Վերջերս նկատում ենք Ադրբեջանի և Թուրքիայի ակտիվ, գոնե ցուցադրությունը Ռուսաստանի հետ համագործակցության հարցում, և, դրան ի հակառակ, Հայաստանի իշխանությունների՝ մեջքով կանգնելը Ռուսաստանին, որպես դաշնակցի և դիվանագիտական ճակատամարտը։ Բրյուսելյան հանդիպումից հրաժարվելը Ադրբեջանի կողմից հավատարմության ցուցադրություն կարող է լինել, որ իրենք հակված են քննարկմանը ռուսական կողմի հետ, քան այն կողմի հետ, որին նախընտրում են Հայաստանյան իշխանությունները։ «ՓաստԻնֆոյի» եթերում ասել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Բանախոսի դիտարկմամբ, սեպտեմբերի 19-ից հետո այդ խաղաղության պայամանագրի հետ կապված դիտարկումներ են փոխվել։ Ռուսական կարգավորմամբ, Արցախը ամբողջողվին դուրս էր գալիս խաղաղության պայմանագրից, պահպանվում էր ստատուս քվոն՝ հետագա կարգավորումը թողնելով սերունդների վրա։ Այդ պայմանագրով ժամանակ էր տրվում Արցախին՝ ոտքի կանգնելու, ինչը մերժվեց Հայաստանի իշխանությունների կողմից։
Անդրադառնալով խաղաղության պայմանագրի վտանգներին, պատգամավորը նշեց, որ մեծ վտանգ կա նաև ՀՀ-ի համար։ «Մենք մեր խոսքում և պահվածքով զգուշավոր ենք, որպեսզի չսադրենք Ադրբեջանին և վտանգ չներկայացնենք ՀՀ-ի համար։ Այստեղ Ադրբեջանը խնդիր ունի կարգավորելու 2020թ․ հետո այն տարածքների հարցը, որտեղ առաջ է եկել։ Ադրբեջանը 2018թ․ իր հոխորտանքների ձևը փոխել էր։ Այդ հոխորտանքները վերածվել էին գործողությունների»,- ասել է Մ․ Հակոբյանը։
ՀՀ-ում Արցախի վտարանդի կառավարության առնչությամբ բանախոսը նշեց, որ ըստ հրամանագրի, Արցախի Հանրապետության նախագահը կա, կառավարությունը կա, գերատեսչությունների ղեկավարները կան, ուղղակի հասարակական հիմունքներով են։ Ինչու՞ են պարտադիր ցանկանում այդ կառավարության դիմաց դնել վտարանդի բառը, երբ այդ կառավարությունը մեր հայրենիքի մյուս հատվածում է գտնվում։ Չպետք է դիտարկել ՀՀ-ում Արցախի վտարանդի կառավարություն։
Հայ-ռուսական պայթյունավտանգ հարաբերությունների առնչությամբ պատգամավորը նշեց, որ ՌԴ-ի կամ խաղաղապահի այլընտրանքը թուրք զինվորն է։ Եթե դիտարկենք խաղաղապահների առաջին կազմը, ապա այդ կազմի պայմաններում որևէ ադրբեջանցի զինվոր չէր կարող իրեն այդպես պահել, երկրորդ կազմը արդեն, այլ էր․ ադրբեջանցի զինվորը լկտի էր, քանի որ արդեն պարզ էր, որ թիկունք ունի ի դեմս ՀՀ իշխանությունների և Արևմուտքի։
Մանրամասները՝ տեսանյութում։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.