ի հաստատումից 8 տարի անց, ՄԱԿ-ի սահմանափակումները Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրի, ինչպես նաև նավթի ֆինանսական պատժամիջոցների և Իրանի միջուկային ծրագրի հետ կապված անձանց նկատմամբ վերացվեցին հենց 2023 թվականի հոկտեմբերի 18-ին։
• Իրանը հակօդային պաշտպանության միջոցների արդիականացման ծրագրերի շրջանակում փորձարկել է «Karran» մարտական ԱԹՍ ի կատարելագործված տարբերակը։
• Միացյալ Նահանգների Մերձավոր Արևելքում տեղակայված ռազմաբազաները մեկ շաբաթվա ընթացքում 13 հարձակում է կրել Մերձավոր Արևելքում իրանամետ ուժերի կողմից։ «Հոկտեմբերի 17-ից հոկտեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ի և կոալիցիայի ուժերը առնվազն տասը անգամ հարձակման են ենթարկվել Իրաքում և երեք անգամ՝ Սիրիայում՝ չվերադարձող հարվածային անօդաչու թռչող սարքերի և հրթիռների համակցությամբ», — հայտնել է Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը: Ռայդերը հարձակումների համար մեղադրել է Իրանի հետ կապված խմբերին, որոնք սրվել են Գազայի հատվածում հակամարտության ֆոնին:
• Guardium հաքերային խումբը և Nazaat կոմիտեն ՀԱՄԱՍ-ին տրամադրել են 5 տերաբայթ սիոնիստական տեղեկատվություն՝ ի պատասխան պաղեստինյան ճնշված ժողովրդի դեմ Իսրայելի հանցագործությունների, ինչպես նաև 750,000 իրանցիների բանկային տվյալների հրապարակման։
• Իրանն ունի ամենամեծ և բազմազան հրթիռային զինանոցը Մերձավոր Արևելքում։ Իրանի հրթիռային ուժը հզոր գործիք է Իրանի հզորության պրոյեկցիայի համար և վստահելի սպառնալիք տարածաշրջանում ԱՄՆ զինված ուժերի և գործընկերների համար։
• ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քարտուղարությունը, նոտա հղելով ՄԱԿ-ի անդամ երկրներին, հայտարարեց Իրան հրթիռային տեխնոլոգիաների արտահանման և ներմուծման սահմանափակումների պաշտոնական դադարեցման մասին։
Իրանի ներքաղաքական զարգացումների մասին
• Իրանի նավթի նախարարը հայտարարել է հարավային Ֆարս նահանգում գազի խոշոր հանքավայրի հայտնաբերման մասին։ Շիրազ նահանգի կատարած այցի ժամանակ նախարարը հայտարարել է, որ Լամերդ քաղաքում հայտնաբերված չոր գազի հանքավայրը պարունակում է մոտ 623 միլիարդ խորանարդ մետր բնական գազ: Դա Իրանում երբևէ հայտնաբերված չոր գազի ամենամեծ հանքավայրն է։ Ըստ Օուջիի՝ ոլորտի զարգացումը հսկայական տնտեսական փոփոխություն կստեղծի Ֆարս նահանգում։
• Իրանը 9 մլն դոլարի կատալիզատոր է արտահանել Ռուսաստան.հայտնել է Իրանի նավթի փոխնախարարը։
• Իրանի արդարադատության ներկայացուցիչը հերքում է Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում գործած տղամարդու մահապատիժը. գործը նախաքննական փուլում է։
• Իրանական Կարմիր մահիկի ղեկավարը հայտնել է, որ Իրանի կողմից առաջարկվող 200 տոննա օգնությունը «շուտով» հասել է Եգիպտոս, և Իրանը շահագրգռված է Գազայի հատվածի մոտ դաշտային հիվանդանոց կառուցելով՝ ամենածանր հիվանդներին բուժելու համար։ Իրանն ավելի շատ օգնություն է ուղարկում Գազա, քան բոլոր մյուս երկրները միասին վերցրած, բացի Եգիպտոսից:
• Իրանը 450 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Աֆղանստանի երկրաշարժից տուժած շրջաններ։
• Իրանցի ներդրողները Աստրախանում բեռնափոխադրող ընկերություն են ստեղծել։ Իրանցի ներդրողները, ովքեր PJSC Astrakhan Port-ի հիմնադիրներն են, որոշել են Աստրախանում նավային ընկերություն ստեղծել՝ նավափոխադրումը զարգացնելու նպատակով։
Տարածաշրջանային ծրագրերի մասին
• ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականները ցույց են տալիս, որ Իրանի առաջնորդները զարմացած էին շաբաթ օրը ՀԱՄԱՍ-ի հարձակումից, չնայած տեղյակ էին մոտալուտ արշավի մասին: Թեհրանը տեղեկացվել է «առանց ճշգրիտ ժամանակի և չափի», պարզաբանում է ամերիկյան հետախուզությունը։
