Հրապարակվել է Իրանի, Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հայտարարությունը, որն ընդունվել է Թեհրանում կայացած «3+3» ձևաչափով հանդիպման արդյունքում, որին, սակայն, հրաժարվել է մասնակցել Վրաստանը։
Ինչպես հայտնում է Իրանի արտգործնախարարությունը, պաշտոնյանները 9 կետից բաղկացած հայտարարություն են ընդունել։
1.Հաշվի առնելով երկրների միջև փոխադարձ շահերի և բարիդրացիության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների զարգացման կարևորությունը՝ նախարարներն ընդգծել են վեճերի խաղաղ կարգավորման, ինքնիշխանության, քաղաքական անկախության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, անձեռնմխելիության և ներքին գործերին չմիջամտելու, սպառնալիքների կամ ուժի կիրառման արգելման կարևորությունը և ՄԱԿ-ի կանոնադրության բոլոր սկզբունքների հիման վրա մարդու իրավունքները հարգելու կարևորությունը։
2.Արտահայտելով իրենց տեսակետները միջազգային տարբեր խնդիրների վերաբերյալ՝ քննարկվել են տարածաշրջանի առավել կարևոր խնդիրները և ընդգծվել այնպիսի հարթակների կարևորությունը, ինչպիսին է «3+3» խորհրդակցական տարածաշրջանային հարթակը՝ տարածաշրջանի երկրների միջև կառուցողական երկխոսության և փոխշահավետ համագործակցության հաստատման հնարավորություններ ընձեռելու գործում:
3.Ընդգծվել է տնտեսական համագործակցության դրական ազդեցությունը փոխվստահության, ժողովուրդների բարեկեցության և տարածաշրջանի կայունության ամրապնդման վրա։
4.Կարևորվել է մշակութային համագործակցությունը, մարդկանց միջև շփումները և համատեղ ծրագրերը կրթության, գիտության, զբոսաշրջության, մշակույթի և սպորտի ոլորտներում:
5.Տարածաշրջանի կայուն խաղաղության և տնտեսական զարգացման ամրապնդման նպատակով երկրները կամրապնդեն երկկողմ և բազմակողմ խորհրդակցություններն ու փոխգործակցությունը:
6.Նախարարները ողջունում են տարածաշրջանի բոլոր երկրների միջև հարաբերությունների կարգավորման և զարգացման շարունակական գործընթացները:
7.Դրական գնահատելով հանդիպման արդյունքները՝ նրանք հաստատել են, որ այս հարթակը բաց է Վրաստանի իրավահավասար մասնակցության համար։
8.Նախարարները մտքեր են փոխանակել նաև Գազայի հատվածում տիրող իրավիճակի վերաբերյալ: Նրանք ընդգծել են անմեղ քաղաքացիական անձանց վրա հարձակումներն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը։
9.Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և ՌԴ արտգործնախարարները շնորհակալություն են հայտնել Իրանի արտգործնախարարին ընդունելության և այս հանդիպումն անցկացնելու համար:
Նախարարները պայմանավորվել են հաջորդ հանդիպումն անցկացնել Թուրքիայում։
Հիշեցնենք` այսօր Թեհրանում «3+3» ձևաչափով (առանց Վրաստանի) հանդիպում է կայացել։ Ձևաչափը նախատեսում էր Ռուսաստանի, Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի մասնակցությունը, սակայն Թբիլիսին հայտարարեց, որ չի մասնակցի նախաձեռնությանը։
Առաջին հանդիպումը (կրկին առանց Վրաստանի) կայացել էր 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում, բայց ոչ թե նախարարների, այլ փոխարտգործնախարարների մակարդակով։
Թեհրանի հանդիպումը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համար առաջին հնարավորությունն էր՝ քննարկելու վերջին զարգացումները։
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.