Հայրենազրկված 18-ամյա արցախցի Մարատ Հակոբյանը, որը դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է՝ բողոքի ակցիաների վարույթի շրջանակներում, զրկվել է նաեւ ամիսներ շարունակ Արցախում շրջափակման մեջ գտնված, ապա բռնի տեղահանված մորը տեսակցելու հնարավորությունից։ ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է Մարատ Հակոբյանին մոր հետ տեսակցելու թույլտվության վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը։
Հիշեցնենք, որ 18-ամյա Մարատ Հակոբյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է՝ արցախցիների ցեղասպանման, հայրենազրկման համազգային աղետի դեմ Երևանում տեղի ունեցածինքնաբուխ ակցիաների վերաբերյալ քրեական վարույթով։ Մարատ Հակոբյանի ձերբակալման և կալանավորման պահին նրա ընտանիքի անդամները Արցախում էին, իսկ նրա զինվորական հորից որևէ տեղեկություն առհասարակ չկար։ Փաստաբանն անգամ զերծ էր մնում նույնականացնող տվյալներ հրապարակելուց, քանի որ Մարատի մայրը, որն այդ պահին ադրբեջանական պաշարման մեջ գտնվող Արցախում էր, տեղյակ չէր որդու ձերբակալությունից։
Ադրբեջանի գործողությունների հետևանքով Մարատի մայրը, ավելի քան 100,000 արցախցիների հետ միասին, ստիպված բռնել է գաղթի ճանապարհը և տեղափոխվել ՀՀ, սակայն կալանավայրում գտնվող որդուն արդեն քանի օր է, չի կարողանում տեսակցել։ Խնդիրն այն է, որ դատավոր Կարեն Ֆարխոյանը կալանավորման որոշում կայացնելուց զատ նաև սահմանափակել է Մարատի տեսակցությունների հնարավորությունը, ընդ որում, պարզ չէ, թե ինչու, ի վերջո, 18-ամյա երիտասարդն ում նկատմամբ կարող էր այնպիսի ազդեցություն ունենալ, որ անգամ տեսակցություններն են արգելվել, պարզ չէ։ Մարատ Հակոբյանի փաստաբան Արսեն Բաբայանը միջնորդություն էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով թույլ տալ տեսակցությունները՝ գոնե մոր հետ, սակայն, ինչպես պարզվեց, դատախազությունը մերժել է այս միջնորդությունը՝ պատճառաբանելով, թե չեն կարող վերացնել տեսակցությունների արգելքը, թեեւ խափանման միջոց փոխելու լիազորություն դատախազն ունի։
Փաստաբան Արսեն Բաբայանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նկատեց՝ օրենսգիրքը մեկնաբանվել է յուրովի, ավելին, տպավորություն է, թե դա մարդ չիմեկնաբանել, այլ՝ արհեստական ինտելեկտը։
«Մասնավորապես, ասում են, որ դատախազն իրավունք ունի միայն խափանման միջոցը փոխել կամ վերացնել, իսկ տեսակցությունների արգելքը դա խափանման միջոցի պայման է, որը, ըստ դատախազության, չեն կարող փոխել, դա պետք է Վերաքննիչ դատարանում քննարկվի։ Իհարկե, դա շատ պրիմիտիվ, տեխնիկական մեկնաբանություն է, որը իրավունքի էության հետ, «մարդը բարձրագույն արժեք է» սահմանադրական կանոնի հետ ոչ մի առնչություն չունի»,- նշել է Արսեն Բաբայանն ավելացնելով, որ նշված պատճառաբանությունը նաև քրեական արդարադատության իմաստով է խնդրահարույց. «եթե դու կարող ես մարդուն ազատել կալանքից, ապա տեսակցությունների արգելքը միանշանակ կարող ես վերացնել»։
Դատախազությունը, ըստ Արսեն Բաբայանի, պարզապես դաժան է վարվում 18-ամյա արցախցու հետ, պատժում է նրան և մորը, որովհետև մենք մոր հետ տեսակցություն էինք խնդրել ընդամենը։ Իր դաժան վերաբերմունքի շրջանակներում որպես պատիժ զրկել է 18-ամյա երիտասարդին՝ մոր հետ հանդիպելուց այն պայմաններում, երբ մայրը 9 ամիս եղել է շրջափակման մեջ՝ Ստեփանակերտում, ի վերջո հասել է Հայաստան՝ հույսով, որ որդուն կտեսնի, և, այսպես պատժում են նաև մորը։
Մարատ Հակոբյանի կալանավորման որոշման դեմ բողոք է ներկայացվել, որի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 19-ին։ Փաստաբանի խոսքով՝ արդար որոշման դեպքում ուսանողն անմիջապես պետք է ազատ արձակվի։ Կալանավորման որոշման դեմ բողոքի հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Մարատ Հակոբյանի ձերբակալությունն ամբողջությամբ անօրինական է եղել՝ ականատես վկայի մատնանշմամբ, մինչդեռ, «ականատես վկա» կոչվածը հայտնել է, որ դեպքին առհասարակ ականատես չի եղել։ Բացի այդ, Մարատ Հակոբյանը ներկայացել է ինքնակամ՝ իմանալով, որ ոստիկանությունից իրեն փնտրում են և, չնայած ինքնակամ ներկայանալուն, ձերբակալվել է։ Փաստաբանն ընդգծում է՝ որևէ հիմք և պայման չկա՝ նրան կալանքի տակ պահելու համար։
Իսկ 18-ամյա երիտասարդն ո՞ւմ նկատմամբ պետք է ենթադրաբար ազդեցություն ունենա, որ նրան մեկուսացրել են՝ հարցի ի պատասխան փաստաբանը հայտնեց․ «Այն տասնյակ հազարավոր մարդկանց, որոնք գտնվում էին Հրապարակում՝ օնլայն տեսախցիկների տակ՝ 30-ից ավել։ Այդ մարդկանց նկատմամբ, իբր, կարող է որոշակի գործողություններ կատարել, որ նրանք հավաստի ցուցմունք չտան։ Սա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխում ծնված երևակայությունն է, թե ինչ տրամաբանությամբ է այս երևակայությունը դրվել կալանքի հիմքում՝ պետք է հարցնել վարչապետի մամուլի քարտուղարին»։
Մարատ Հակոբյանի վերաբերյալ որևէ ցուցմունք չկա, մեղադրանքի հիմքում դրվել է մեկ տեսանյութ, որում, ըստ Քննչական կոմիտեի, «Մարատ Հակոբյանն ագրեսիվ դեմքի արտահայտություն ունի», ընդ որում, այն պայմաններում, երբ ոստիկանությունն ագրեսիվ գործողություններ էր իրականացնում քաղաքացիների նկատմամբ։ Հատկանշական է, որ Մարատ Հակոբյանին մեղսագրվում է զանգվածային անկարգությունների մասնակցությունը, սակայն մասնակցությունն ինքնին հանցագործություն համարվել չի կարող, հանցավոր արարք համարելու համար պետք է բռնություն լինի, որը ևս չի հիմնավորվում։
Կալանավորումից հետո Մարատ Հակոբյանի մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի իրականացվել, ըստ փաստաբանի, նույնիսկ ընդհանրապես «մոռացել են», թե որտեղ է Մարատը, ժամանակ առ ժամանակ կբացեն գործը՝ կալանքի երկարացման համար։
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.