• The Washington Post. Հրատարակության աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ադեուալ Ադեյեմոն դեմոկրատ կոնգրեսականներին հայտնել է, որ «ամերիկյան պաշտոնյաները և Կատարի կառավարությունը պայմանավորվել են Իրանին թույլ չտալ հումանիտար օգնության 6 միլիարդ դոլարի հաշիվն օգտագործել՝ Իսրայելի վրա Համասի հարձակման լույսի ներքո»: Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն ու Իրանը պայմանավորվել են գերիների փոխանակման շուրջ։ Գործարքի շրջանակներում Իրանին հասանելի կլինի 6 միլիարդ դոլարը, որը սառեցվել է Հարավային Կորեայի բանկային հաշիվներում՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թեհրանը հասանելիություն կստանա այդ ակտիվներին՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրերի փոխանակման համաձայնագրերի շրջանակներում։
• Վաշինգտոնը Թեհրանին տեղեկացրել է իր մտադրությունների լրջության մասին ոչ պաշտոնական ուղիներով՝ երրորդ երկրների, մասնավորապես՝ Քաթարի միջոցով, Bloomberg-ին հայտնել է ամերիկյան աղբյուրը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն հայտնում է, որ նավեր է ուղարկել Արևելյան Միջերկրական ծով՝ զգուշացնելու Իրանի դաշնակիցներին, ինչպիսիք են լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժումը, չմիջամտել պաղեստինա-իսրայելական հակամարտությանը:
• Իրանը սպառնացել է Իսրայելին, որ Գազայում ցամաքային ռազմագործողության դեպքում ստիպված կլինի միջամտել։ Այս մասին հայտնում են ամերկյան Axios պարբերականի երկու աղբյուրները։ Ըստ պարբերականի՝ այդ ուղերձը Իրանի արտգործնախարար Հ. Ամիր Աբդոլահյանին փոխանցել է ՄԱԿ Մերձավոր Արևելքի հատուկ ներկայացուցչի միջոցով Բեյրութում։
• Իրանի արտգործնախարարը Քաթարում հանդիպել և բանակցություններ է վարել ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ. կողմերը քննարկել են ռազմական իրավիճակը պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ժամանակ, հաղորդում է Tasnim գործակալությունը։ Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը շրջագայել է Մերձավոր Արևելքի երկրներով՝ Իրաք, Լիբանան և Սիրիա։ Վերջին երկու երկրներում իրանցի դիվանագետը բանակցություններ է վարել պաշտոնյաների, ինչպես նաև լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման ղեկավար Հասան Նասրալլայի հետ, որի ընթացքում քննարկել է Գազայի հատվածում տիրող իրավիճակը։
• Ռուսաստանն ու Իրանը մինչև 2024 թվականի մարտը կզրոյացնեն մաքսատուրքերը. «Իրանի և եվրասիական երկրների միջև հարաբերությունների առևտրային զարգացման հետ մեկտեղ օպերատորների խնդիրները մաքսային, սակագների և մրցակցային շուկայի ոլորտում կլուծվեն մինչև տարեվերջ [պարսկական օրացույցի համաձայն՝ ավարտվում է 2024 թվականի մարտի 19-ին», — հայտնել է Իրան-Ռուսաստան համատեղ առևտրի պալատի անդամ Քամբիզ Միրկարիմին: Նրա խոսքով, ազատ առևտրի համաձայնագրի իրականացման ենթակառուցվածքը ստեղծվում է արագ տեմպերով իրանցի և ռուս բանակցողների միջև փոխըմբռնման բարձր մակարդակի շնորհիվ։ Հոկտեմբերի 20-ին Բելառուսի կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ մինչև այս տարվա վերջ նախատեսվում է ստորագրել Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի մշտական պայմանագիր։
• Ռուսաստանի Դաշնության վարչապետն ակնկալում է մինչև տարեվերջ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ԱԱԳ համաձայնագրի ստորագրումը։
• Իրանի արտգործնախարար հայտարարել է, որ Բրիտանյան վերադարձրել է իրանական 390 միլիոն ֆունտ ստերլինգի հասնող ակտիվները։
• Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հոկտեմբերի 23-ին Թեհրանում հանդիպել են «3+3» ձևաչափի շրջանակներում։
• «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը հետաքրքրություն է ներկայացնում Բելառուսի համար։ Այս մասին հայտարարել է Բելառուսի տրանսպորտի և կապի նախարար Ալեքսեյ Լյախնովիչը։
• Սաուդյան Արաբիայում հանդիպել են Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը. ի թիվս այլ հարցերի` քննարկվել է նաև հայ — ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր։
• Հայաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Իրանին սահմանակից Ագարակ քաղաքից մինչև Քաջարան քաղաք (32 կմ) Հյուսիս-Հարավ միջանցքի ամենահարավային հատվածի կառուցման մասին։
• Նիգերիայի շիա առաջնորդ Շեյխ Իբրահիմ Զաքզաքին Թեհրան է ժամանել Նիգերիայի կառավարության կողմից իր նկատմամբ սահմանված տնային կալանքի ավարտից հետո իր երկրորդ արտասահմանյան այցով:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.